Վահրամ Փափազյանը Արտաշատի թատերախմբի հետ «Օթելլո»» էր խաղում Վեդու շրջանի Ավշար գյուղում: Փափազյանի մոգական անունը հավաքել բերել էր նաև հարևան գյուղացիներին:
Առաջին գործողությունից հետո դահլիճը թնդում է բուռն ծափերից: Վերջապես վարագույրը դանդաղորեն փակվում է, բայց ծափահարությունները շարունակվում են: Վարագույրը նորից է բացվում: Իր ամբողջ վեհությամբ հանդիսատեսի առջև խոնարհվում է բեմի արքան, խոնարհվում են մյուսները.. .Վարագույրը փակվում է, իսկ հանդիսատեսը չի հանդարտվում: Փափազյանը պատրաստակամ սպասում է վարագույրը բացվելուն, իսկ վարագույրը չի բացվում: Դահլիճը շարունակվում է փոթորկվել: Բեմի բանվորը՝ մի վտիտ ու թույլ երիտասարդ, կախվել է վարագույրի պարանից, ամբողջ ուժով ձգում է, ձգում, բայց՝ իզուր: Փափազյանն ակնհայտորեն ներվայնանում է: Դերասաններից մի քանիսը վազում են բեմի բանվորին օգնելու: Չորս-հինգ հոգի կախվել են վարագույրի պարանից, բայց ոչինչ չի ստացվում: Կարծես թե սատանան ինքն է բռնել պարանից ու բաց չի թողնում: Հանդիսատեսների մի մասը հույսը կտրած՝ դուրս է գալիս: Ծափերը հիմա նմանվում են ուժեղ փոթորկից հետո կաթկթող անձրևի հատուկենտ շիթերի:
Եվ հանկարծ վարագույրը բացվում է, բայց ի՜նչ...դահլիճում համարյա մարդ չկա:
Եվ գալիս է սևամորթ մավրը ՝ առյուծի նման մոլեգին ու ահավոր:
_Որտե՞ղ է,_մռնչում է նա ՝ ալեհեր բաշը ցնցելով,_...Հըըըմմմ...
_Ո՞վ, Վարպետ, ո՞վ...
_Տնօրենին կուզեմ... տնօրենը որտե՞ղ է...
Ես էի տնօրենը, դժբախտս: Խաչյալի խոնարհությամբ կանգնում եմ նրա առաջ: Նա երկու ձեռքով ամուր բռնում է իմ ուսերից և թափահարում:
_Լսի՛ր, մա՜նչս, բեմին վարագույրը բոզ կնկան տրուսիկին նման պիտի ըլլա՝ ուզած ժամանակ իջնա , ուզած ժամանակ՝ բարձրանա...Հասկացա՞ր...
_Հասկացա, Վարպետ, հասկացա,_ հազիվ կմկմում եմ ես:
Հոմերական քրքիջն ու ծափերը խառնվում են իրար: Ինքն էլ է սկսում ծիծաղել:
ՎԱՐԴԳԵՍ ԲԱԲԱՅԱՆ
Մի քանի թատերական ճեպանկար…
"Նամուս" ներկայացման առաջին գործողությոն մեջ Աբելյանը, որ Հայրապետի դերն է կատարում, զայրանում է : Դերը չի կարողանում շարունակել, որովհետև փոքրիկ Սեյրանը չի մոտենում իրեն, հրաժեշտ չի տալիս:
Աբելյանը զայրացած հայացքով բեմում փնտրում է Սեյրանին, որի դերը կատարում է Հրաչյա Ղափլանյանը: Փոքրիկը, մոռացած ամեն ինչ, ծալապատիկ նստել է թթի ծառի տակ դրված գրդնակի սեղանի մոտ, այնտեղից վերցրել էր լավաշ, կանաչ սոխ, պանիր ու ախորժակով ուտում էր: Աբելյանը շուռ է գալիս դեպի կուլիսներն ու ասում.
-Մյուս անգամ էս էրեխին մի լավ կկերցնեք, նոր կբերեք:
***Վաղարշ Վաղարշյանը, երբ թատրոի դիրեկտորն էր, շատ խիստ էր վարվում անկարգապահ արտիստների նկատմամբ: Երբ որևէ մեկը ուշանում էր աշխատանքից, կարգադրում էր պակասեցնել նրա աշխատավարձը: Մի անգամ Հենրիկ Հովհաննիսյանը փորձից ուշանում է : Վաղարշյանը, առանց որևէ նախաբանի, կտրուկ դիմում է նրան.
-Որքա՞ն է աշխատավարձդ:
-Հազար ռուբլի:
-Դարձնել ութ հարյուր:
Հետո պարզվում է, որ Հենրիկի աշխատավարձը իրականում վեց հարյուր ռուբլի է լինում:
***Սունդուկյանի անվան թատրոնի պահակատանը:
***
Պահակ-Հրաչ Նիկիտիչ, Վահե Նիկիտիչը զանգ տվեց, ասաց, որ գնաք Վարդան Նիկիտիչի մոտ:
Պատմում է Վարդգես Բաբայանը
Գեղեցիկի բարոյական ու փիլիսոփայական չափանիշների մասին դասախոսություն էր կարդում պրոֆեսոր Ասմուսը:Ընթացքում հարց տվեց.
-Այսպես ուրեմն, ի՞նչ է գեղեցիկը...Ո՞վ կարող է կոչվել գեղեցիկ:Ինքնին հասկանալի է, որ դա հռետորական հարց էր, որ ոչ մի պատասխան չէր պահանջում:Բայց հանկարծ մեկը պոռթկաց տեղից.
-Պարույր Սևակը...
Նույնքան անսպասելի պոռթկաց ծիծաղը: Ծիծաղեցինք բոլորս, մեզ հետ և ինքը`Պարույրը:Բայց լեհուհին, որ ինքնաբերաբար պատասխանել էր հարցին, չէր ուզում նահանջել:Եվ մոտենալով ամբիոնին` իր լեհական հաճելի առոգանությամբ ապացուցեց, թե ինչու է Պարույր Սևակը գեղեցիկ...
-Ամեն անգամ, երբ լսում եմ Պարույրի խորիմաստ ու սրամիտ խոսքը, կարդում նրա բանաստեղծությունները, տեսնում նրա կիրթ ու վայելուչ շարժումները, մոռանում եմ նրա հաստ շուրթերը, փլված քիթը և նախանձով մտածում Աստված իմ, ի~նչ գեղեցիկ մարդ է Պարույր Սևակը:Երանի ես էլ նրա նման լինեի...
Անատոլ Ֆրանսը հաճախ մոռանում էր մաքուր թուղթ կամ նոր տետր վերցնել և գլխում ակնթարթորեն ծագած մտքերն անմիջապես գրի էր առնում այն ամենի վրա, ինչն այդ պահին ընկնում էր ձեռքը: Դրանք կարող էին լինել ծրարներ, այցեքարտեր, ծանուցագրեր և այլն…
Իսկ, օրինակ, Դմիտրի Իվանովիչ Մենդելեևի զվարճությունները բոլորովին նորմալ և գլխավորը` օգտակար էին: Նա սիրում էր ճամպրուկներ պատրաստել, ինչի պատճառով որոշ հարևաններ նրան ճանաչում էին որպես ճամպրուկագործի, այլ ոչ թե հանճարեղ քիմիկոսի:
Վերջին խմբագրող՝ cold skin: 15.10.2009, 15:56:
Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզիկ Մկրտչյանին հարցնում են.
-Ֆրունզ ջան, ո՞նց է եղանակը Հայաստանում:
-Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել..............
Մի օր Անանիա Շիրակացուն հարցրին.
- Մարդիկ ապրում են ուտելո՞ւ համար, թե՞ ուտում են ապրելու համար։
Մեծանուն գիտնականը պատասխանեց.
- Եթե կարողանային՝ բոլոր մարդիկ էլ կուտեին ապրելու համար։
Արամայիս Սահակյանը Լենինականում հուզված բանաստեղծություն է կարդում հոր մասին: Նոր է սկսել. «Հողից ծնված, հողով սնված» տողը, երբ մեկը դահլիճից գոռում է.
-Խուրբան եղնիմ, իդիկ կարտոլի մասի՞ն է
Մի անգամ դերասան Շերենցին հարցրին.
- Ժամը քանի՞սն է:
- Հիմա՞, - հարցրեց նա:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Ուրեմն մի անգամ Վյաչեսլավ Տիխոնովը (հայտնի Շտիրլիցի դերակատարը, էլի) հանգստանալիս ա լինում իր ամառանոցում, ու մեկ էլ մոտը սուր սրտային պրիստուպ ա սկսվում: Դե մարդը վատանում ա, շտապ օգնություն, բան-ման, գալիս են, ու պարզ ա՝ ամբողջ թափով քշում են դեպի մոտակա հիվանդանոցը: Որը, պարզվում ա, ռազմական հոսպիտալ ա լինում: Մեքենան արագ մտնում ա բակ, բժիշկները վազելով մոտենում են, ու մեկը սկսում ա նոր բերած հիվանդին գրանցել.
- Անու՞նդ:
- Վյաչեսլավ...
- Ազգանու՞նդ:
- Տիխոնով...
- Հայրանու՞նդ:
- Վասիլևիչ...
Բայց դե դա լինում ա ռազմական հիվանդանոց.
- Զինվորական կոչու՞մդ:
Տիխոնովը իրեն չի կորցնում.
- Շտանդարտենֆյուրեր Էսէս...
-:
![]()
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ