Հարգելի ադմինիստրացի, ես բացել էի թեմա «Լավ տղա» վերնագրով, բայց իմ թեման ջնջվել է, ինձ էլ տրվել են տուգանային երկու միավորներ... Ինքնագործունթեության համար:
Կներեք, իսկ այդ ո՞ր օրվանից է թեմա բացելը դադարել լինել «ինքնագործունեություն» և ինչու՞, եթե թեման ինքնին ոչ մի կանոն չի խախտում, այն փակվել է, իսկ ինձ տրվել է տուգանային միավորներ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արամ (26.07.2009)
Լիոն, եթե ադմինիստրացիայի կողմից նշված թեման չի տեղափոխվել այլ բաժին (շատ դեպքերում, եթե թեման քննարկման ենթակա է, սակայն սխալ բաժնում է բացվում, ադմինիստրացիան այդպես էլ վարվում է), ապա քո կողմից թեմայի տեղափոխությունը, համաձայնվիր, ինքնագործունեություն է: Ինքնագործունեություն է, որովհետև դու՝ ինքդ, թեմա չես բացել, թեման, փաստորեն, տեղափոխել ես:![]()
Վերջիվերջո, հաշվի առ, որ ադմինիստրացիայից լավ դա ոչ ոք չի կարող անել (այս դեպքում՝ տեղափոխել):
Այնպես որ՝ համաձայնվիր, բողոքդ անհիմն է:
Այսինքն ԱՅԴ ԹԵՄԱՆ սկզբունքորեն չպե՞տք է քննարկվեր այս ֆորումում: Ինձ հետաքրքրում էր այդ թեման և ես բացել էի այն, հետագա քննարկումների համար - ուղղակի չեմ հասկանում, թե այն ինչու է փակվել...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ոչ սկզբունքորեն կքննարկվեր, թե ոչ, դա այլ խնդիր է և այս դեպքում երկրորդային, քանի որ թեման ինքնին սխալ բաժնում էր բացվել և հենց այդ պատճառով էլ փակվել էր: Եթե թեման թեմայի հեղինակի կողմից բացվեր համապատասխան բաժնում և չհակասեր կանոնադրությանը, քննարկման ենթակա լիներ, անպայման կմնար: Բայց հարցն այստեղ սա չէ: Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ դու՝ ինքդ, որոշել ես մինի-ադմինիստրություն կատարել՝ փաստացի տեղափոխելով ակումբի ադմինի կողմից փակված թեման այլ՝ ըստ քեզ համապատասխան բաժին
Փաստացի արարքներիս շատ տարածական ու անորոշ մեկնաբանություն եք տալիս և նույնիսկ չենք նշում ակումբի կանոնադրության այն կետը, որը խախտել եմ: Այ հենց սա է օրենքի կամայական կիրառություն, ոչ թե իմ արարքը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Kita (26.07.2009)
Լիոն, դուք փաստացի այլ ակումբցու կողմից բացված թեման տեղափոխել ես այլ բաժին: Դու ակումբի ադմինիստրացիայի ներկայացուցիչ չես: Տեղափոխելն ինքնին արդեն ինքնագործունեություն է: Անհարկի վիճաբանում ես, պատճառաբանելով, թե դու ընդամենը թեմա ես բացել: Բայց մեկ անգամ էլ եմ կրկնում՝ դու թեմա չես բացել, դու թեմա ես տեղափոխել, որի իրավունքը դու չունես, քանի որ ադմինիստրացիայի ներկայացուցիչ չես: Սրանիս ավել կանոնադրություն՞՞՞՞՞…)
Kuk (26.07.2009)
Կանոնադրության կոնկրետ կետը ցույց տվեք, որը խախտել եմՀիշեցնում եմ, որ այն, ինչ արգելված չէ օրենքով, թույլատրելի է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արամ (26.07.2009)
Ակումբի մոդերատորները իրավունք ունեն այն բաժիններում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորները և ադմինիստրատորները բոլոր բաժիններում.
համապատասխան թեմատիկ բաժին տեղափոխել այն թեմաները, որոնք չեն համապատասխանում տվյալ թեմատիկ բաժնին:
Իսկ անդամները նման լիազորություն չունեն: Եթե գտնում էիր, որ թեման պետք չէր փակել, այլ անհրաժեշտ էր տեղափոխել այլ բաժին, կարող էիր "տեղեկացում" կոճակի օգնությամբ ադմինիստրացիան տեղյակ պահել դրա մասին: Բայց փոխարենը որոշեցիր թեմայի բովանդակությունը քոփի փեյստ անել ու քո անունից թեմա բացել:
Իսկ ազնվության մասին երևի չես ուզում խոսել, կարող էիր գոնե բացածդ թեմայի մեջ գրել, որ դրանք ուրիշի խոսքերն են:
I may be paranoid but no android!
Հատուկ Լիոն մականունով Ակումբի անդամի համար
Ակումբի մոդերատորները իրավունք ունեն այն բաժիններում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորները և ադմինիստրատորները բոլոր բաժիններում.
- փակել այն թեմաները, որոնցում կատարվել է ակումբի կանոնների խախտում,
- ըստ անհրաժեշտության՝ վերաբացել փակված թեման,
- ջնջել այն թեմաները, որոնցում կատարվել է ակումբի կանոնների խախտում և (կամ) չի պարունակում կարևոր կամ հետաքրքիր տեղեկատվություն,
- ըստ անհրաժեշտության՝ փոխել թեմայի վերնագիրը, եթե թեման չի փակվում կամ ջնջվում, բայց վերնագիրը հանդիսանում է ակումբի կանոնների խախտում,
- համապատասխան թեմատիկ բաժին տեղափոխել այն թեմաները, որոնք չեն համապատասխանում տվյալ թեմատիկ բաժնին,
- անհրաժեշտության դեպքում թեման դարձնել կարևոր կամ հանել կարևորությունից
- ըստ անհրաժեշտության՝ թեմաները բաժանել 2 և ավելի թեմաների,
- ըստ անհրաժեշտության՝ միացնել 2 և ավելի թեմաները,
- խմբագրել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
- ըստ անհրաժեշտության՝ ջնջել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
- ըստ անհրաժեշտության՝ կցել 2 և ավելի գրառումները,
- ըստ անհրաժեշտության՝ ինչ-որ գրառումներ տեղափոխել այլ թեմա,
- ըստ անհրաժեշտության՝ թեմային ավելացնել հարցում,
- ըստ անհրաժեշտության՝ խմբագրել հարցումները, ավելացնել քվեարկության նոր կետ (կետեր), վերացնել որոշ կետեր,
- ըստ անհրաժեշտության՝ փակել հարցումը կամ ընդհանրապես հանել,
- ըստ անհրաժեշտության՝ գրառման միջից հեռացնել կցորդ(ներ)ը,
- ակումբի անդամներին դիտողություն կամ զգուշացում անել, եթե նրա կատարած գրառումը կամ բացած թեման (հարցումը) ակումբի կանոնադրության խախտում է, և որոշ այլ չկանխատեսված դեպքերում,
- ակումբից հեռացնել գրանցված անդամներին՝ կախված նրանց վարվեցողությունից, կատարած խախտումներից և այլն:
Kuk (26.07.2009)
Հիանալի կետ է - Բայց իրականում ես ոչինչ էլ չեմ տեղափոխել. ավելին, դա ինձ համար ՏԵԽՆԻԿԱՊԵՍ անհնար է: Ես ուղղակի բացել եմ թեմա, որը համարել եմ հետաքրքիր: Եվ այսպես.
-ցույց տվեք ինձ կանոնադրության այն կետը, որ ես, բացելով թեմա, խախտել եմ
- ցույց տվեք այն նորմը, որը ես գիտեի կամ պարտավոր էի իմանալ, որով ինձ վրա դրված էր պարտականություն չվարվել այն կերպ, ինչպես վարվել եմ
Հակառակ դեպքում տպավորություն է ստացվում, որ ադմինիստրացիան ինքն է զբաղվում ինքնագործունեությամբ՝ դուրս գալով կանոնադրությամբ սահմանված իր իրավունքների և պարտականությունների շրջանակներից:
Մարկիզ
վատ մեջբերում չէր, բայց ես չտեսա այն կետը, որ ակումբի սովորական մասնակցին ԱՐԳԵԼՈՒՄ է վարվել այնպես, ինչպես վարվել եմ եսՑույց կտա՞ս, գուցե ես վատ եմ նայել...
Վերջին խմբագրող՝ Lion: 26.07.2009, 11:05:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն, արդեն դեմագոգիայով ես զբաղվում:
Իսկ իմ գրածներին դիտավորյալ ուշադրություն չես դարձնու՞մ: Ի՞նչ բարոյական իրավունքով ես ուրիշի գրածը քո անվան տակ ներկայացրել առանց գոնե խոսքերի հեղինակին նշելու: Թե՞ սա քո համար արդեն սովորական դարձած երևույթ է:
Իսկ ֆորումի "տեղեկացում" կոճակը քո կարծիքով ինչի՞ համար է:
I may be paranoid but no android!
Լիոն, այո, դու ադմինի չափ տեխնիկական հնարավորությունների չես տիրապետում (մեր մեջ ասած, դա բոլորիս համար շատ լավ է, ուղղակի հոյակապ), բայց դու փաստացի(կարծեմ իրավաբան ես, գիտես, թե ինչ ասել է «փաստացի») դու այլ ակումբցու կողմից բացված թեման, այս անգամ ըստ քեզ համապատասխան բաժնում բացելով, տե-ղա-փո-խել ես:
Իսկ կանոնադրությունն արդեն ցույց տվեցինք Ռուֆուսը և ես՝ քո խոնարհ ծառան:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ