User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պե՞տք է արդյոք պայքարել փողոցային շների դեմ

Քվեարկողներ
50. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    39 78.00%
  • Ոչ, ոչ մի դեպքում

    9 18.00%
  • Տարբերություն չեմ տեսնում

    2 4.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Փողոցային շներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քանի օր առաջ էս թեմայով հաղորդման էի հրավիրված, հետո էլ հարցազրույց եմ տվել, որում իմ մոտեցումները լրիվ արտահայտել եմ։

    Սա հաղորդումը՝



    Էս էլ հարցազրույցը
    Հ - հարց
    Պ - պատասխան

    Հ - «Եկեք հականանք» հաղորդման շրջանակում նշեցիք, որ շներից պաշտպանվելու համար դիմում եք տարբեր միջոցների (էլեկտրաշոկ, ուլտրաձայնային սարք)։ Վերջերս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծ։ Ի՞նչ կարծիք ունեք նախագծի վերաբերյալ, և արդյո՞ք նոր օրենքի նախագծի դեպքում խնդիրներ չեն առաջանա նմանատիպ միջոցներով պաշտպանվելու դեպքում։
    Պ - Իհարկե խնդիր չի առաջանա, ես հատուկ միջոցների դիմում եմ միայն ինքնապաշտպանության համար։ Սադիստ չեմ ։)
    Առավոտ տեսանյութ եմ տեղադրել, որի նկարողը խիստ կարիք ունի տենց մի միջոցի։
    Ի դեպ, Նաիրա Զահրաբյանի երեկվա հիստերիայի հետո իրան որպես իրավապաշտպան վերաբերվելը ծիծաղելի ա ։)
    Կենդանիների հանդեպ դաժան վերաբերումնքը պետք ա պատժվի։ Դա քննարկման առարկա չի։


    Հ - Կա՞ ինչ-որ բան, որը կփոխեիք կամ գուցե կավելացնեիք օրենքի նախագծում։
    Պ - Նախագծին ծանոթ չեմ ։)


    Հ - Սա է նախագիծը
    Հոդված 258.2 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը
    Կենդանիների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը՝ պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
    Էստեղ հարց է առաջանում, եթե մարդը ինքնապաշտպանվել է, ինչպես է կարգավորվում օրենքը․․․ինչպե՞ս մարդը պետք է ապացուցի, որ միայն ինքնապաշտպանվել է։
    Պ - վատ չի, բայց ...
    1. առանց դնչկալի ու կապի շանը փողոց հանելը պետք է բացառվի։
    2. պետք է բոլոր տնաիյին կենդանիների տերերը հաշվառվեն, ու մաքրեն իրանց կենդանիների հետևից։
    Եթե ինչ որ մեկի շունը ամեն օր գա, կեղտոտի իմ դռան առաջ. ու տերը ոչ մի քայլ չձենռարկի, ես այդ շանը վնասելը համարելում եմ ինքնապաշտպանություն։


    Հ - Եվ ի վերջո, ինչպե՞ս պայքարել թափառող շների դեմ, որ և կենդանասեր հասարակությունը, և այն մարդիկ, որոնք անհանգստացած են թափառող շներով, գոհ մնան։ Կա՞ այդպիսի տարբերակ։


    Պ - 1. ստերջացում
    2. ցանկացած անհիմն ագրեսիայի դրսևորման դեմքում՝ քնեցում
    3. սննդի հարցի լուծում (քաղաքում կերամաններ պտի շարեն)
    4. տերերի խիստ վերահսկողություն։ Վատ պահելու, փողոց գցելու համար շատ խիստ պատիժներ։ Չե՞ն կարում նորմալ պահեն, թող տան կացարան։


    Հ - Իսկ ի՞նչ եք կարծում, եթե օրենքն ընդունվի, արդյո՞ք այն մարդիկ, ովքեր վատ էին վարվում կենդանիների հետ, չեն շարունակի նույն կերպ վարվել։
    Պ - Եթե միայն թղթի վրա մնա, ինչպես շատ օրենքներ, իհարկե կշարունակեն։
    Մեր մոտ հետիոտներին տուգանելու օրենքներ ունենք, որոնք մի քանի տարին մեկ են գործում։
    Հ - Շատ լավ, հարցերս այսքանն էին։ Շնորհակալ եմ զրույցի համար։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.04.2019), Smokie (10.04.2019), Տրիբուն (09.04.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային երաժշտություն (բասկինգ)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.03.2016, 01:06
  2. Փողոցային արվեստ (Street art)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 09.03.2014, 20:49
  3. Փողոցային եռաչափ նկարներ
    Հեղինակ՝ nenush, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 11.05.2011, 15:13
  4. Գրառումներ: 19
    Վերջինը: 04.03.2010, 23:26
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •