Ներողություն ենք խնդրում, այսօր չկարողացա պրովայդերի հետ կապվել, քանի որ այդ երևույթի մասին ուշ իմացա:
Պարզապես մի պահ նկատեցինք, որ գիշերվա մի քանի ժամերի ընթացքում կատարված բոլոր գրառումները, բոլոր ստեղծված թեմաները, տուգանքները (ոմանց բախտը բերեց), վարկանիշները, նամակները և այլնը անհետացել է:
Ենթադրում եմ, որ պրովայդերի մոտ տեղի է ունեցել տեխնիկական խոպան և բազաները վերականգնվել են մի քանի ժամ առաջվա տվյալներով, ինչի արդյունքում այդ ժամից հետո կատարված ամբողջ ինֆորմացիան կորել է: Սա ենթադրություն է, հստակ պատասխանը չգիտեմ:
Չեմ կարողացել պարզել նաև թե կոնկրետ որ ժամերի և ինչ տևողության ինֆորմացիա է կորել:
Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում սրանով անհարմարություն է պատճառվել:
Էջանիշներ