Այսուհետև այս բաժնում արգելվում են.
1. Էմոցիոնալ գրառումները, որոնցում կա ակումբի անդամներից որևէ մեկի, քաղաքական որևէ ուժի կամ անհատի, լրատվական որևէ միջոցի, այլ կառույցների կամ անձանց նկատմամբ վիրավորական, ծաղրական վերաբերմունք,
2. գրառումները, որոնցում չկա հստակ վերլուծական միտք, զուրկ են որևիցե բովանդակությունից, կատարված են միայն այս կամ այն ուժի վարկանիշը բարձրացնել կամ իջեցնելու միտումով,
3. սադրանք պարունակող գրառումները,
4. չհիմնավորված մեղադրանքներ պարունակող գրառումները, որոնք կարող են գցել որևէ մեկի պատիվը, հեղինակությունը,
5. քարոզչական կամ քարոզչական երանգ ունեցող գրառումները,
Հարգելի Ադմինիստրացիա. կարդացի այս կանոնրը, հետո նայում եմ թեմաները, գրեթե բոլոր թեմաներում կան բավականին շատ խախտումներ. օրինակ
1. կետի մասին. դավաճան, դհոլ, ախք, … և այլն, սրանք արդյոք՞ խախտումներ չեն : Թե խոսքը ավելի լուրջ հայհոյանքների մասին է:
Հիմնավորված--Չհիմնավորվածի մասին. մեկի համար հիմնավորված է հայլուրը, Ա մեկը, մյուսի համար հարևանի բամբասանքը, փողոցում լսած լուրը… Իսկ դժվար չէ՞ արդյոք որոշելը, թե որն էր ավելի հիմնավորված
5. քարոզչական.... կներեք, վեջին հարցը, այսինչ օրը հանրահավաք է այսինչ տեղում, բոլորս դեպի այսինչ տեղը մեկ մարդու նման, կամ բոլորս դեպի թուրքիա--Հայաստան խաղին … Ըստ իս սա ոչ թե երանգ, այլ ռեալ քարոզչություն է ,
Արդեն խճվեցի, շարժվել կանոննրով, թե իզուր եմ գլուխ ցավացնում եսքանը կարդալով, իսկ միգուցե սա սովորական կանոննր ն , որոնք պիտի՞ խախտվեն : մի խոսքով օգնեք հասկանամ, եթե ունեք ժամանակ