Մոդերատորական: Նորաբաց «Շնասպանություն» թեման միացվել է արդեն գոյություն ունեցող, միևնույն խնդրին վերաբերող թեմային: Թեմա բացելուց առաջ համոզվեք, որ նմանատիպ թեմա չկա՝ օգտվելով որոնման համակարգից:
Այո
Ոչ, ոչ մի դեպքում
Տարբերություն չեմ տեսնում
Մոդերատորական: Նորաբաց «Շնասպանություն» թեման միացվել է արդեն գոյություն ունեցող, միևնույն խնդրին վերաբերող թեմային: Թեմա բացելուց առաջ համոզվեք, որ նմանատիպ թեմա չկա՝ օգտվելով որոնման համակարգից:
SSS (05.05.2010)
էտ հեչ հոգեկան վնասի հանդեպ,ցավում եմ պատահածի համար
մի անգամ փորձել եմ, անցել աԱվելացվել է 3 րոպե անց
Ինչպե՞ս վարվել նման դեպքերում, որ շները չհարձակվեն:
…
մութ էր, էլի մի 5-6 չուն:Կրակվառիչը հանեցի ու փորձեր անելով,որ վառվի (անընդհատ կայծ արձակելով առանց թույլ տալու,որ այրվի),Կայծերը մթության մեջ լավ ազդեցություն թողեցին ու դուրս պրծա վտանգավոր զոնայից:Աստված էի կանչում ,որ հանկարծ կրակայրիչիս քարը չպրծնի Դրանից հետո ահագին ժամանակ 2 կրակայրիչով էի ման գալիս:ծխելու միակ օգնությունը,որ տեսել եմ...
Ինչ վերաբերվում ա թեմայի հարցմանը, այո՛, պետք ա պայքարել, բայց ոչ էն մեթոդներով ինչպես Հայաստանում են պայքարում:
Մի ամիս առաջ առավոտյան աշխատանքի էի գնում, երկու հոգի փողոցից վերցրեցին գիշերը սպանված շան դիակը ու շպրտեցին բեռնատարի մեջ: Մեջը մի 30 շան դիակ կար: Շարունակեցի ճանապարհս, հենց փողոցի մեջտեղը ու մայթերին էլի մի քանի շան դիակ կար: Մայթերի վրա արյունը մի քանի օր մնաց, դիակները հավաքելուց հետո մայթերը չէին էլ մաքրել: Ինչ ասեմ, սարսափելի էր, մեջս համ խղճահարություն էր, համ զայրույթ, համ էլ զզվանք:
Բացի դրանից շնաորսությունը չափից դուրս վատ ազդեցություն է թողնում փողոցային ու տնային շների հոգեբանության վրա: Էդ կրակոցներից շները ավելի վախկոտ ու ագրեսիվ են դառնում, եթե տեսնում են, թե իրենց ցեղակիցներին ոնց են սպանում, հաջորդ անգամ իրենք կհարձակվեն մարդկանց վրա՝ իրենց կյանքը փրկելու համար:
Ամենաէֆեկտիվ միջոցը ստերիլիզացումն է, թեկուզ և թանկ է: Ավելի էֆեկտիվ միջոց չկա:
Ի դեպ ողջունում եմ Երևանում թափառական շների կացարան ստեղծողներին, շատ բարի գործ են անում:
I may be paranoid but no android!
Որոշ թաղամասերում պետք է, որոշներում՝ ոչ. շատուշատ թաղամասեր կան, որտեղ փողոցային շների քանակությունը արդեն իսկ կարգավորում են քյաբաբնոցներն ու շաուրմայանոցները:Պե՞տք է արդյոք պայքարել փողոցային շների դեմ
Skeptic (07.05.2010)
Ամեն առավոտ մեր փողոցի շներին և մեր գրասենյակի մոտի շներին կերակրում եմինչով կարող եմ...երեկ կեսը չկային,ահավոր էր...դա հեթանոսություն է
Պարտադիր պետք է մի բան ձեռնարկել
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ցավն այն է, որ «շուն» հասկացությունը միանշանակ չէ: Ընդհանրապես դեմ եմ շներին սպանելուն եւ կող եմ, որ լինեն տեղեր, որտեղ կտանեն բոլոր փողոցային շներին: Եթե տենց տեղեր էլ կան, ապա շատ քիչ են:
Բայց այնուամենայնիվ շներ էլ կան, որոնց գյուլլելը քիչ ա: Հատկապես էն կաշառակեր շները, որ մի գլուխ կհաչան մարդու վրա, բայց հենց մի կտոր հաց տվեց, հաջորդ օրը ախպերավարի կփաթաթվեն կպաչեն: Նման քյառթ շներին տանել չեմ կարում:
Ես ինքս բոլոր տեսակի շներից , բացի իմ սեփականից, վախենում եմ սարսափելի, բայց երբեք չեմ պատկերացրել, թե ինչ բարբարոս պիտի լինի նա, ով սատկացնելու հրաման կարձակի ու կամ կատարողը կլինի այդ հրամանի: Ախր կա այդ տարբերակը, ստերիլիզացիան, որը և հումանիստական է և ռացիոնալ, թեկուզ ավելի թանկ նստի, բայց ախր կամ-կամ տարբերակը չի, կա երրորդ և ամենաճիշտ տարբերակը… Նաև Սովետաշենում կան հատուկ տարածքներ, որտեղ փողոցային շներին տանում և պահում են, դա էլ է տարբերակ՝ չնայած, որ շրջակա մարդկանց հաչոցը մեծ խնդիրներ է պատճառում…
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Ժողովուրդ սիրտ մի մղկտացրեք...
Քաղաքապետարանը ունի նման ԱՆՎՃԱՐ ծառայություն: Զանգում եք, գալիս են, շներին հավաքում տանում են: Հետո չգիտեմ ինչ են անում, երևի ստերիլիզացնում են:
Ոհմակներով ֆռֆռացող շների հախից միանշանակ պետք ա գալ...
Մենք որ մի անգամ զանգել ենք էդ ծառայությանը ու թաղի շների կեսը անհետացավ ի մեծ ուրախություն խելքը գլխին մարդկանց
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ժամանակին Բաբայն փողոցի վրա վարձով էի մնում։ Գիշերը ուշ տուն գալիս լավ երկար պտույտ պիտի անեի, որ շների մի մեծ խմբի չհանդիպեի։
Մինչ նրանց հանդիպելը համարում էի, որ շներից չեմ վախենում։ Առաջին անգամ, մի 2 շուն որ քշեցի, գնացին մեծերին բերեցին, սկսեցի խուսափե նրանց հետ հանդիպումից, ու ամեն անգամ հայհոյում էի քաղաքապետարանին, որ ափսոսում են փամփուշտները։
Երկու ձեռքով կողմ եմ թափառական ու չափսերով մեծ շների ոչնչացմանը (նաև փոքր, բայց որ 10-15 հոգանոց խմբերով են ման գալիս)։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Էլի եմ ասում, շնասպանությունը շների դեմ պայքարելու ամենավատ միջոցն ա: Մի դեպք պատմեմ: Գյումրիում մոտ տասը տարի առաջ բակում շուն էինք պահում, մերը սեփական տուն էր: Որոշ ժամանակ անց սկսեցին շնաորսը, գիշերները կրակոցներ էին հնչում ու շներին էին սպանում: Իսկ մեր շունը մի երկու նմանատիպ գիշերներից հետո հասկացավ, թե իրականում ինչ ա կատարվում ու դարձավ ահավոր վախկոտ, հենց բարձր ձայն էր լսում, վազում մտնում էր բնի մեջ ու սկսում էր ամբողջ մարմնով դողալ: Իսկ եթե որևէ մեկը այդ պահին մոտենար իրեն, կհարձակվեր ու կկծեր: Եթե տան շան վրա է շնասպանությունը այսպիսի ազդեցություն թողնում, պատկերացրեք փողոցային շան վրա ինչպիսի ազդեցություն կթողնի, եթե իր աչքով տեսնի, թե ոնց են մյուս շներին սպանում: Շնասպանությունը շներին ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձնում:
I may be paranoid but no android!
Իսկ ով ասաց, որ մեր հետևից շների ոհմակ չի ընկել?
Եվ մենք դեռ խոսում ենք ցիվիլ երկրում ապչելու մասին, ոչ ոք իրավունք չունի տնօրինել նրանց կյանքը, բացի այդ ասեմ, որ շների մոտ հարձակումները հիմնականում ինքնապաշտմանական միջց են...
Որ քեզ քարով խփեն, չես գնա շրջապատիտ մեծերին հավաքես, բերես հաշիվ մաքրելու?
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.05.2010, 09:47:
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ամբողջ իմ կյանքում ինձ որևէ շուն չի կպել, հարձակվել, միշտ 1000ավոր շների կողքով եմ անցել:
Եթե դու քեզ հանգիստ պահելով անցնես, բան էլ չի լինի, չշեղվես, չվազես, զիգզագներ չանես: Կարողա գիտեք էտ շները բանի գործ չունեն:
Նույնիսկ իմ շունը, ասենք հանգիստ գնում է ուղիղ, բայց եթե որևէ մեկը իրեն տարօրինակ պահի, իրեն մեկից հետաքրքրում է, էտ ինչ է ու գնում է ռազվեդկի:
Մի դեպք պատմեմ, ես ու շունս խանութ մտանք, ինքը խելոք նստում է, մինչև ես վերջացնեմ, ոչ մեկի չի կպնի, եթե իրենք չմոտենան սիրելու, հիմա մի մարդ մտավ, ասում է չի՞ կծի, ասի դե հենց նենց տեղ խի պիտի կծի, ասում է դե պարզ է ինձ էլ խփեն, ես էլ կխփեմ, ասի հիմա պատրաստվում եք խփե՞լ: Միտքը հասկանալի էր: Փողոցի շները շատ հասկացող են ընդհանրապես, եթե մեր հասարակության անդամները նրանց հանդեպ ադեկվատ լինեին ու նրանց մեջ վախ չմտցնեին, ավելի հանգիստ կլինեին:
Սպանությունը ոչինչի չի բերի, նույնիսկ ես որ ագրեսսիվ վերաբերմունք եմ տեսնում մարդկանց մեջ, ագրեսսիվանում եմ, շների զգայարաներն էլ պակաս չեն: Ամենաճիշտ ստերիլիզացումն է:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Խեղճ շներ
կներեք, որ երկար ստացվեց, ուղղակի շներին շատ եմ խղճում
Ինքս շուն շատ եմ սիրում և շատ շներ եմ ունեցել: Դա է պատճառը, որ շնից չեմ վախենում: Բայց վախեցողներին հասկանում եմ: Թափառական ու անտեր շները այդքան վտանգավոր չեն, որքան մենք ենք վախենում: Նրանք վտանգավոր են, երբ մարդկային բնակավայրերից մի քիչ հեռու, ոհմակ են կազմում ու ապրում են համարյա վայրի պայմաններում: Այսինքն մոտենում են բնակավայրերին միայն գիշերով, կեր որոնելու համար: Իսկ մարդկանց հետ ապրող շները, որոնք գուցե և ինքնակոչ իրենք իրենց պահակ են նշանակում տվյալ բակին կամ հիմնարկին, այդքան վտանգավոր չեն: Ուղղակի պետք չի նրանցից վախենալ կամ ագռեսիվություն ցուցաբերել:
Ինչևիցե, այստեղ խորհուրդներ պետք չեն: Բայց, որ այդ անպաշտպան կենդանիներին գնդակահարելը վայրենություն է, դրանում կասկած չկա:
Երևի մի տասը տարի առաջ`, եթե ոչ ավել, այս պրոբլեմը նորից գերաճելով դարձել էր համարյա չարիք: Քաղաքացիների բողոքներ, տուժածներ և այլն:
Կառավարության որոշում եղավ, միջոցներ ու գումարներ տրամադրվեց ու…
,,Կամաց քշեք սելերը, կապեմ չուլքուս թելերը”: Ի դեպ այդ հույժ կարևոր ծրագրի իրականացումը հանձնարարվեց մեր ,,հերոս տղերքին” , որոնք կրկին անգամ ապացուցեցին իրենց ,,քաջությունն ու նվիրվածությունը” հայրենիքին ու ժողովրդին: Եվ ,,մարտական” հանձնարարությունը կատարելիս այնքան ոգևորվեցին, որ ,,թացը չորի հետ վառեցին”. Շատ տուն ու տեղ ունեցող մեր խեղճ բարեկամներ, որոնք ինքնուրույն էին կատարում գիշերային զբոսանքն ու ,,զուգարանը” , հեշտ թիրախ դարձան մեր անվրեպ նշանառուների համար:
Բայց ժամանակները փոխվել են: Եթե անցած դարասկզբին մի ամբողջ ժողովրդի ձայն չհասավ եվրոպայի ականջին, ապա այսօր`, մի քանի օրում Հայաստանի ցեղասպանության ենթարկվող շների ձայնը հասավ եվրոպա:
Զարմանալի արագությամբ արձագանք գտավ համապատասխան ,,շնամեծար” կազմակերպությունների կողմից, որոնք էլ շտապ որոշում ,,արին” ու գումար հատկացրեցին Հայաստանին: Ի տրիտուր, պահանջելով, որ անհապաղ թափառական շների համար ճամբարներ կառուցեն, և ,,էվակուացնեն” նրանց, որտեղ էլ նրանք ,,առոք փառոք” ապրեն մինչև սատկելը: Իհարկե այդ կյանքի համար վճարելով իրենց ,,սիրելու” հատկությունը: Ամեն ինչ լավ էր: Քաղաքակիրթ ու մարդավարի: Բայց քաղաքակիրթ որոշումները քաղաքակիրթ ժողովուրդների համար են… Իսկ մե՞նք…
Հարց. Իսկ ո՞ւմ պետք է վստահվի այդ հույժ կարևոր գործը:
Պատասխան. Համապատասխան փորձ ու միջոցներ ունեցող կազմակերպությանը:
Մեռնեմ օրենքին: Ի՞նչ է, չգիտե՞նք ինչ պետք է անենք: Հայտարարվեց մրցույթ…
Հիմա մի քիչ ետ գնանք, մինչև այս մրցույթը: Վերոհիշյալ սպանդի իրականացման դեմ բողոքողներ եղան: Երևի ոմանք նույնիսկ հիշեն, անունը չեմ հիշում, բայց մի երիտասարդ կին էր: Հիշում էմ, որ նա շատ էր սիրում շներ և նույնիսկ երկու տասնյակի հասնող թափառական շներ ուներ, որոնց հավաքել էր տարբեր տեղերից ու խնամում էր: Այսինքն փրկել էր նրանց կյանքը: Նա նույնպես մասնակցեց այդ մրցույթին: Եվ ես ճիշտն ասած, մտածում էի, որ որևէ մեկը ամենափոքր շանսն անգամ չպետք է ունենա առաջ անցնելու նրանից, բայց….Եղավ այն ինչ միշտ: Ո՞վ էր, ինչացու՞ Էր…Որտեղի՞ց ուներ այդ ,,համապատասխան” փորձը, եթե բոլորս նույնիսկ մինչև այսօր դեռ նման օրինակ չենք տեսել, բացի իհարկե վերոհիշյալ երիտասարդ կնոջից:
Խեղճ կինը շատ պայքարեց, բողոքեց, բայց ինչպես երևում է անարդյունք:
Այսօր նորից նույն պրոբլեմը…
Միանշանակ դեմ եմ շների գնդակահարմանը, և եթե աչքիս առաջ նման բան տեսնեմ....
Ինչ ուզում եք ասեք։
Անիմաստ եմ համարում թափառական շների վրա փող ծախսելը, երբ այդ փողի կարիքը շատ ու շատ աղքատ մարդիկ ունեն։
Ավելին ասեմ, չեմ սիրում երբ որոշները՝ ցանկանալով ավելի «ցիվիլ» երևալ՝ ակտիվորեն «շնապաշտպանությամբ» են հանդես գալիս, մինչդեռ քիչ առաջ մի այլ կենդանու մսով են սնվել։
Թափառական շներին պետք է հավաքել տնային շներից հեռու մի տեղ ու մասսայաբար ոչնչացնել (էս էլ Ռուֆուսի խաթեր)։
Все!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ