Այսինքն ԱՅԴ ԹԵՄԱՆ սկզբունքորեն չպե՞տք է քննարկվեր այս ֆորումում: Ինձ հետաքրքրում էր այդ թեման և ես բացել էի այն, հետագա քննարկումների համար - ուղղակի չեմ հասկանում, թե այն ինչու է փակվել...![]()
Այսինքն ԱՅԴ ԹԵՄԱՆ սկզբունքորեն չպե՞տք է քննարկվեր այս ֆորումում: Ինձ հետաքրքրում էր այդ թեման և ես բացել էի այն, հետագա քննարկումների համար - ուղղակի չեմ հասկանում, թե այն ինչու է փակվել...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ոչ սկզբունքորեն կքննարկվեր, թե ոչ, դա այլ խնդիր է և այս դեպքում երկրորդային, քանի որ թեման ինքնին սխալ բաժնում էր բացվել և հենց այդ պատճառով էլ փակվել էր: Եթե թեման թեմայի հեղինակի կողմից բացվեր համապատասխան բաժնում և չհակասեր կանոնադրությանը, քննարկման ենթակա լիներ, անպայման կմնար: Բայց հարցն այստեղ սա չէ: Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ դու՝ ինքդ, որոշել ես մինի-ադմինիստրություն կատարել՝ փաստացի տեղափոխելով ակումբի ադմինի կողմից փակված թեման այլ՝ ըստ քեզ համապատասխան բաժին
Փաստացի արարքներիս շատ տարածական ու անորոշ մեկնաբանություն եք տալիս և նույնիսկ չենք նշում ակումբի կանոնադրության այն կետը, որը խախտել եմ: Այ հենց սա է օրենքի կամայական կիրառություն, ոչ թե իմ արարքը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Kita (26.07.2009)
Լիոն, դուք փաստացի այլ ակումբցու կողմից բացված թեման տեղափոխել ես այլ բաժին: Դու ակումբի ադմինիստրացիայի ներկայացուցիչ չես: Տեղափոխելն ինքնին արդեն ինքնագործունեություն է: Անհարկի վիճաբանում ես, պատճառաբանելով, թե դու ընդամենը թեմա ես բացել: Բայց մեկ անգամ էլ եմ կրկնում՝ դու թեմա չես բացել, դու թեմա ես տեղափոխել, որի իրավունքը դու չունես, քանի որ ադմինիստրացիայի ներկայացուցիչ չես: Սրանիս ավել կանոնադրություն՞՞՞՞՞…)
Kuk (26.07.2009)
Կանոնադրության կոնկրետ կետը ցույց տվեք, որը խախտել եմՀիշեցնում եմ, որ այն, ինչ արգելված չէ օրենքով, թույլատրելի է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արամ (26.07.2009)
Ակումբի մոդերատորները իրավունք ունեն այն բաժիններում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորները և ադմինիստրատորները բոլոր բաժիններում.
համապատասխան թեմատիկ բաժին տեղափոխել այն թեմաները, որոնք չեն համապատասխանում տվյալ թեմատիկ բաժնին:
Իսկ անդամները նման լիազորություն չունեն: Եթե գտնում էիր, որ թեման պետք չէր փակել, այլ անհրաժեշտ էր տեղափոխել այլ բաժին, կարող էիր "տեղեկացում" կոճակի օգնությամբ ադմինիստրացիան տեղյակ պահել դրա մասին: Բայց փոխարենը որոշեցիր թեմայի բովանդակությունը քոփի փեյստ անել ու քո անունից թեմա բացել:
Իսկ ազնվության մասին երևի չես ուզում խոսել, կարող էիր գոնե բացածդ թեմայի մեջ գրել, որ դրանք ուրիշի խոսքերն են:
I may be paranoid but no android!
Հատուկ Լիոն մականունով Ակումբի անդամի համար
Ակումբի մոդերատորները իրավունք ունեն այն բաժիններում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորները և ադմինիստրատորները բոլոր բաժիններում.
- փակել այն թեմաները, որոնցում կատարվել է ակումբի կանոնների խախտում,
- ըստ անհրաժեշտության՝ վերաբացել փակված թեման,
- ջնջել այն թեմաները, որոնցում կատարվել է ակումբի կանոնների խախտում և (կամ) չի պարունակում կարևոր կամ հետաքրքիր տեղեկատվություն,
- ըստ անհրաժեշտության՝ փոխել թեմայի վերնագիրը, եթե թեման չի փակվում կամ ջնջվում, բայց վերնագիրը հանդիսանում է ակումբի կանոնների խախտում,
- համապատասխան թեմատիկ բաժին տեղափոխել այն թեմաները, որոնք չեն համապատասխանում տվյալ թեմատիկ բաժնին,
- անհրաժեշտության դեպքում թեման դարձնել կարևոր կամ հանել կարևորությունից
- ըստ անհրաժեշտության՝ թեմաները բաժանել 2 և ավելի թեմաների,
- ըստ անհրաժեշտության՝ միացնել 2 և ավելի թեմաները,
- խմբագրել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
- ըստ անհրաժեշտության՝ ջնջել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
- ըստ անհրաժեշտության՝ կցել 2 և ավելի գրառումները,
- ըստ անհրաժեշտության՝ ինչ-որ գրառումներ տեղափոխել այլ թեմա,
- ըստ անհրաժեշտության՝ թեմային ավելացնել հարցում,
- ըստ անհրաժեշտության՝ խմբագրել հարցումները, ավելացնել քվեարկության նոր կետ (կետեր), վերացնել որոշ կետեր,
- ըստ անհրաժեշտության՝ փակել հարցումը կամ ընդհանրապես հանել,
- ըստ անհրաժեշտության՝ գրառման միջից հեռացնել կցորդ(ներ)ը,
- ակումբի անդամներին դիտողություն կամ զգուշացում անել, եթե նրա կատարած գրառումը կամ բացած թեման (հարցումը) ակումբի կանոնադրության խախտում է, և որոշ այլ չկանխատեսված դեպքերում,
- ակումբից հեռացնել գրանցված անդամներին՝ կախված նրանց վարվեցողությունից, կատարած խախտումներից և այլն:
Kuk (26.07.2009)
Հիանալի կետ է - Բայց իրականում ես ոչինչ էլ չեմ տեղափոխել. ավելին, դա ինձ համար ՏԵԽՆԻԿԱՊԵՍ անհնար է: Ես ուղղակի բացել եմ թեմա, որը համարել եմ հետաքրքիր: Եվ այսպես.
-ցույց տվեք ինձ կանոնադրության այն կետը, որ ես, բացելով թեմա, խախտել եմ
- ցույց տվեք այն նորմը, որը ես գիտեի կամ պարտավոր էի իմանալ, որով ինձ վրա դրված էր պարտականություն չվարվել այն կերպ, ինչպես վարվել եմ
Հակառակ դեպքում տպավորություն է ստացվում, որ ադմինիստրացիան ինքն է զբաղվում ինքնագործունեությամբ՝ դուրս գալով կանոնադրությամբ սահմանված իր իրավունքների և պարտականությունների շրջանակներից:
Մարկիզ
վատ մեջբերում չէր, բայց ես չտեսա այն կետը, որ ակումբի սովորական մասնակցին ԱՐԳԵԼՈՒՄ է վարվել այնպես, ինչպես վարվել եմ եսՑույց կտա՞ս, գուցե ես վատ եմ նայել...
Վերջին խմբագրող՝ Lion: 26.07.2009, 11:05:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ