Նկարներ տեղադրելու երկու տարբերակ կա:
Տարբերակ 1. Կցորդի միջոցով:
Գրառում կատարելիս «Հավելյալ դրույթների» «Կցել ֆայլեր» հատվածում սեղմեք «Ղեկավարել կցորդները» կոճակի վրա: Կբացվի նոր պատուհան: Այստեղ «Browse» կոճակը սեղմելով ընտրում եք ձեր համակարգչից այն նկարը, որն ուզում եք տեղադրել ֆորումում, ապա սեղմում «վերբեռնել» կոճակը: Եթե նկարի ֆորմատն ու չափերը համապատասխանում են ֆորումում թույլատրված նորմերին (նորմերը տրված են նույն պատուհանի ստորին մասում), ապա նկարը կվերբեռնվի, որից հետո այդ պատուհանը պարզապես փակում եք և սովորական ձևով շարունակում տեղադրել գրառումը:
Տարբերակ 2. Գործող հասցեից:
Այս դեպքում նկարը նախապես տեղադրված է լինում որևէ կայքում: [img] և [/img] թեգերի մեջ գրում եք այդ նկարի URL հասցեն և այն կպատկերվի Ձեր գրառման մեջ:
Օրինակ՝ [IMG]http://www.akumb.am/images/dargarun/dargarunlogo.gif[/IMG]
Կպատկերվի՝
Այս մեթոդից օգտվելիս սովորաբար նկարները տեղադրում են նկարների հոսթ տրամադրող կայքերում (օրինակ՝ imageshack.us): Բայց պետք է հաշվի առնել, որ այդպիսի կայքերի մի մասը ստուգում են, և տեսնելով որ նկարը տեղադրվում է ինչ-որ ֆորումի գրառման մեջ չեն թույլատրում պատկերումը:
Էջանիշներ