User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պե՞տք է արդյոք պայքարել փողոցային շների դեմ

Քվեարկողներ
50. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    39 78.00%
  • Ոչ, ոչ մի դեպքում

    9 18.00%
  • Տարբերություն չեմ տեսնում

    2 4.00%
Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Փողոցային շներ

  1. #1
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փողոցային շներ

    Հայաստանում շատ են փողոցային շները: Կառավարությունը լուծում ա էս հարցն էդ շներին սպանելով, սակայն դեռ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Փողոցային շները թափառում են քաղաքներով այնպես, ինչպես մի քանի տարի առաջ: Անձամբ ես դեմ եմ նրանց սպանելուն, բայց արդյո՞ք կա մեկ այլ միջոց այդ շների հետ պայքարելու համար:

    Փողոցային շները վտանգ են ներկայացնում մարդկանց: Օրվա տարբեր ժամերին գրանցվել են հարձակումներ մարդկանց վրա նրա կողմից: Այդպիսի մի դեպք եղավ նաև ինձ հետ, երեկ երեկոյան…

    Մենք ապրում ենք քաղաքի կենտրոնում, մեր շրջակայքում միայն ցերեկն են լինում փողոցային շներ, բայց երեկ… Իմ աշխատանքի տեղից մինչև տուն շատ չնչին ճանապարհ ա, 1-2 րոպեում հասնում եմ տուն ու չէի պատկերացնում, որ կարող ա սենց բան լինել:

    Գործից դուրս եկա ու ճանապարհին մի շուն տեսա: Չեմ վախենում շներից, ուստի շարունակեցի ճանապարհս, բայց ուղիղ դեմս տեսա ավելի մեծ մի շուն: Էլի ուզում էի շարունակել ճանապարհս, բայց այս անգամ այդ մեծ շունն սկսեց «ռռռռռռռ» ասել:

    Ես վտանգ զգացի ու շրջվեցի դեպի հետև: Հանգիստ, դանդաղ քայլերով առաջ գնացի, բայց այդ պահին նրանք 4-ով վազեցին դեպի իմ կողմ: Չգիտեի, թե ինչ անել. եթե կանգնեի, ապա չեմ կարծում, թե կփրկվեի, որտև շատ գազազած էին, եթե վազեմ, ապա հետևիցս կգան ու դժվար թե նրանցից արագ վազեմ, դե բայց վտանգն այնքան մոտիկ էր, որ վազեցի, նրանք էլ հետևիցս:

    Վազում էի որքան հնարավոր ա արագ ու նաև գոռում ամբողջ ձայնովս մեկ: Այդ մասը սովորաբար միշտ ամայի ա լինում, ու էդ անգամ էլ բացառություն չէր: Վախը մտել էր մեջս, չէի պատկերացնում, թե ինչ կլինի ինձ հետ ու այդ պահին մի շուն, որը մեջների ամենամեծն ու գազազածն էր, կծեց պալտոս (ի դեպ հետո տեսա, որ մեծ ծակ ա թողել) ու ես ընկա:

    Երբ ընկա` մտածեցի, որ վերջս եկել ա, հիմա նրանք 4-ով կհարձակվեն ու կայլանդակեն ինձ ամբողջությամբ… Բայց ինձ չկորցրեցի ու միանգամից վեր կացա: Երբ վեր կացա` նկատեցի, որ նրանք իմ մոտ չեն, հետո շրջվեցի ու տեսա մի մեքենա: Վախեցած վազեցի դեպի մեքենան` կանգնեցնելով այն, չնայած նրանք առանց էդ էլ կանգնում էին:

    Չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե այդ րոպեին չգար այդ մեքենան, իսկ նա եկավ հենց իմ գոռոցից: Դե մեքենայով տարան ինձ մինչև մեր մուտքը: Երբ մտա տուն` չէի կարողանում խոսալ, հեկեկում էի, արցունքներն անդադար հոսում էին աչքերիցս, կակազում էի ու ամբողջությամբ դողում: Մի կերպ բացատրեցի, թե ինչ ա կատարվել ու հետագա մի ժամը կիսալացելով հեկեկում էի ու դողում…

    Վնասվածքներ չեն հասցրել շները, բայց ընկնելուց վնասել եմ ձախ ձեռքիս մատներն ու աջ ձեռքիս ափը, նաև ծունկս ա ուռել, ընկնելուց էլ ուսս ու դաստակս եմ ցավացրել…

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ինչպե՞ս վարվել նման դեպքերում, որ շները չհարձակվեն:
    Ասում են, թե պետք ա պպզել, ու էդ ժամանակ իրանք արդեն վտանգ չեն զգա ձեր կողմից ու հանգիստ կթողնեն, բայց արդյո՞ք գազազած շունը չի հարձակվի ձեր վրա… Ես վախեցա այս բանը գործածել իմ վրա…
    Վերջին խմբագրող՝ Arisol: 15.03.2007, 12:24: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փողոցային շներ

    Ոնց եմ հասկանում քեզ… Մոտ մի ամիս առաջ էլ ինձ վրա է շների մի ոհմակ հարձակում գործել… ու նմանապես ինձ էլ կծեցին: Բայց իմ մոտ տոպրակ կար, որի օգնությամբ փորձում էի պաշտպանվել: Սակայն չէի խփում շներին, այլ միայն դրանով նրանց հեռու էի քշում… Ես էլ շներից չեմ վախենում, բայց վախը մտել է մեջս և ուշ ժամերին այլևս այդ ճանապարհով տուն չեմ վերադառնում: Գերադասում եմ ճանապարհս մի քանի անգամ երկարացնել, քան մի անգամ էլ ապրել այդ վախը…

  3. #3
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. թափառական շները...

    Իհարկե պետք է պայքարել փողոցային շների դեմ, քանի որ նրանք վտանգավոր են մարդկանց համար: Ես ինքս շատ եմ սիրում շներին, բայց մի քանի անգամ գիշերը տուն վերադառնալիս ստիպված եմ եղել թափառող շներին ցույց տալ, որ ես ավելի կատաղած եմ Պատկերացնում եք ինչ կպատահեր եթե նրանք ինձ չհավատաին : Ինչ վերաբերում է մեթոդներին, կարծում եմ պետք է նրանց զրկել բազմանալու հնարավորությունից (հայերեն ասած ստերիլիզացիա անել) և բաց թողնել՝ այդպիսով նվազագույնի հասցնելով դրանց թվաքանակը: Մյուս մեթոդը ավելի անմարդկային է, բայց միգուցե ավելի էժան՝ այն է պարզապես ոչնչացնել դրանց (որքանով ինձ հայտնի է հիմա հենց այդպես էլ անում են):

  4. #4
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. թափառական շները...

    Եթե չափը անցնում են, պետք է պայքարել:
    Իսկ եթե չափի մեջ են, ամեն շուն ոնց որ դառնումա մի հայաթի շուն ու սաղ հայաթով իրան պահում , հետևում են, դրանից վնաս չկա:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  5. #5
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. թափառական շները...

    Ես կառաջարկեի ամեն փողոցի կենդանու "չիպ"-ավորել, նրանց տալ հատուկ համար ու տվյալների "Ֆայլ" (բակի կենդանի է, կատաղած է, հիվանդոտ է, հանգիստ է և այլն) ու սրա հիման վրա ստերիլիզացնել, կամ ոչնչացնել: թե չէ առանց այս աշխատակերպի քաոսային դրություն կլինի,
    Վերջին խմբագրող՝ wagamaffia: 12.05.2007, 22:11:

  6. #6
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. թափառական շները...

    100% պետքա պայքարել, որտև օրեց օր շատանում են ու վտանգ են ներկայացնում բոլորիս համար. ստերիլիզացիա անելու մեթոդի մասին էլի եմ լսել, ու գտնում եմ, որ դա պայքարի ամենաճիշտ մեթոդնա

  7. #7
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. թափառական շները...

    իիի պետք է համապատասխան հաստատություններ բացել!
    պայքարելը որն է կենդանիներ են վերջապես!
    պետք է բացել այն որ ռուսերեն կոչվում ե "приют" իսկ հայերեն չեմ հիշում ոնց է կոչվում
    qui sine peccato est?

  8. #8
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. թափառական շները...

    Մեջբերում otar-ի խոսքերից Նայել գրառումը
    իիի պետք է համապատասխան հաստատություններ բացել!
    պայքարելը որն է կենդանիներ են վերջապես!
    պետք է բացել այն որ ռուսերեն կոչվում ե "приют" իսկ հայերեն չեմ հիշում ոնց է կոչվում
    դրա համար ահագին գումար է պետք, որը դժվար թե գնվի մեր բյուջեում

  9. #9
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. թափառական շները...

    պետք ա փողոցային շներին կամ վառել կամ գնդակահարել

    բայց մեղք են

  10. #10
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. թափառական շները...

    սաղ են գժվել արա!!!!! ինչ եք ուզում էդ շներից!
    Նատուռի ... դուք մտածեք, մարդիկ կան էդ շներից ավելի շատ վնաս են հասցնում հասարակությանը... առավել ևս քաղաքի աղտոտման առումով!!!


    Մոդերատորական: Կարդացեք ակումբի օրենսդրությունը, մասնավորապես 2.1.1 կետը:
    2.1.1. Չի թույլատրվում վիրավորել կամ ծաղրել ակումբի մյուս անդամներին, նրանց նկատմամբ ցուցաբերել բացահայտ արհամարհական վերաբերմունք, ֆորումի բանավեճերը տեղափոխել վեճի, հարաբերություններ պարզելու, կռվի հարթություն:
    Վերջին խմբագրող՝ քաղաքացի: 13.05.2007, 12:38:
    qui sine peccato est?

  11. #11
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. թափառական շները...

    Պայքրել: Ոչ թե սպանել կամ չգիտեմ ինչ, այլ խնամել տուն-տեղ գտնել և վերջապես թող պահեն, խնամեն ծախեն, վերջում ավելի շատ փող են աշխատում քան ծախսում: Պետք չէ, թողնել փողոցներում, մեղք են:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ստեգոզավր (19.08.2010)

  13. #12
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. թափառական շները...

    Մեջբերում otar-ի խոսքերից Նայել գրառումը
    սաղ են գժվել արա!!!!! ինչ եք ուզում էդ շներից!
    Նատուռի ... դուք մտածեք, մարդիկ կան էդ շներից ավելի շատ վնաս են հասցնում հասարակությանը... առավել ևս քաղաքի աղտոտման առումով!!!
    ով որ գժվելա գտնվումա գժանոցում. ու հաստատ ոչ մեկ չի ցանկանում ամեն անգամ անցնելով շան կողքով մտածել, կհարձակվի վրես, թե էս անգամ էլ բախտս կբերի

  14. #13
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    35
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. թափառական շները...

    Մդաա... :
    Իհարկե շները և մյուս կենդանիները կենդանի են... այդ կենդանիներից որոշներին մենք արդեն սովոր ենք, նրանք շատ բարի են ու վնաս չեն պատճառում հասարակությանը: Բայց դրանցից պատահում են նաև այնպիսինները, որոնք իրականում մեծ վտանգ են ներկայացնում մեզ համար: Հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպես են նայում թափառական շների հարցին արտասահմանում: Իմ կարծիքով թափառական շները ավելի շատ վնասում են մեզ, քան օգնում... բացի այդ էլ վնասելն էլ է հարաբերական: Օրինակի համար՝ ես սիրում եմ զբաղվել սպորտով՝ մասնավորապես հեծանվավազքով: Ուրեմն ամռան շոգ ու արևոտ օրերիգց մեկնա... առավոտ շատ շուտ դուս եմ գալիս և սկսում եմ քշել: Ամենահետաքրքիրն այն է, որ չկա գոնե 1 կիլոմետր ճանապարհ, որտեղ որ ես կարող եմ առանց շների հաչոցները լսելու քշել: Էտ հերիք չի, հլը մի հատ էլ որ էտ շների թայֆեն կատաղած հետևիցս է վազում... մի խոսքով նեռվայնանում եմ, ստիպված իջնում եմ և սաղ հարամա լինում... կամ էլ էլի նույն պատմություննա, երբ ուզում եմ վազքով զբաղվել... մի խոսքով անտանելի երևույթա ինձ համար:
    Եվ ամենակարևորը այս ամենը կատարվում է քաղաքի հենց կենտրոնում :
    Ինձ թվում է, որ ստերիլիզացիան այստեղ չի օգնի, քանի որ էտ շները ունեն միջինը 8-10 տարի կյանք... դէ պատկերացրեք, որ առաջիկա 8-10 տարին մենք պիտի վտանգված լինենք... : Չնայած հիմա ստերիլիզացում էլ չեն անում նորմալ...մեր բակում մի 2-3 կատաղած շուն կային - հարևանների ահազանգով եկան եսիմ ովքեր և լսվեցին կրակոցներ... :
    իմ կարծիքով ճիշտ կլինի մի ընդհանուր պլան կազմելը՝ շներին հավաքատեղի հավաքելուց հետո... որից հետո որոշներին կարելի է շատ հանգիստ «քնացնել»՝ ինչպես արվում է զարգացած երկրներում... մյուսներին էլ ստերիլիզացնել... բայց այս ամենը կապված է մեծ ծախսերի հետ և ես առանձնապես մեծ հույսեր չեմ կապում ասածիս հետ :
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  15. #14
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շնասպանություն

    Shutmiscup Կուռատորների-հավաքել(վերացնել) շներին փողոցներից կամ կապած պահել(ավտոտնակներում և այլն.)

    Պետք է տեղադրել այս հաղորդագրությունը բոլոր ֆորումներում,ամենուր ,որտեղ հնարավոր է.Օգնություն է պետք,այս բարբարոսության փաստի լուսաբանում է պետք:Բղավեք դրա մասին ամենուր,որտեղ որ կլսեն.Հատակապես կարևոր է ստեղծել ռեզոնանս ‘թարգմանելով այս տեքստը տարբեր լեզուներով,և տեղադրել այն օտար ռեսուրսներում:
    Petition http://www.gopetition.com/online/24737.html. Ստորագրեք այն,դա այդքան էլ դժվար չէ, բայց դրանից է կախված կենդանիների կյանքը:
    Իմ կողմից կավելացնեմ. կարծում եմ,թե «ես եմ քեզ ստեղծել ,ես էլ կսպանեմ»-անընդունելի է և աբսուրդ ցիվիլ հասարակությունում,որտեղ հենց մարդիկ իրենք իրենց մարդ են անվանում:Եվ ինչ է սպանելը նրան ,ով չի կարող ընդդիմանալ,ով որպես կանոն ավելի թույլ է տկար-մարդկային չէ:Ես կնայեի այն մարդկանց ,որոնք աջակցում են այս ամենին,կանգնած հսկայի առջև, և հսկան կասեր . «Ինչ որ շատ եք բազմացել» և կրակեր:Կյանքը դա կյանք է: Մարդկային է ,թե շան:Իշխանությունները ամենագլխավոր իրավունքը համարում են կյանքի իրավունքը;Եվ իրենք էլ ամեն ինչ անում են հակառակը պրոպագանդելու համար:Մեր բախտը բերել է.մարդ ենք ծնվել:Իսկ նրանք մեղավոր չեն,որ շուն են ծնվել,նույն հաջողությամբ կարող էր հակառակը լինել:
    Պետ. Մարմինների որոշ ներակայացուցիչներ գնում են իրենց համար ամենաթանկարժեք մեքենաները , տները և հանգստանում տարին մի քանի անգամ ,մինչդեռ այդ գումարները նախատեսված էին պետական կարիքները հոգալու և բավականին հնարավոր է,որ նրանց մարդկային լինելու դեպքում,մեր երկրում կկառուցվեին կացարաններ շների համար,ոչ թե բարեգործների կողմից այլ պետականորեն,ինչպես ցանկացած ցիվիլ երկրում.հարցը լուծված կլիներ:Կենդանիները փրկված են;Մարդիկ կվարձատրվեին նրանց խնամելու համար,իսկ այժմ նրանք հեշտ ճանապարհներ են փնտրում,իսկ ինչու չսպանել թափառող կենդանիներին? Իսկ ինչու չփակել բոլոր մանկատները և չսպանել երեխաներին?Եկեք,որովհետև հումանիզմն ու մարդկայնությունը վաղուց արդեն անհետացել է:Մեծամասնությունը հոգում է միայն իր մասին,իսկ նրանք որոնք պատրաստ են օգնել'ի վիճակի չեն,Իսկ այժմ դուք գոնե ունեք այս փոքր հնարավորությունը:

    Թարգմանված:
    sourceДискуссия в сообществе
    Վերջին խմբագրող՝ Chuk: 05.05.2010, 13:12: Պատճառ: Հղման շտկում
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.05.2010), EgoBrain (05.05.2010), Magic-Mushroom (10.05.2010)

  17. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հղումդ չի գործում: Աղբյուրը կնշե՞ս: Ու իմ մոտ էլ դիր, լա՞վ: Նորությունների բաժնում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային երաժշտություն (բասկինգ)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.03.2016, 01:06
  2. Փողոցային արվեստ (Street art)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 09.03.2014, 20:49
  3. Փողոցային եռաչափ նկարներ
    Հեղինակ՝ nenush, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 11.05.2011, 15:13
  4. Գրառումներ: 19
    Վերջինը: 04.03.2010, 23:26
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •