Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Համենայն դեպս ներկայիս կիրառության համատեքստում անիմաստ են: Անիմաստ է նաև բլոգային համակարգը: Անիմաստ է ալբոմների համակարգը: Բոլորը, կրկնեմ, ներկայիս կիրառության համատեքստում:

Կամ քաղաքականություն պետք է փոխվի, դրանց սկսենք հետևել ու կիրառական օգտագործել, կամ էլ, ճիշտ ես, անջատել է պետք: Իմ կարծիքով:
Դե անջատի, թեթև ապրենք էլի

Ի դեպ, մի հարց էլ: Որքանով նկատել եմ, նորեկների ինտեգրման խոչընդոտներից մեկը նաև էն ա, որ մենք սաղս ստեղ նիքերով ենք, բայց իրար անուններով ենք դիմում: Ինչ-որ շփոթեցնող բան ա ստեղծում: Ի՞նչ կարծիքի ես ակումբի անցուդարձում առանձին թեմա բացելու մասին, որտեղ յուրաքանչյուր ակումբցի, եթե ցանկություն ունի, կգրի իսկական անունը, իսկ առաջին էջն անընդհատ կթարմացվի էդ անունների ցուցակով: Մոտավորապես նենց մի բան, որ ֆեյսբուքում ունենք, բայց ակումբում էլ լինի: