Հարց Պոլոզ Մուկուչին.
-Ո՞րն է աշխարհի կենտրոնը:
Պատասխան.
-Աշխարհի իսկական կենտրոնը Գյումրին է, հմը շատ պետություններ չտեսնելու կուտան:
Հարց Պոլոզ Մուկուչին.
-Ո՞րն է աշխարհի կենտրոնը:
Պատասխան.
-Աշխարհի իսկական կենտրոնը Գյումրին է, հմը շատ պետություններ չտեսնելու կուտան:
"An unexamined life is not worth living."
-Socrates
Մի օր Մինաս Ավետիսյանի դուռը բախում է լուսավորության ցանցի աշխատակիցը և ներկայացնում նրան լույսի չմարված պարտքերի հաշիվը: Շփոթված Մինասը արդարանում է, ասելով, որ նոր է միայն վարձել այս բնակարանը,և լույսն անջատելու դեպքում դժվար կլինի իր համար գործով զբաղվելը: Տեղեկանալով, որ նա նկարիչ է, աշխատակիցը առաջարկում է արագ նկարել իրեն: Ավետիսյանը հապճեպորեն, գրեթե երկու րոպեի ընթացքում, նրան է հանձնում ճեպանկարը: Լուսավորության ցանցի աշխատակիցը, ապշահար նկարի ճշգրտությամբ, շնորհակալություն է հայտնում արվեստագետին և ներողություն կմկմալով՝ հեռանում:
"An unexamined life is not worth living."
-Socrates
Խոզ
Մարկ Տվենը մի անանուն նամակ է ստանում, որի մեջ գրված է մեկ բառ`<խոզ>: Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է . <Սովորաբար ես նամակներն ստանում եմ առաց ստորագրության: Երեկ առաջին անգամ ես ստորագրություն ստացա` առանց նամակի>:
Կոմպոզիտորը և քննադատը
Ֆինլանդացի նշանավոր կոմպոզիտոր Յան Սիբելիուսը ամառանոցային առանձնասենյակում զրուցում էր երաժշտական քննադատի հետ:
Հանկարծ պատուհանի մոտ սկսում է երգել թռչնակը:
_Ա’յ, սա երաժիշտ ,_ կտակում է քննադատը:
Բայց նույն պահին ագռավի կռկռոցը խլացնում է թռչնակի անուշ երգը:
_Սա էլ երևի քննադատ է,_ պատսխանում է Սիբելիուսը:
Արդյոք…
Բարեկամները մի օր հարցնում են Բեռնարդ Շոուին.
_Վարպետ, որն է աշխարհում ամենանտանելի կինը:
Բեռնարդ Շոուն խնդալով պատասխանում է.
_Աշխարհում մեկ անտանելի կին կա միայն: Ամեն մի ամուսնացած տղամարդ կարծում է, թե դա իր կինն է:
Հարևանների կարծիքը
ՄԻ անգամ Բեռնարդ Շոուին հարցրին.
_Որքան կցանկանայիք վաստակել, որպեսզի բավարարված լինեք:
Շոուն պատասխանում է.
_Այնքան, որքան վաստակում եմ հարևաններիս կարծիքով:
Գերադասոոմ է դժոխքը
Բեռնարդ Շոուի աստվածապաշտ ծանոթներից մեկը մեծ դրամատուրգին համարում էր անուղղելի մեղսագործ և շարունակ սպառնում էր դժոխքի տանջանքներով:
_Իհարկե,- մի անգամ նրան պատասխանեց Շոուն,- դրախտն ունի իր որոշակի առավելությունները, հատկապես լավ կլիման: Բայց ինձ շատ հրապուրում է դժոխքը. Որքա~ն հետաքրքիր ու խելացի մարդկանց կարելի է հանդիպել այնտեղ:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Օթելլոյի թիկնոցըՕթելլոյի դերակատարման հետ կապված բազմաթիվ հուշեր ուներ Վահրամ Փափազյանը՝ բոլորն էլ իր համար թանկ ու սիրելի: Երբ արդեն ծեր էր ու այլևս չէր խաղում, արվեստի թանգարանի տնօրենը Փափազյանին խնդրեց հանձնել այն թիկնոցը, որը միշտ հագել էր Օթելլո խաղալիս:
Ծանր ապրումների մեջ ընկավ վարպետը: Չէ՞ որ նրա մեջ էին ամփոփված իր անցյալը, ներկան, էության մի մասը: Երկար մտածելուց հետո զիջեց: Թիկնոցը թանգարանում գրավեց պատվավոր տեղ: Բայց…
Մի օր Փափազյանը հայտնվում է թանգարանի թատերական բաժնում.
–Եկել եմ կարճ ժամանակով տանելու թիկնոցը,–խնդրում է նա:
–Տնօրենին ասե՞լ եք, –հարցնում են աշխատակցուհիները:
–Խե՞նթ եմ ինչ է: Կտա՞: Դուք ավելի գթասիրտ եք, քան նա: Մի շաբաթից կբերեմ տեղը կդնեմ:
Փափազյանի ասածը շոյում է աշխատակցուհիների ինքնասիրությունը, ու մոռանալով, որ նա վաղուց արդեն էլ չի խաղում՝ թիկնոցը տալիս են:
Անցնում է մեկ ամիս, թիկնոցից ոչ մի լուր…Աշխատակիցները զանգում են. խոստանում է շուտափույթ վերադարձնել, ու էլի չի բերում: Հասկանալով, որ սխալ են գործել՝ ամեն ինչ պատմում են տնօրենին: Ի զարմանս նրանց, տնօրենը հանգիստ տոնով ասում է.
–Այլևս չզանգահարեք Փափազյանին: Ինչպես գիտեք, վաղուց արդեն չի խաղում: Ու եթե թիկնոցը վերցրել է, ապա այն բանի համար, որ վերհիշի, վերապրի իր երբեմնի փառքը: Մի՛ մեղադրեք և հասկացե՛ք արտիստին: հարգե՛նք նրա «թուլությունը»:
…Մահից մի քանի օր առաջ նա վեր կացավ անկողնուց, խնդրեց իրեն հագցնել թիկնոցը, տանել հայելու մոտ:
Երբ թաղում էին Փափազյանին, դագաղի վրա անփույթ նետված էր Օթելլոյի թիկնոցը…
Օթելլոյի վերաբերյալ ևս մի պատմություն կա, որան հիշում եմ այսպես է եղել,
Դե ինչպես գիտեք Օթելլոն նեգր էր և Վահրամ Փափազանին խաղլուց առաջ գրիմ էին անում, դե գրիմի ժամանակ ձեռնոցները նրա հագին էին, ու... Մի խոսքով դուրս է գալիս բեմ առաջին արարում հանում է ձեռնոցները և ինչ, նրա ձեռերը սպիտակ էին, ինչ արած ստիպակ ձեռքերով խաղում է առաջին արարը, երկրորդ արարում նա դուրս է գալիս սպիտակ ձեռնոցներով, հոնց սկզբում հանում է ձեռնոցները ցույց տալով արդեն գրիմավորված, սև ձեռքերը......
Այս պատմությունը վերջերս տատիկս պատմեց։
Ուրեմն Պարույր Սևակը պապիկիս տանը հյուր է լինում, պապիկիս եղբոր երեխան էլ, երբ Սևակին տեսնում է, թաքուն մոր ականջին ասում է. «Էս ինչ գեշ մարդ ա... »։ Էս Սևակն էլ լսում է... երեխային գրկում է ու ժպտալով ասում. «Բալիկ ջան, ես մեր գերդաստանի ամենագեղեցիկ մարդն եմ »։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լուսիանա (21.03.2009)
Աշխարհահռչակ ծովանկարիչը՝ Հովհաննես Այվազովսկին, ստեղծել է 6000 կտավ՝ բոլորն էլ գլուխգործոցներ:
Մի օր նկարիչը ծովափին փոքրիկ, բայց գեղեցիկ մի հյուղակ է նկատում, պարտեզում՝ ցանկապատից կախված ուռկաններ: Մոտենալով տնակին՝ ամրացնում է նկարակալն ու սկսում նկարել: Խրճիթի տերը, որ ընչազուրկ մի ձկնորս էր, հետաքրքրությամբ նայում է, թե ինչպես է աշխատում Այվազովսկին, ապա հարցնում է, թե ավարտվելուց հետո ի՞նչ կարժենա նկարը:
–Առնվազն 5000 ռուբլի,– պատասխանում է նկարիչը:
Ձկնորսը մի պահ լուռ մտորում է. երևում է՝ մտքում ինչ-որ հաշվարկներ է անում:
–Տու՛ր ինձ այդ գումարի կեսը,– ասում է նա, - և ես կտամ քեզ ոչ միայն տնակս, այլև ուռկանս, դեռ նավակս էլ հետը:
Պատմում է Արամայիս Սահակյանը.
Գյումրեցի անվանի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հետ գրեցինք «Ծիծիաղի օր» վերնագրով երգ՝ Լենինականում մեր կազմակերպած «Ծիծաղի օր» տոնին հատուկ կատարելու համար: Երբ բեմից հայտնեցի, որ երգը կատարվելու է առաջին անգամ, դահլիճից ասացին.
-Չէ՞իք կրնա մէ հատըմ փորձեիք, նոր բերեիք...
Գյումրի քաղաքում մտա դեղատուն և հարցրի. «Գլխացավի դեղ ունե՞ք»:
-Գլխիդ չափսն ըսա...,-իսկույն պատասխանեց դեղավաճառը:
Ավելացվել է 6 րոպե անց
Պատմում է Արամայիս Սահակյանը
Նոր տարուն մեր տուն այցելեց գյումրեցի ակադեմիկոս Գևորգ Ղարիբջանյանը:
-Կանանց հանդեպ քո ցանկությունները թող 97 թվականին կատարվեն 97 տոկոսով,- մաղթեցի ես:
-Մի տոկոսով էլ կատարվեն՝ գոհ եմ,- ժպտաց նա:
Ավելացվել է 10 րոպե անց
Արարատ սարին մյուս կողմից նայելիս դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը հարցրեց.
-Արարատի անունը մեր թիմի անունով է, չէ՞
Վերջին խմբագրող՝ գյումրեցի աղջիկ: 27.04.2007, 07:27: Պատճառ: Գրառման ավելացում
"An unexamined life is not worth living."
-Socrates
Տեսնելով, որ Սոկրատեսը արմտիքներով է սնվում, մեկն ասում է.
— Եթե դու ծառայեիր մեր տեր արքային, երբեք այդ օրին չէիր հասնի:
— Իսկ եթե դու գոհանայիր արմտիքներով, երբեք ստիպված չէիր լինի ծառայել քո տեր արքային, — պատասխանում է Սոկրատեսը։
Սոս Սարգսըանը խաղալուց է լինում Յագո "Օթելլո" ներկայացումում
ու մի հանդիսատես այնքան է տարված լինում նրա խաղով, որ տեղից գոռում է
- Հեսա կտամ կսպանեմ քեզ...
իսկ կյանքը շարունակվում է...
Քննադատը Մայն Ռիդին հարցնում է.
- Ձեր նոր վեպը հետաքրքրությամբ է կարդացվում։ Բայց այնտեղ անորոշություն կա։ Որտե՞ղ եք տեսել անգլուխ ձիավորի։
- Անգլուխ ձիավորի չեմ հանդիպել, բայց անգլուխ զրուցակիցների՝ որքան ուզեք։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բալզակն ազատ ժամերին զբաղվում էր ձեռագրերի հիման վրա մարդու բնավորությունը որոշելու արվեստով:
Մի օր անծանոթ մի կին մտնում է նրա աշխատասենյակը և հանում դպրոցական մի տետր:
–Ասացե՛ք, պարոն Բալզակ, ինչպիսի՞ ապագա է սպասում այս երեխային:
Բալզակը մանրազնին ուսումնասիրում է ձեռագիրը, հետո հոնքերը կիտելով՝ ասում.
–Դուք երեխայի մա՞յրն եք, թե՞ ազգականը:
–Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը,–պատասխանում է կինը:
–Ուրեմն Ձեզ կասեմ ճշմարտությունը: Այս երեխան թեթևամիտ է, տարօրինակություններով օժտված: Ամենավատթարը նրա ապագան է: Նրանից ոչ մի լավ բան ակնկալել չի լինի:
Կինը փռթկացնում է:
–Պարոն Բալզակ, – ասում է նա,–սա Ձեր դպրոցական տետրերից մեկն է:
Մի անգամ Շիրվանզադեն Թիֆլիսում հանդիպում է իր հայրենակիցներից մեկին: Սա ցանկանում է իմանալ, թե ինչո՞վ է Շիրվանզադեն զբաղվում:
–Գրող եմ,–ասում է մեծ վիպասանը:
–Մարդ կա՝ դերձակ է, մարդ կա՝ կոշկակար…Քո արհեստի անունն ի՞նչ է:
Իր հայրենակցի հոգու հետ խաղալու համար Շիրվանզադեն ասում է.
–Վիպասան եմ:
–Վիպասանն ի՞նչ է անում:
–Վիպասանն աղջկան սիրահարեցնում է տղային, տղային՝ աղջկան: Հետո նրանց նշանում է, պսակում: Չեն հավանում միմյանց՝ բաժանում է, ուրիշի հետ պսակում: Եվ այսպես՝ էլի շատ բաներ:
–Վա՜յ քո հոր տունը չքանդվի, բա էլ ուրիշ գործ չգտա՞ր, որ միջնորդ ես դարձել, –ասում է մարդը՝ համոզված լինելով, որ իր հին ծանոթն ընտրել է ամենախայտառակ արհեստը:
Լրագրողի այն հարցին, թե ինքը ինչ է մտածում Արևմտյան քաղաքակրթության մասին, Մահատմա Գանդին պատասխանել է.
- Կարծում եմ, որ դա լավ միտք է:
Գիտե՞ք որ Թումանյանն ունեցել է տաս զավակ` չորս որդի և վեց դուստր. Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Արփենիկ, Անուշ, Արեգ, Սեդա, Թամար:
Մի անգամ Թումանյանի կինը՝ տիկին Օլգան, հյուրերի ներկայությամբ գանգատվում է ամուսնուց, թե՝ օրերով տուն չի գալիս, իրեն ամբողջովին նվիրել է հասարակական գործնեությանը:
Թումանյանը պատասխանում է.
- Ճիշտ ես ասում, բայց տասը անգամ գիշերները տանը հո քնած կլինե՞մ:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ