Հայ նշանավոր դերասան Հրաչյա Ներսիսյանը իր բեմական կյանքն սկսել է Պոլսում գործող օպերային թատրոնում: Այդ թատրոնը բեմադրում էր Շիրվանզադեի «Նամուսը»: Հրաչյան խաղում էր հարսանիքի տեսարանին մասնակից հարբած հյուրերից մեկի դերը: Ներկայացման օրն էր: Նա պետք է դուրս գար տեսարանի վերջում և մեկ-երկու բառ ասեր: Հարսանիքի տեսարանում կովկասյան պարեր էին լինելու, իսկ պարողները չկային: Ռեժիսորը բարկությունից մոլեգնել էր: Վերջապես նա կանգնում է Հրաչյայի դիմաց և կարգադրում.
–Գնա պարի՛ր:
Հետո առանց սպասելու Հրաչյայի համաձայնությանը` նրան հրում է բեմ: Ապագա դերասանը միայն մի անգամ էր տեսել այդ պարը, բայց երբեք ինքը չէր պարել: Հայտնվելով բեմի կենտրոնում` ստիպված պարում է: Պարում է այնքան լավ, որ հանդիսատեսը նրան պարգևատրում է որոտընդոստ ծափահարություններով և խնդրում կրկնել:
...Այդ կովկասյան պարը անվանի դերասանի առաջին հաջողությունն էր:
Հ.Գ. Ներսիսյանն իմ ամենասիրած հայ դերասանն է:
Էջանիշներ