Կուզե՞ք որոշ կրճատումներով մեջբերում հենց այդ ողբերգությունից.
Ա. Պուշկին
Մոցարտ և Սալյերի
(Պատկեր երկրորդ)Սալյերի
– Այսօր մթնած ես դու: Ինչու՞
Մոցարտ
–Ե՞ս: Ո՛չ:
Իմ «ռեքվիեմն» է ինձ տանջում:
–Ահա՜...Դու հորինում ես ռեքվիե՞մ: Վաղու՞ց:
–Լսի՛ր ուրեմն.
Մի օր, երբ հատակին նստած
Խաղում էի տղայիս հետ, ինձ կանչում են:
Շտապում եմ ընդառաջ, և սևազգեստ մի մարդ
Խոնարհ ողջույն տալով՝ ինձ պատվիրում է
Մի ռեքվիե՛մ գրել, ապա անհետանում:
Իսկույն գրել եմ սկսում, բայց այն օրից
Կորել է սևավոր իմ այցելուն:
Ես էլ ուրախ եմ. ծանր կլիներ
Գործիցս բաժանվել, թեպետև ավարտված է
Իմ «Ռեքվիեմը»: Բայց մի բան կա...
–Ի՞նչ:
–Օր ու գիշեր ինձ չի՛ տալիս հանգիստ
Այն մարդը սևավոր: Ինչպես մի ստվեր
Նա միշտ ինձ հետևում է: Հենց հիմա՛ էլ.
Թվում է, նա որպես երրորդ մի անձ,
Այստեղ մեր հետ նստած է...
–Բավակա՛ն է:
Ի՜նչ մանկական վածեր են, սիրելի՛ս:
Ցրի՛ր պարապ խոհերդ: Բոմարշեն
Ասում էր ինձ հաճախ. «Սալյե՛րի,
Եթե մռայլ մտքեր քեզ պաշարեն,
Բացի՛ր իսկույն մի շիշ փրփրուն շամպայն
Եվ կամ նորից կարդա իմ «Ֆիգարոն»:
–Եվ նա հանճա՛ր էր,
Ինչպես որ դու՛ և ես: Իսկ չէ՞ որ անհարիր են
Հանճարը և ոճիրը: Այդպես է, չէ՞:
– Կաչծու՞մ ես: (թույն է լցնում Մոցարտի գավաթի մեջ)
Դե՛հ, խմի՛ր:
–Խմու՛մ եմ քո կենացը, բարեկա՛մ:
Կենացն անկեղծ սիրո,
Որով կապված են Մոցարտն ու Սալյերին՝
Հարմոնիայի երկու զավակը: (խմում է)
–Կա՛ց...Սպասի՜ր...Դու խմեցի՞ր....Մենա՞կ...
–Լսի՛ր Սալյերի,իմ ռեքվիեմը: (գնում է դեպի դաշնամուրը)
Դու լալի՞ս ես:
–Այս արցունքը
Հոսում է առաջին անգամ. և ցա՜վ է խոր,
Ե՛վ հաճելի՜: Կարծես կատարեցի
Մի ծանր պարտք: Կարծես բուժիչ դանակը
Հատեց ինձնից մի տառապող անդամ…
Եղբա՜յր իմ Մոցարտ...Այս արցունքը դու...
Մի նկատիր: Շարունակի՜ր, շտապի՜ր
Հոգիս լցնել հնչյուններով էլի՜...
–Օ՜, թե զգային բոլորն այդպես մեծ ուժը
Հարմոնիայի: Բայց ո՛չ: Այն ժամանակ Աշխարհն էլ չէր կարող կանգուն մնալ,
Եվ չէր հոգա ոչ ոք տաղտուկ կյանքի կարիքը:
Բոլորն էլ կընտրեին ազատ արվեստը՛
Սակա՜վ ենք մենք՝ ընտրյալ բախտավորներս,
Այդպես է չէ՞: Բայց ես այսօր տկար եմ,
Ինչ-որ վատ եմ զգում...գնամ, քնեմ:
Մնաս բարով:
–Ցտեսությու՛ն (մենակ մնալով)
Այո՜...
Դու, Մո՛ցարտ, կննջես երկա՜ր....բայց մի՞թե
Իրավը նա՛ է, և հանճար չեմ ես:
Հանճարը և ոճիրը անհարիր են...Սու՛տ է:
Իսկ Բուոնարոտտի՞ն: Թե՞ դա էլ մի հեքիաթ է,
Որ բութ ու մտազուրկ ամբոխն է հորինել,
Եվ մարդասպան չէ՞ր Վատիկան կերտողը:
Էջանիշներ