Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
Արտակ «Արդարացված»բառի չգիտեմ ինչը դուրդ չի եկել, բայց դե... Փաստը են է, որ այդ իրավիճակին ակամաից առնչվեցի, երբ կատարածս գրառումը ամբողջությամբ ջնջեցի ու փոխարենը նորը կատարեցի /սխալ նյութ էի տեղադրել/:
Անկեղծ ինձ էլ արդեն չի հետաքրքրում առաջարկիս քո հետաքրվածությունը կամ դրա բացակայությունը:
Ինձ դուր չէր եկել հարցի պատասխանը չընդունելու մասին նախապես հայտարարությունը, որն արտահայտված էր ոչ միայն «արդարացված չէ» բառերի մեջ, այլև գրառման մեջ ընդհանուր: Պահանջում եմ այլևս հարցեր տալուց չպահանջել, թե ինչպիսին է լինելու հարցի պատասխանը, չպահանջել մատնացույց անել կամ չանել մոդերատորին, որովհետև եթե հարցն ակնկալի նման պատասխան, ապա այո՛, մատնացույց եմ անելու: Անկախ ամեն ինչից առաջարկը մերժվում է, որովհետև եթե գոյություն ունեն որոշ դեպքեր, որոնց դեպքում դժվարություն է առաջացնում այդ հնարավորության չլինելը, ապա շատ ավելի շատ են դեպքերը, որոնց համար կարճ ասած չափից ավելի արդարացված է այդ հնարավորություն չընձեռելը:

Անկախ ամեն ինչից հարցն այլևս քննարկման ենթակա չէ: