Ոչ, Կուկ, միշտ չեն պահպանվել: Բայց երբ մի գրառումը դառնում է թեմայից դուրս այդպես լայնածավալ քննարկման առարկա՝ ամբողջովին փոխելով թեմայի պահանջը, ապա այն քայլը, որն արել եմ, անհրաժեշտ է: Քո գրառումը, ինչպես և մյուսները, թեմայից դուրս էին, և այն, որ մեկ նախադասությամբ ինչ-որ տպավորության մասին հիշատակված էր, եղանակ չի փոխում: Ծիծաղելուց առաջ պիտի կարողանալ հետևել կանոնադրությանը: Ի դեպ, ջնջվել են նաև իմ մասին գրված տողեր, որոնք ինձ շատ հաճելի կլինեին որ մնային՝ նարգիզական բնավորությունս իրեն շոյված կզգար: Սակայն անհրաժեշտ էր, ջնջվեցին:

Ավելի լավ է հետևել կանոնադրությանը, քանց թե փորձել զարտուղի ճանապարհներ գտնել չհետևելն արդարացնելու համար: