Ադմինիստրացիա մի հարց ունեմ քեզ, ինչպես կարելիա մոդերատոր դառնալ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Ադմինիստրացիա մի հարց ունեմ քեզ, ինչպես կարելիա մոդերատոր դառնալ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Սկզբի համար, ճիշտ ու առանց «՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞»-ների գրել սովորել է պետք: Պետք է այն բաժնում, որտեղ ուզում եք մոդերատոր դառնաք, ունենաք ավանդ(մտավոր ավանդի մասին է խոսքը: Արժեքավոր գրառումներ և այլն): Պետք է տվյալ բաժնի գծով ունենաք համապատասխան գիտելիքներ: Պետք է վայելեք մնացած անդամների վստահությունն ու ձեր խոսքը հեղինակավոր լինի նրանց մոտ: Այդ ժամանակ ադմինիստրացիան ձեր մեջ կտեսնի պոտենցիալ մոդերատորի: Մոդերատորի թափուր տեղի համար կառաջարկի ձեր թեկնածությունը ու քվեարկություն կբացվի: Առանձին դեպքերում նաև առանց դրա կնշանակի մոդերատորի պաշտոնում:
էսպես չի մնա
Հակոբ Գեւորգյան (27.09.2009), Չամիչ (29.09.2009)
Կարճ ասած պետք է բարձրագույն կրթություն ունենամ էլիկամ էլ նորին գերազանցության երաշխավորությունը: Հա վերջում էլ ասեմ որ ինձ գրել պետք չէ սովորեցնել ես շատ լավ գիտեմ թե որտեղ ոնց և ինչ գրեմ ու ասեմ որ կարիք էլ չունեմ մոդերատոր դառնալ պարզապես մի քանիսին հաջողվել է մոդերատոր դառնալ ու աջ ու ձախ անտեղի միավորնել տալ:
Հարգելի Արծիվ, գրել սովորեցնել քեզ ոչ մեկը չի պատրաստվում, սակայն ակումբում կան որոշակի նորմեր: Մասնավորապես «՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞»-երով հագեցած գրառումը ակումբում համարվում է վատ ոճ և այսուհետ յուրաքանչյուր նման գրառումդ տուգանվելու ու ջնջվելու է (ոչ թե խմբագրվելու), անկախ նրանից դա ոմն Արծիվ կբարեհաճի անտեղի միավոր համարել, թե ոչ: Հետագա բոլոր թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ, որ այն Արծիվ մասնակիցը, որին մինչ այժմ ակումբում տեսել ենք (նկատի ունեմ իր գրառումների որակն ու ոճը) ակումբում մոդերատոր դառնալու որևէ հավակնություն չունի: Ամեն դեպքում շնորհակալություն դիտարկման համար: Հիշեցնեմ, որ թեմա ադմինիստրացիային հարցեր տալու ու պատասխաններ ստանալու, այլ ոչ թե մեկնաբանությունների համար է: Մեկնաբանությունների ու անհամաձայնությունների համար գոյություն ունի «Բողոքի գիրք» թեմա: Իսկ այս թեմայում ցանկացած նմանատիպ գրառումդ նույնպես ջնջվելու ու տուգանվելու է, որպես թեմայիցդ դուրս գրառում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ինչու մենակ շնորհակալության նշանը կա, իսկ հակառակը ոչ
У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
Ինչո՞ւ օրացույցը 2009-ի դեկտեմբերից առաջ չի գնում: Որ դնում եմ էս տարվա դեկտեմբերը ու սեղմում եմ 2010-ի հունվարի վրա, չի գնում, նորից բերում ա 2009-ի դեկտեմբերը:
Ներքեւի աջ անյունում էլ, էն որ նշում ենք, թե որ ամսվա որ օրը գնա, ընդհանրապես ցուցակում 2010 թիվ չկա, մինչեւ 2009 ա:
Rammstein (06.10.2009)
մի հարց, կապված վիճակագրական հետաքրքիրասիրության հետ:
Ակումբի գործներություն ընթացքում եղել՞ է, որ իգական սեռի ակումբցին արգելափակվի: եթե եղել է, ապա քանի՞ հոգի են եղել նրանք
Ambrosine (20.10.2009)
Այո, նման դեպքեր եղել են։ Դե, նրանց իգականության հարցում, իհարկե, հարյուր տոկոսով համոզված լինել չենք կարող, քանի որ մականունները ոչ միշտ են այդ առումով խոսուն, իսկ սեռը ստուգելու հնարավորություն, ցավոք, դեռ չունենք, բայց, համենայնդեպս, կանացի անուններով գրանցված 5-6 հոգու քիչ առաջ հաշվեցի։ Միանգամից ասեմ նաև, որ վերջիններս արգելափակվել են ամենատարբեր պատճառներով. անընթեռնելի գրառումներ, տրանսլիտ, մեկից ավել մականունով գրանցում, վիրավորական գրառումներ և այլն։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.10.2009, 04:11:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ինձ մոտ գոյություն չունի "շնորհակալություն հայտնել"-ու նշանը, խնդրում եմ օգնեք կարգավորելու խնդիրը
Վերջին խմբագրող՝ tigrr: 07.10.2009, 14:20:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ