Ինչի՞ց կլինի, որ որոշ թեմաներում երբ ինչ–որ գրառումներ բազմակի մեջբերման կոճակի միջոցով նշում ու պատասխանում եմ, դրանից հետո ինչքան նոր գրառումներ մեջբերեմ, էն հին նշածներս էլ են պարտադիր մեջը հայտնվում։ Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ կոնկրետ թեմաներում ա էդպես, թե ընդհանրապես, բայց ինձ թվում ա՝ եթե բոլորում լիներ, նկատած կլինեի։ Էս պահին, օրինակ, «Գուշակիր, թե ում գրառումն է» թեմայում եմ նկատել էդ խնդիրը։ Մի հատ մեջբերում ունեմ, որ երևի մի երկու ամիս ա՝ ա պոչիցս կպած գալիս ա, արդեն ցնդել եմ դրա ձեռը...

Ամեն անգամ պիտի հիշեմ, որ նայեմ վերևը, ջնջեմ, նոր գրառումն ուղարկեմ։
Էջանիշներ