User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Հայտնի մարդկանց կյանքից

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Լևոն Տեր-Պետրոսյանը մի /կամ մի քանի/ առիթով ասել է, որ Հայսատանում իշխում են ավազակները:
    ............................
    Վերջերս հայկական իշխանությունները հետախուզեցին ու գտան Արարատ Զուրաբյանի նոթատետրը: Նրանք այժմ ինտենսիվ փնտրտուքի մեջ են տառաճանաչ անձնավորության: Եթե այդպիսին չգտնեն, ապա պեսոկը կամ դոդիկը երևի մեկ տարով գործուղվեն 1 դասարան, տառերը յուրացնելու:

    http://www.armenialiberty.org/armeni...1298AEA56A.asp

  2. #62
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Ֆրանսիացի նշանավոր գրող և փիլիսոփա Միշել Մոնտենը մի զրույցի ժամանակ ասաց.
    -Ըստ երևույթին բնությունը ամենից արդարացի բաժանել է խելքը:
    - Ի՞նչու այդպիսի եզրակացության հանգեցիք,- հարցրին նրան:
    - Որովհետև ոչ ոք չի գանգատվում իր խելքի պակասությունից,- ասաց նա:


    Մի անգամ Սոկրատեսին հարցրին.
    -Ո՞րն է ամենահեշտ գործը
    -Ուրիշներին խրատելը,- պատասխանեց իմաստունը:
    -Իսկ ո՞րն է ամենադժվար գործը
    -Ինքն իրեն ճանաչելը:
    Ճանաչիր ինքդ քեզ,- դրանից է սկսվում մարդը:

  3. #63
    ԷՎԱՆՋԵԼԻՍՏԱ Anhavat-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    17
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Ծեր Գյոթե-ին երբ հայտնեցին նրա որդու մահվան գույժը, նա աչքերը իջեցրեց հատակն ու պատասխանեց.
    - ես գիտեի, որ մահկանացու եմ ծնել:

    Դալին հորը նամակով սերմնահեղուկ (սպերմա) է ուղարկում և հետգրություն
    << Ահա այն ամենը ինչ պարք եմ քեզ>>:

    (տնաշեն ընենց պատմում ես, մթոմ ընդե ես եղել) (սա Ձեր փոխարեն)
    ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԻ ԱՅՍ ՇՐՋԱՆՈՒՄ,
    ԴՈՒ ԻԶՈՒՐ ԵՍ ՎԵՐՋԸ ՍԿԻԶԲԻՑ ԶԱՏԵԼ ՋԱՆՈՒՄ:
    ԱՌԵՂԾՎԱԾՆ ԱՅՍ ՑԱՎՈՔ ՉՈՒՆԻ ՈՉ ՄԻ ԼՈՒԾՈՒՄ,
    ՎԵՐՋԻՑ ՀԵՏՈ, ՄԻՇՏ ԷԼ ՍԿԻԶԲ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ:
    ՕՄԱՐ ԽԱՅԱՄ

  4. #64
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Փարիզի սրճարանում նստած է աշխարհահռչակ ծանրորդ Սերգո Համբարձումյանը:Մոտենում է մի ֆրանսիացի և դիմում նրան.

    - Բոն ապետիտ….
    - Սերգո Համբարձումյան,- պատասխանում է նա:
    Մյուս օրը կրկնվում է նույնը.
    -Բոն ապետիտ….
    -Սերգո Համբարձումյան,- պատասխանում է նա, իսկ հետո բողոքում` պատվիրակության ղեկավարին, թե ամեն օր մեկը գալիս է և ծանոթանում է իր հետ:
    - Տո, չի ծանոթանում, ասում է` բարի ախորժակ:
    Հաջորդ օրը Սերգո Համբարձումյանը սրճարանում տեսնում է այդ մարդուն, մոտենում ` և այս անգամ ինքն է բարի ախորժակ մաղթում:
    - Բոն ապետիտ…
    - Սերգո Համբարձումյան,- ժպտալով պատասխանում է ֆրանսիացին:

    Բեռնարդ Շոուին հարցրին.
    - Ինչն է ավելի կարևոր հաջողության հասնելու համար` տաղանդը, թե աշխատասիրությունը:
    Շոուն հարցին հարցով պատասխանեց.
    - Իսկ որ անիվն է ավելի կարևոր հեծանիվի համար` առջևի, թե հետևի:





    Մի կին լրագրող հարցնում է Էյնշտեյնին.
    - Ինչ տարբերություն կա ժամանակի և հավիտենականության միջև:
    - Սիրելիս, - ասում է Էյնշտեյնը,- եթե ես ժամանակ ունենայի բացատրել այդ տարբերությունը, ապա մինչև հասկանալդ հավիտենականություն կլիներ:







  5. #65
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Իտալաց երգչուհի Ադելինա Պատտին նախքան հանրահայտ դառնալը, ապրում էր պարտքերով:Իր անդրանիկ համերգին ներկա էր նաև պարտատերերից մեկը՝մսավաճառը, որը, տեսնելով հասարակությունն ինչպիսի խանդավառությամբ ու ծաղիկներով է ընդունում երգչուհուն, ցանկանում է մասնակցել վերջինիս մեծարմանը և դահլիճից գոռում է.
    - Պատ՜տի, Պատ՜տի, մսի դիմաց մեր հաշիվները փակված համարեք:


    Շումանի համերգի ժամանակ բաց պատուհանց լսվում է թռչունների դայլայլը:Մեկն արագությամբ ծածկում է բոլոր պատուհանները:Երգահանը, նկատելով այդ դիմում է ունկնդիրներին.
    -Սիրելիներս, մինչև հմա ես խանգարում էի այդ փոքրիկ, հիասքանչ « երաժիշտներին»:Ուշադիր նրանց լսենք:Չէ՞ որ այդ թռչունները նույնպես իմ « ուսուցիչներն» են եղել:

  6. #66
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Պարույր Սևակից մորը նվիրված ստեղծագործություն են խնդրում « Պոետնորը մոր մասին» ժողովածու կազմելու համար:Սևակն ուղարկում է « Մոր ձեռքերը» բանաստեղծությունը` մոր և իր լուսանկարի հետ, ու մի գրություն. « Այս լուսանկարը գուցե ավելին ասի, քան բանաստեղծությունս»:

    Երբ Րաֆֆին դասավանդում էր Արամյան դպրոցում, երբեմն- երբեմն քաշում էր աշակերտների մազերը:Մի օր աշակերտները խուզում են գլուխները և ուրախ, երջանիկ սպասում են ուսուցչին:
    Րաֆֆին ներս է մտնում և նկատելով այդ խորամանկ խաղը` քմծիծաղ է տալիս, ապա մեկին կանչում դաս պատասխանելու:Աշակերտը կմկմում է, տեղ-տեղ սխալվում:
    Վիպասանը քաշում է ականջից և ասում.
    -Դե հիմա էլ գնացեք ականջներդ խուզեք:

    Ակսել Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց` անզիջում, շիտակ ու աննահանջ:
    Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից:Խմում էր առիթից- առիթ:Սիրում էր գյուղը.
    -Իմ բոլոր պատմվածքները մինչև թղթին հանձնելըմտքումս գրել եմ ձի նստած` գյուղից- գյուղ շրջելիս,- ասում էր:
    Զբոսնելիս կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր:
    - Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ,- հպարտանում էր:


    Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:


    Հրաչյա Քոչարը երբ լավ տրամադրություն էր ունենում, երգում էր քրդերեն, նույնիսկ` պարում էր:Մի օր հարևանը կնոջը հարցրեց.
    -Տիկին Հասմիկ, տանը քուրդ վարձակա՞լ ունեք:

  7. #67
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    [QUOTEԳեղանկարիչ Սալվադոր Դալին հայտնի էր իր տարօրինակություններով և չէր զարմանում, եթե մեկ ուրիշն աչքի էր ընակնում որևէ արտառոց բան անելով:Բայց ահա մի օր Դալիին է մոտենում անծանոթ մի մարդ և ասում, որ ուզում է մեկ միլիոն դոլարով գնելնրա ազգանվան առաջին <Դ> տառը:Զարմանքը պատում է նկարչին:
    - Այս մարդն ինձնից խելագար է,- բացականչում է նա,-ինչպես թե` ազգանվան առաջին տառը` այդքան մեծ գումարով:
    Գործարքը տեղնուտեղը կատարվում է. Հանաձայնության դիմաց Դալին ստանում է մեկ միլիոն դոլարի արժեթուղթ:Բայց հետո պարզվում է, որ նկարչի <խելագար> անվանած մարդն իրականում տաղանդավոր գործարար է, առևտչական խոշոր ֆիրմայի տնօրեն:Նրա անունը ….. Սալվադոր Ալի է:
    Մեծ նկարչից ստանալով<Դ> տառի վաճառքի համաձայնությունը` նրա առրտրական բաժանմունքն արդեն կրելու էր < Սալվադոր Դալի> անվանումը…և դրա շնորհիվ առևտուրը ծաղկելու էր` նրան բերելով իր ծախսած մեկ միլիոնից շատ հասույթ][/QUOTE]

  8. #68
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Համաշխարհային հռչակ ունեցող տենոր Էնրիկո Կարուզոն պատմում է.
    _Մի անգամ Նյու-Յորքի նահանգում ճամփորդելիս մեքենան խափանվեց, և մինչև նորոգումը հյուր եղա մի ֆերմերի: Նա հարցրեց անունս, ասացի` Կարուզո: Ֆերմերը վեր ցատկեց, բռնեց ձեռքս և հուզված ասաց.
    _ Երբևէ իմ մտքով չէր անցնի, որ կհանդիպեմ Ձեզ` մեծագույն ճանապարհորդ Ռոբինզոն Կարուզոյին: Ես երջանիկ եմ:

  9. #69
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Մեքենան անթույլատրելի արագությամբ վարելու համար ոստիկանը կանգնեցրեց Չարլի Չապլինին.
    - Ձեր դեմքն ինձ ծանոթ է,- ասաց նա,- այդ նշանակում է, որ Ձեզ էլի եմ տեսել:
    - Հնարավոր է,- ասաց Չապլինը:
    - Ահա, տեսնու?մ եք, Դուք հայտնի կարգ խանգարող եք, ինքներդ էլ չեք ժխտում այդ:


    Մի անգամ ֆրանսիացի հայտնի հոգեբան Պյուժեն երեկոյան այցելում է իր գլխավորած հոգեբանության լաբորատորիան: Չնայածմ ուշ ժամին` նա տեսնում է գրքերի մեջ էաղված իր ասպիրանտներից մեկին;
    - Ի?նչ եք անում այս ուշ ժամին,- հարցնում է անվանի հոգեբանը:
    - Աշխատում եմ, -հետևում է պատասխանը:
    - Իսկ ի?նչ եք անում ցերեկը:
    - Իհարկե, աշխատում եմ,- նորից պատասխանում է ասպիրանտը:
    - Վաղ առավոտյա?ն էլ եք աշխատում,- հարցնում է գիտնականը:
    - Այո, առավոտյան էլ եմ աշխատում,- ուրախ- ուրախ եզրափակում է ասպիրանտը:
    - Գրողը տանի, իսկ դուք երբ եք հասցնում մտածել,- զայրույթով խոսակցությունը փակում է Պյուժեն:

  10. #70
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    1900-ական թթ սկզբներին սրվել էին հայ-ադրբեջանական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ադրբեջանի Ղազախի շրջան՝ բանակցությունների: Ոչ մի կողմը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է.«Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես էլ տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով` ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
    Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է՝ Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր... Աղայանի համբերությունը հատնում է: «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

  11. #71
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Բալզակն ազատ ժամերին զբաղվում էր ձեռագրի հիման վրա մարդու բնավորությունը որոշելու արվեստով: Մի օր անծանոթ մի կին մնտում է նրա աշխատասենյակը և հանում դպրոցական մի տետր:
    -Ասացե՛ք, պարոն Բալզակ, ինչպիսի՞ ապագա է սպասում այս երեխային:
    - Բալզակը մանրազնին ուսումնասիրում է ձեռագիրը, հետո հոնքերը կիտելով ասում է:
    -Դուք երեխայի մա՞յրն եք, թե՞ ազգականը:
    -Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը,- պատասխանում է կինը:
    - Ուրեմն ձեզ կասեմ ճշմարտությունը:Այս երեխան թեթևամիտ է, տարօրինակոթյուններով օժտված:Ամենավատթարը նրա ապագան է:Նրանից ոչ մի լավ բան ակնկալել չի կարելի:
    Կինը փռթկացնում է:
    - Պարո՛ն Բալզակ,- ասում է նա,- սա Ձեր դպրոցական տետրերից մեկն է:

    Մարկ Տվենը ձուկ էր որսում: Նրան մոտեցավ մի մարդ և հարցրեց.
    -Լա՞վ է բռնում, պարոն:
    - Ես հենց նոր եկա,- պատասխանեց Տվենը,- բայց երեկ 15 հատ բռնեցի:
    - Ի՞նչ եք ասում: ի միջի այլոց, գիտեք ով եմ ես:
    - Ոչ,- ասաց գրողը:
    -Այս շրջանի անտառպահն եմ և Ձեզ հիմա կտուգանեմ, այստեղ արգելված է ձուկ որսալ:
    Մարկ Տվենը ծիծաղեց ու հարցրեց.
    -Իսկ դուք գիտե՞ք, թե ես ով եմ:
    -Ոչ,- պատասխանեց անտառապահը:
    -Ես այս շրջանի ամենամեծ խաբեբան ու պարծենկոտն եմ

  12. #72
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայտնի մարդկանց կյանքից

    Խնդրում եմ տեղեկացրեք։
    ճի՞շտ է արդյոք .որ Ավ.Իսահակյանը. եղել է Քրիստոնեահալած կազմակերպության ղեկավար։

  13. #73
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեծ մարդկանց փոքր տարօրինակությունները

    Եկե՛ք այստեղ խոսենք մեծ մարդկանց փոքր տարօրինակություններից:
    Օրինակ`
    Հայտնի ֆիզիկոս Վալտեր Ներնստը սիրում էր ձկներ բազմացնել: Երբ նրան հարցնում էին` ինչու հենց ձկներ և ոչ թե հավեր, ձիեր, նա պատասխանում էր, որ ձկները սառնարյուն արարծներ են, իսկ տաքարյուն կենդանիներ նա չի բազմացնի, քանի որ չի ցանկանում ողջ աշխարհը տաքացնել սեփական միջոցներով:
    Կամ`
    Շիլլերը ` իր դրամաները գրում էր ոտքերը չափազանց սառը ջրի մեջ դրած:

  14. #74
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ մարդկանց փոքր տարօրինակությունները

    Մեծն հայ արձակագիր Դորիանը մ փոքրիկ տարօրինակություն ուներ՝ նման թեմա տեսնելիս նրա ձեռքերը քոր էին գալիս ու ցանկություն էր առաջանում այստեղ ինքնակենսագրություն գրել...
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.02.2009), Հայկօ (28.02.2009), Շինարար (10.09.2009)

  16. #75
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ մարդկանց փոքր տարօրինակությունները

    Նման թեմա վաղուց կա ակումբում

    http://www.akumb.am/showthread.php?t=6846

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (27.02.2009)

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանդիպումներ հայտնի մարդկանց
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.01.2017, 21:51
  2. Անեկդոտներ հայտնի մարդկանց մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 11.10.2013, 02:06
  3. Հայտնի մարդկանց ծաղրանկարներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 49
    Վերջինը: 24.10.2011, 22:34
  4. Հայտնի մարդկանց նվիրված բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 04.12.2010, 01:31
  5. Հիացմունքի արժանի արարքներ հայտնի մարդկանց կողմից
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 13.04.2007, 06:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •