Քեզ էլ շնորհակալություն ջանքերի համար: Պատրիոտության, ասել է թե հայրենասիրության հարց չէ, այլ փոխադարձ հարգանքի, իրար դժվարություն չպատպճառելու

Մանրամաս գրիր, թե նկարն ինչպես ես փորձում տեղադրել, որ չի ստացվում:
Ավելացվել է 3 րոպե անց
Պարզաբանեմ: Հարցեր գրելը իհարկե հանցանք չէ: Բայց ես տողատակով փորձել եմ հասկացնել, որ ամեն անպատեհ առիթով թեմայում հարց չգրվի: Ճիշտն ասած մեր ժամանակն էլ անսպառ չէ: Այս թեմայում քո կողմից հարցերի եմ հանդիպել, որոնց իմաստը պարզապես չեմ հասկացել, տպավորություն է ստեղծվել, որ ինչ միտք գալիս է, գրում ես: Գուցե և սխալ տպավորություն է, չեմ հերքում: Ամեն դեպքում ցանկացած հարցի պատրաստ ենք պատասխանել:
Ես առաջիկա օրերին օպերայով փորձարկումներ կանեմ, կտեսնեմ թե խնդիրն ինչ դեպքում կարող է առաջանալ: Տեսականորեն նման խնդիր կարող է առաջանալ համակարգ մտնել-դուրս գալ-նորից մտնելու դեպքում: Թե ինչ գործողությունների դեպքում նման իմիտացիա կարող է ստեղծվել, առայժմ դժվարանում եմ ասել:
Էջանիշներ