User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պե՞տք է արդյոք պայքարել փողոցային շների դեմ

Քվեարկողներ
50. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    39 78.00%
  • Ոչ, ոչ մի դեպքում

    9 18.00%
  • Տարբերություն չեմ տեսնում

    2 4.00%
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Փողոցային շներ

  1. #46
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած երբեք չեմ կարողացել հասկանել, թե ոնց կարելի է թափառական շներին կրակել ու սպանել...
    Երևի այն պարզ պատճառով, որ երբևէ շներն ինձ վրա չեն հարձակվել: Վաղ առավոտյան գրեթե անմարդաբնակ վայրերով էի գնում դասի/ դե ճանապարհը կարճ էր/ էնտեղ էլ լիքը շներ կային, ինչ տարիքի ու չափի ասես, երբևէ չեմ վախեցել , հաճախ ձեռքիս ուտելիքից եմ տվել իրենց ու զարմանալին այն է, որ շանը մի անգամ կերակրում ես, հաստատ հաջորդ անգամ քեզ վրա չի հաչի...
    Մի անգամ մի խումբ շնյեր էլի առավոտյան հաչելով «հասել էին» վրաս, ոչինչ չեմ արել, չեմ վախենում, ուտելիք էլ չկար մոտս, անզարությունից սկսեցի ծիծաղել՝ ոչ այն է հիստերիկ, ոչ այն է լիաթոք. գնացին խեղճերը…
    Բայց երբևէ ինչ-որ շուն ինձ վնաս չի պատճառել, ես էլ ՝իրենց...
    Դրա համար էլ քուրիկս ինչքան բակում շուն կար իմ պատվին Ռուբի էր անվանում

    Իսկ հակառակ տեսակետից, վտանգավոր է, որ շները բազմաթիվ վարակներ են տարածում: Բայց հիմա մի կազմակերպություն է գործում, որ թափառական շներին ու կատուներին հավաքում են, ստերիլացնում ու բուժում/ որքան որ ներում են միջողները/ և ոմանք որդեգրում են էդ կենդանիներին: Բայց էս «Փրկենք Կենդանիներին» ՀԿ-ն էն դաժան, շնասան Յունիգրաֆի հետ կապ չունի…

    Հ.Գ. Մի քանի մուլտ հիշեցի... Թե ոնց էին թափառական շները վախենում էդ որսորդներից ... Ահավոր էր


  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (28.07.2012), Արէա (28.07.2012)

  3. #47
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էտ շների կոկորդնա պետք կտրել որ էլ գիշերները չհաչան

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (30.07.2012)

  5. #48
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում էի թեմա բացեի, պարզվեց ակտիվացնելն ա ճիշտ:

    Ո՞վ ինչ ու ինչպիսի փորձ ունի փողոցային շների հետ կապված:

    Անձամբ իմ բախտը միշտ բերել ա իրենց հարցում: Ինքս իրականում խիստ հազվադեպ եմ եղել փողոցում մենակ քայլելիս: Կարելի է ասել կատաղած շներ չեն եղել, Շատ-շատ հիմա կարող ա հիշեմ, որ անվտանգ հեռավորության վրա կանգնած հաչում էր մեր ուղղությամբ: Ոհմակով շների երբեք չենք հանդիպել:

    Իսկ մի անգամ Դալմայի կողմերում մի շուն մեզ տեսավ ու սկսեց ուղղակի մեր հետ գալ: Ուր գնում էինք լուռ ընկերակցում էր: Էդպես մնաց մեր հետ, մինչև վերջին մնացածներովս տաքսի նստեցինք ու գնացինք:
    Վերջերս էլ է նման մի դեպք եղել: Սիրուն շուտիկ էր, առաջին հայացքից էդպիսի տպավորություն չէր լինի, որ մեր հետ է: Ինձ թվում էր իր համար հանգիստ քայլում է, ուղղակի հաճախակի է հանդիպում ու մեր դիմացով անցնում: Բայց չէ, լավ էլ ընկերակցում էր: Եւ իհարկե նույն կերպ ավարտվեց նաև նրա հետ հանդիպումը:

    Իսկ մի անգամ՝ երբ տաքսիի էինք սպասում մի տեղ կանգնած, մի շուն էլ հենց մեր մոտ նստած էր, (դրանից քիչ առաջ, երբ փողոցն անցանք, ինքն էլ իր համար էր անցնում): Էնպիսի տպավորություն էր, որ դա հենց իր տարածքն ա՝ եկել նստել ա: Մեկ էլ հանկարծ որ չսկսեց կատաղած հաչալ մի շան վրա, որն իր տիրոջ ու էլի մի քանի տղամարդկանց հետ ուղղակի անցնում էր էդ կողմերով: Պարզից ակնհայտ էր, որ մեզ էր պաշտպանում, կարծում էր դիմացի շունը մեր վրա ա հարձակվելու: Վերջինս էլ իր հերթին էր կատաղած հաչում նրա վրա: Տերը փորձում էր հեռու պահել ու հանգստացնել, ես էլ մեր հետինին եմ հետևից կամաց ասում «շշշ-շշշշ»: Էդպես հաչելով էլ գնաց դիմացի շունը, իսկ մեր նոր ընկերը առաջվա պես էլի հանգիստ նստեց գետնին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (09.04.2019), Տրիբուն (09.04.2019)

  7. #49
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ պայքարելը պայքարել, պաշտպանվելը պաշտպանվել, բայց շներին սպանելը ինձ համար հաստատ շատ սխալ ա: Կարող են լինել բազմաթիվ այլ լուծումներ: Հենց ակումբի Աթեիստը լավ օրինակ ա ցույց տալիս իրենցից պաշտպանվելու:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (09.04.2019)

  9. #50
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քանի օր առաջ էս թեմայով հաղորդման էի հրավիրված, հետո էլ հարցազրույց եմ տվել, որում իմ մոտեցումները լրիվ արտահայտել եմ։

    Սա հաղորդումը՝



    Էս էլ հարցազրույցը
    Հ - հարց
    Պ - պատասխան

    Հ - «Եկեք հականանք» հաղորդման շրջանակում նշեցիք, որ շներից պաշտպանվելու համար դիմում եք տարբեր միջոցների (էլեկտրաշոկ, ուլտրաձայնային սարք)։ Վերջերս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծ։ Ի՞նչ կարծիք ունեք նախագծի վերաբերյալ, և արդյո՞ք նոր օրենքի նախագծի դեպքում խնդիրներ չեն առաջանա նմանատիպ միջոցներով պաշտպանվելու դեպքում։
    Պ - Իհարկե խնդիր չի առաջանա, ես հատուկ միջոցների դիմում եմ միայն ինքնապաշտպանության համար։ Սադիստ չեմ ։)
    Առավոտ տեսանյութ եմ տեղադրել, որի նկարողը խիստ կարիք ունի տենց մի միջոցի։
    Ի դեպ, Նաիրա Զահրաբյանի երեկվա հիստերիայի հետո իրան որպես իրավապաշտպան վերաբերվելը ծիծաղելի ա ։)
    Կենդանիների հանդեպ դաժան վերաբերումնքը պետք ա պատժվի։ Դա քննարկման առարկա չի։


    Հ - Կա՞ ինչ-որ բան, որը կփոխեիք կամ գուցե կավելացնեիք օրենքի նախագծում։
    Պ - Նախագծին ծանոթ չեմ ։)


    Հ - Սա է նախագիծը
    Հոդված 258.2 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը
    Կենդանիների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը՝ պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
    Էստեղ հարց է առաջանում, եթե մարդը ինքնապաշտպանվել է, ինչպես է կարգավորվում օրենքը․․․ինչպե՞ս մարդը պետք է ապացուցի, որ միայն ինքնապաշտպանվել է։
    Պ - վատ չի, բայց ...
    1. առանց դնչկալի ու կապի շանը փողոց հանելը պետք է բացառվի։
    2. պետք է բոլոր տնաիյին կենդանիների տերերը հաշվառվեն, ու մաքրեն իրանց կենդանիների հետևից։
    Եթե ինչ որ մեկի շունը ամեն օր գա, կեղտոտի իմ դռան առաջ. ու տերը ոչ մի քայլ չձենռարկի, ես այդ շանը վնասելը համարելում եմ ինքնապաշտպանություն։


    Հ - Եվ ի վերջո, ինչպե՞ս պայքարել թափառող շների դեմ, որ և կենդանասեր հասարակությունը, և այն մարդիկ, որոնք անհանգստացած են թափառող շներով, գոհ մնան։ Կա՞ այդպիսի տարբերակ։


    Պ - 1. ստերջացում
    2. ցանկացած անհիմն ագրեսիայի դրսևորման դեմքում՝ քնեցում
    3. սննդի հարցի լուծում (քաղաքում կերամաններ պտի շարեն)
    4. տերերի խիստ վերահսկողություն։ Վատ պահելու, փողոց գցելու համար շատ խիստ պատիժներ։ Չե՞ն կարում նորմալ պահեն, թող տան կացարան։


    Հ - Իսկ ի՞նչ եք կարծում, եթե օրենքն ընդունվի, արդյո՞ք այն մարդիկ, ովքեր վատ էին վարվում կենդանիների հետ, չեն շարունակի նույն կերպ վարվել։
    Պ - Եթե միայն թղթի վրա մնա, ինչպես շատ օրենքներ, իհարկե կշարունակեն։
    Մեր մոտ հետիոտներին տուգանելու օրենքներ ունենք, որոնք մի քանի տարին մեկ են գործում։
    Հ - Շատ լավ, հարցերս այսքանն էին։ Շնորհակալ եմ զրույցի համար։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.04.2019), Smokie (10.04.2019), Տրիբուն (09.04.2019)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային երաժշտություն (բասկինգ)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.03.2016, 01:06
  2. Փողոցային արվեստ (Street art)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 09.03.2014, 20:49
  3. Փողոցային եռաչափ նկարներ
    Հեղինակ՝ nenush, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 11.05.2011, 15:13
  4. Գրառումներ: 19
    Վերջինը: 04.03.2010, 23:26
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •