FutureMan, շնորհակալություն հիշեցման համար:
Այդ կանոնները մշակվել են «Քաղաքականություն» բաժնի խիստ լարված ժամանակ, երբ անհրաժեշտ էր որոշակի քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար: Մշակվել բառը չափազանցված է, որովհետև ժամանակի սղության պատճառով որոշակի կետեր գրել ու գնացել էի զորամաս. այն ժամանակ զինծառայող էի: Ներկայումս «Քաղաքականություն» բաժնի կանոնները վերամշակման և հստակեցման կարիք ունեն, ինչպես նաև կարիք կա քաղաքականություն բաժնում որոշակի խստություն մտցնելու՝ այդ թվում (գիտեմ Ձեր գրառման իրական դրդապատճառը) իմ նկատմամբ:
Էջանիշներ