Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
Հարց 1
Մեջբերումներ անելիս, եթե մեջբերվող խոսքում կան լատինատառ բառեր (Windows), դառնում են հայատառ (Վինդովս): Հնարավոր չէ՞ այնպես անել որ մեջբերի բուն տեքստը այնպես, ինչպիսին եղել է:
Հարց 2
Խմբագրման ռեժիմում ինչու՞ չկա գրառումը ջնջելու տարբերակ:
Արդարացված չէ այն մոտեցումը, որ գրառումները փոխկապակցված են, որովհետև 20 րոպեում գրառման մեջ ինչ ասես կարելի է փոխել և այդ դեպքում էլ կապվածությունը կխախտվի: Այս տեսակետից անհեթեթ է թվում նվազագույն երեք նիշի պահանջը:
Առաջարկում եմ ավելացնել նաև ջնջման տարբերակ, ասենք գոնե առաջիկա 5-10 րոպեի համար:

Հ.Գ.Նման լիազորության համար մոդերատորին մատնացույց չանեք, այդ տարբերակը գիտեմ: Ասելիքս սկզբունքի մասին է. նվազագույնը երեք տառ և ամեն ինչ կարելի է ջնջել:
Պատասխան 1. Օգտվիր ոչ թե տրանսլիտի փոխարկիչից, այլ հայերեն գրելու ավելի հարմար տարբերակից, ինչպիսին է ֆորումում ներկցված «Գրել հայերեն» համակարգը, hayeren.am կայքի տրամադրած գործիքները, առանձին ծրագրերը (ինչպիսին է KDWin-ը):

Պատասխան 2. Եթե դու համաձայն չես մեր այս որոշման հետ, դա մեծ հաշվով ոչինչ չի փոխվում: Ակումբում արդարացիորեն ընտրվել է գրառումները ջնջել չթույլատրելու հնարվորությունը, ավելին, գրառման հեղինակները որպես կանոն չեն կարող մոդերատորներին խնդրել իրենց գրառումը ջնջելու մասին, խնդրելու դեպքում որպես կանոն կմերժվեն, ինչպես որ մինչև այսօր մերժվել են բազումները: Տրված է պայման, կանոն, մեր մոտ այսպես է: Ուզում եք ընդունեք, չեք ուզում՝ մի ընդունեք: Պայմանը չի փոխվելու: