Ցիտում եմ ակումբի կանոնադրությունը.
Կոնկրետ Վիոլետի և Ինքնագրի թեմաներին չեմ հասցրել ծանոթանալ, բայց կռահում եմ այնտեղ ինչ կկատարվի: Հաշվի առնելով որ այդ «նյութերն» էլ ունեն ակումբում քննարկման իրավունք, առաջին գրառումը պետք է կամ պարունակի ինֆորմացիա այն մասին, որ այս թեմայում կա նման բառապաշար, կամ էլ թեմաները պիտի ջնջվեն:2.1.2. Չի թույլատրվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր օգտագործել հայհոյանքներ: Այս կետը կարող է խախտվել միայն բացառիկ դեպքերում, երբ նման բառերի օգտագործումից է կախված գրառման իմաստը: Այդպիսի գրառումների բացառիկությունը որոշում են ակումբի ղեկավարները, դրանց արդյունքում գրառման հեղինակները կարող են դիտողություններ ստանալ, դիտողությունների հիման վրա անհրաժեշտության դեպքում ակումբից հեռացվել: Այդպիսի գրառումներից առաջ պարտադիր պետք է առկա լինի «Պարունակում է անպարկեշտ բառեր կամ արտահայտություններ» նախադասությունը:
Էջանիշներ