Ուզում էի թեմա բացեի, պարզվեց ակտիվացնելն ա ճիշտ:
Ո՞վ ինչ ու ինչպիսի փորձ ունի փողոցային շների հետ կապված: 
Անձամբ իմ բախտը միշտ բերել ա իրենց հարցում: Ինքս իրականում խիստ հազվադեպ եմ եղել փողոցում մենակ քայլելիս: Կարելի է ասել կատաղած շներ չեն եղել, Շատ-շատ հիմա կարող ա հիշեմ, որ անվտանգ հեռավորության վրա կանգնած հաչում էր մեր ուղղությամբ: Ոհմակով շների երբեք չենք հանդիպել:
Իսկ մի անգամ Դալմայի կողմերում մի շուն մեզ տեսավ ու սկսեց ուղղակի մեր հետ գալ: Ուր գնում էինք լուռ ընկերակցում էր: Էդպես մնաց մեր հետ, մինչև վերջին մնացածներովս տաքսի նստեցինք ու գնացինք:
Վերջերս էլ է նման մի դեպք եղել: Սիրուն շուտիկ էր, առաջին հայացքից էդպիսի տպավորություն չէր լինի, որ մեր հետ է: Ինձ թվում էր իր համար հանգիստ քայլում է, ուղղակի հաճախակի է հանդիպում ու մեր դիմացով անցնում: Բայց չէ, լավ էլ ընկերակցում էր:
Եւ իհարկե նույն կերպ ավարտվեց նաև նրա հետ հանդիպումը:
Իսկ մի անգամ՝ երբ տաքսիի էինք սպասում մի տեղ կանգնած, մի շուն էլ հենց մեր մոտ նստած էր, (դրանից քիչ առաջ, երբ փողոցն անցանք, ինքն էլ իր համար էր անցնում): Էնպիսի տպավորություն էր, որ դա հենց իր տարածքն ա՝ եկել նստել ա: Մեկ էլ հանկարծ որ չսկսեց կատաղած հաչալ մի շան վրա, որն իր տիրոջ ու էլի մի քանի տղամարդկանց հետ ուղղակի անցնում էր էդ կողմերով: Պարզից ակնհայտ էր, որ մեզ էր պաշտպանում, կարծում էր դիմացի շունը մեր վրա ա հարձակվելու: Վերջինս էլ իր հերթին էր կատաղած հաչում նրա վրա: Տերը փորձում էր հեռու պահել ու հանգստացնել, ես էլ մեր հետինին եմ հետևից կամաց ասում «շշշ-շշշշ»:
Էդպես հաչելով էլ գնաց դիմացի շունը, իսկ մեր նոր ընկերը առաջվա պես էլի հանգիստ նստեց գետնին:
Էջանիշներ