շնորհակալություն, բայց հնարավոր՞ է որ ինձ մոտ այդ «բութ մատ» կոճակը չլինի, երկար ման եկա բայց միևնույն է չեմ գտնում, այդպիսի բան ընդանրապես չեմ տեսնում
շնորհակալություն, բայց հնարավոր՞ է որ ինձ մոտ այդ «բութ մատ» կոճակը չլինի, երկար ման եկա բայց միևնույն է չեմ գտնում, այդպիսի բան ընդանրապես չեմ տեսնում
Վերջին խմբագրող՝ ճուտիկ: 05.09.2009, 19:58:
Հարգելի ադմինիստրացիա (մասնավորապես Cassiopeia) ի՞նչն էր պատճառը, որ իմ գրառումը ջնջվեց: Եվ ո՞ր պահն է այդտեղ էթիկայից դուրս (կարող եմ բազմաթիվ նման ու առավել զզվելի ոճով գրված գրառում ցույց տալ): Մարդու ֆիզիոլոգիան (թեև այդքան էլ ֆիզիոլոգիա չկար այդ գրառմանս մեջ) էթիկայից դուրս է՞… Իսկ այդ դեպքում ինչու՞ չեն ջնջվում վատ հոտերի մասին մանրամասն նկարագրություններով գրառումները:
Նամակում էլ գրել ես, որ գրառումը թեմայից դուրս է (իսկ թեմայում գրել ես, որ էթիկայի սահմաններն եմ խախտել) և տուգանային միավորներ ես տվել: Մի խոսքով, պահանջում եմ բացատրել, թե ինչու իմ գրառումը ջնջվեց (նորմալ բացատրել):
Ի դեպ, ազնիվ խոսք, կանխավ գիտեի, որ այդ գրառումը ջնջվելու է, բայց ոչ այն պատճառով, որ էթիկայի սահմաններից դուրս է և ոչ էլ որ թեմայից դուրս է (ընդհանրապես թեմայից դուրս չէ):![]()
Գրառումը թեմայից դուրս էր, չնայած այնտեղ մի քանի բառով կար անդրադարձ նաև այն մասին, որ հրապարակային վայրում խնչելը վատ պրակտիկա է: Ինչևէ, իրականում հսկայական գրառումը նվիրված էր «գեղարվեստական» ձևավորմամբ խնչելու պրոցեսի նկարագրությանը, ինչը նշանակում է, որ գրառումը թեմայից դուրս էր: Եթե կարծում ես, որ կարելի է ինչ-որ թեմայում խոսել ոչ թե այդ, այլ քո նախընտրած թեմայից, իսկ վերջում 1 բառով նախնական թեմայի մասին մի բառ ասես, ապա սխալվում ես: Գրառումը ենթակա է վերականգնման միայն հետևյալ տեսքով «Համաձայնվեք, որ առանց թաշկինակի խնչոցի սիրուն չի»:
Բացի դրանից գրառման ձևակերպումները ոչ միայն հաճելիներից չէին, այլև տհաճ էին: Մեկը ես բավական սառը մարդ լինելով այդ տեսակետից՝ տհաճություն զգացի: Ու հատկապես էթիկայի կանոններին նվիրված թեմայում նման գրառումները անցանկալի, եթե ոչ անթույլատրելի են:
Ավելացնեմ նաև գրառման սկզբնական հատվածի կոնֆլիկտային բնույթի լինելը ու պատկերը կամբողջանա: Եթե ջնջման ենթակա այլ գրառումների տեղ գիտես, որոնք չեն ջնջվել, հիշեցնեմ տեղեկացման կոճակի գոյությունը:
հ.գ. Մարկիզ, պարզապես իմանալով, որ կանխակալ վերաբերմունք ես պատկերացրել,նշեմ, որ գրառումը ջնջվել է իմ համաձայնությամբ ու գիտությամբ, իսկ օրեր առաջ ջնջվել է նաև այլ մասնակցի նմանատիպ նկարագրություններով հարուստ այլ գրառում՝ իմ կողմից:
Վերջին խմբագրող՝ Chuk: 07.09.2009, 00:40: Պատճառ: Գրառումների միացում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (07.09.2009)
Լավ, հասկացանք, գրառումը խիստ գեղարվեստական էր՝ լեցուն զզվելի նկարագրություններով: Բայց ես նկարագրությունը տվել էի միայն ու միայն այն բանի համար, որպեսզի ցույց տամ այդ երևույթի տգեղ լինելը: Ի դեպ, այդ թեմայում գրեթե բոլոր գրառումները նկարագրությամբ են: Ոչ այդչափ մանրամասն, որքան իմն էր, բայց հաստատ նկարագրություններով են: Ինչևէ… Չեք ուզում, թող չլինի:
Կարող է այս գրառումս ջնջվի: Մեկ է, անկախ ամեն ինչից, ես վստահ եմ, որ գրառումս ջնջելու պատճառը մոդերատորի կանխակալ վերաբերմունքն է ինձ:
Եվ ևս մեկ հարց, Չուկ: Ի՞նչն էր հատկապես իմ գրառման մեջ կոնֆլիկտային, որ այդքան վստահ շեշտում եք և դու, և Cassiopeia-ն: Դե Cassiopeia-ն նամակում գրել էր, որ ես վիրավորում եմ Բայանդուրին (ազնիվ խոսք, այդպիսի բան չկա: Հիմա նասկիների մասին ի՜նչ գրեմ, երևի նկատողություն ստանա՞մ): Իսկ թե դու՞ ինչու ես այդպես համոզված գրել, որ կոնֆլիկտային է, Չուկ, պարզ չէ:
Շատ լավ, այդ դեպքում ուղղակի համարիր, որ կանխակալ վերաբերմունք ես ունեմ, որովհետև ես եմ ասել, որ այդ գրառումը ջնջվի, ինչպես նաև համարարիր, որ կանխակալ վերաբերմունք ունեմ այլ ակումբցու նկատմամբ, ում նմանատիպ գրառումը օրեր առաջ ես եմ ջնջել այդ թեմայից:
Ինչ վերաբերվում է կոնֆլիկտայինին, ապա մեջբերում եմ.
«Քանի որ ակումբում կան այնպիսի հարազատ ու չհարազատ անդամներ, ովքեր բարձր են գնահատում այսպիսի մանրամասնություններով պատմություններ, ավելին, շատ են սիրում զզվելի բաների <<(...)>> մասին իրական և ֆանտաստիկ պատմություններ կարդալ»Սա ուներ կծողական բնույթ, ուղղված էր կոնկրետ անձի կամ անձերի, և անկախ նրանից ես գիտեմ ո՞վ է (են) այդ անձ(եր)ը, կամ ենթադրում եմ արդյոք, այն շարունակում է մնալ կոնֆլիկտային, կպնողա-կծողական բնույթի: Եվ եթե անգամ սա այդ կոնտեքստով չի դրված, ապա լինելու էին մարդիկ, կամ առնվազն մարդ, ով կարող էր ընդունել իր հասցեին ու սա բերեր կոնֆլիկտի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Hargeli gekavarutyun
Im grarum@ latineren tarerov ditvel e vorpes kanonadrutyan khakhtum.
Duk partavor eq hishel , vor ashkarhum Hayastani Hayerits batsi kan naev otar erkrnerum bnakvog Hayer , voronk hayeren chen kardum kam shat djvar en kardum ,bayts Hayeren haskanum en ev khosum en ev mezanits pakas azgaser chen. Ete menk sharunakenk pahanjel vor grarumner@ linen miayn Hayeren tarerov , apa menq kama te akama durs kmgenq ver@ nshvats mardkants ays kaykits , vor@ klini ahavor mets skhal dzer kogmits .
Hamadzayn chek artyoq?
Khntrum em indz pataskhanek hetevyal hastseov [email protected]
Mievnuyn jamanak khntrum em batsatrek te yes inchpes karog em Hayeren tpagrel , qani vor es Hayeren stegnashar chunem.
Harganknerov Hayazn
los angeles
Ձեր թույլտվությամբ արտահայտեմ այս գրառման վերաբերյալ իմ կարծիքը: Անձամբ ե՛ս, հայապահպանությանը վերաբերվող բոլոր հարցերում ունեմ մի փոքր կոշտ դիրքորոշում: Հայոց լեզվի պահպանման հարցում չի կարելի գնալ ոչ մի զիջումների: 90-ականներին Հայաստանից Ռուսաստան մեկնած հայերի զավակները ոչ միայն գրաճանաչ չեն, այլ նաեվ մի կերպ են խոսում հայերեն: Սա ինձ համար ողբերգություն է : Ցանակաց հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, հանդիսանում է մեր լեզվամշակութային արժեքների կրողը: Ցանկացած հայ, պետք է իր ուսերին զգա այդ պարտականությունը եվ չսպասի այլ հայի կողմից արված որեվէ զիջումների:
Ես նույնպես հայոց լեզվի իմացության հետ կապված ունեմ շատ ու շատ բացթողումներ եվ փորձում եմ լրացնել այդ բացթողումները:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Dragon (13.09.2009)
Չամիչի հետ համաձայնելով՝ ավելացնեմ, որ տրանսլիտի արգելման հարցում բացառություններ մինչև հիմա չենք արել ու դժվար թե անենք, հատկապես որ հայերեն գրելու մի քանի տարբերակներ ենք առաջարկում, մնացածը ցանկության հարց է։ Ներկայացնեմ հնարավոր տարբերակները, ինքներդ ընտրեք, թե որն է ձեզ համար ավելի ձեռնտու։
Կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
Նաև ասեմ, որ այսուհետև տրանսլիտով արված բոլոր գրառումները ստանալու են նկատողություն և ջնջվելու են։ Պարզապես այս մեկը հենց տրանսլիտի խնդրին էր վերաբերում, դրա համար թողնվել է այնպես, ինչպես կա։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.09.2009, 20:58:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուլուանային լրացնեմ, որ ոչ թե «դժվար թե» բացառություն անենք, այլ պարզապես բացառություն չենք անի: Այն հայերը, ովքեր հայերեն տառերը չգիտեն, իրենց համար կարող են գտնել համապատասխան կայքեր, այս կայքը նրանց համար չէ. ասում եմ պարզ և հստակ: Միաժամանակ եթե անգամ թույլատրենք, ապա նրանց խնդրին չենք օգնի, քանի որ մինչ այժմ ակումբի ողջ նյութը հայերեն է, և հայերեն տառեր չիմացողը միևնույն է նրանում բան չի կարողանա կարդալ: Իսկ ընդհանրապես շատ ուրախ կլինեի, որ այդ բոլոր հայերը հայերեն տառերը սովորեն, քանի որ ազգասիրության ու հայրենասիրության արտահայտություններից մեկը նաև սեփական լեզվի այբուբենը սովորելն է: Անկախ ձեր տեսակետից, մեր տեսակետին համաձայնվել-չհամաձայնվելուց մեր մոտ դրվածքն այդպիսին է, փոփոխության ենթակա չէ:
Ինչ վերաբերվում է բերված email հասցեին ու խնդրանքին պատասխանն ուղարկել այդ email հասցեին, ապա ի սկզբանե ասեմ, որ խնդրանքը մերժվում է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Dragon (13.09.2009), Second Chance (18.09.2009), Չամիչ (13.09.2009), քաղաքացի (13.09.2009)
20:16
Kisame Գլխավոր էջ «ԴԱՐ» Ակումբ
Kisame
Արգելափակված
Վերջին անգամ ակտիվ: Այսօր 20:16
Ներկայիս ակտիվությունը: Գլխավոր էջ «ԴԱՐ» Ակումբ
Kisame
Անլուրջ գրառումների, թեմայից դուրս գրառումների, կպնողական գրառումների և նման պատճառներով երկու շաբաթով արգելափակվել է:
Ոնց հասկանանք՞![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ