User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)

  1. #1
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,824
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)

    Վերջին մի քանի տարին շատ դանդաղ տեմպերով, անշտապ էս ոլորտն եմ ուսումնասիրում։ Ու թեև երկու հատ անօդաչու եմ սկսել սարքել երկուսն էլ կիսատ եմ թողել ու դեռ երբեք երկինք չեմ բարձրացրել ոչ մի անօդաչու, բայց կարծում եմ կիսվելու ինֆորմացիա կունենամ Ձեզ հետ, միգուցե այլ հետաքրքրվողներ էլ գտնվեն ու փորձենք էս թեման մի քիչ քչփորենք։ Էսօր շատ ժամանկ չունեմ, ընդամենը թեման կբացեմ, ինչը հուսով եմ "կստիպի" ինձ գոնե էս թեման ակտիվ պահելու համար մտնել Ակումբ։ Բացի դրանից շուտվանից ուզում էի իմացածս մի տեղ հավաքել, մտքերս մի տեղ լցնել։
    Կարճ
    Կոնկրետ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (06.02.2026)

  3. #2
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,824
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի խոսքով դրոնների վերաբերյալ փոքրիկ դասընթացի մասնակցելուց հետո, որոշեցի մեծ դրոն պատրաստել։ Մեծ ասելով էն ամենամեծերից չպատկերացնեք, անկյունագծով ընդամենը շարժիչից շարժիչ 65սմ է։ Դե առաջին փորձս էր, ինչի վրա կարողացա խնայեցի։ Ամեն ինչ պատվիրեցի Ալիէքսպրեսից։ Սկսեցի շարժիչ֊ESC(electronic speed controller)-պրոպելլեր եռյակից։ Դասընթացի ժամանակ ինձ ասել էին, որ սրանք նախընտրելի է միասին գնել, որպեսզի իրար համապատասխանեն։ Դե մտածելով, թե ինչքան արագ էնքան լավ, 2200kw (սա կիլովատ չի, սա 1 DC վոլտին հասանելիք պտույտների քանակն է) A2212/6T շարժիչներ ընտրեցի (սխալ ընտրությում էր) ու համապատասխան1045" պրոպելլերներ։
    Հետո կմախքի մասին մտածելուց, եկա էն մտքին, որ կարելի է թևերը պատվիրել, իսկ մեջտեղի մասը ֆաներայից ձեռքով սարքել։ Թևերը պատվիրեցի։
    Հետո գտա (համեմատաբար) էժան Ardupilot 2.8 ֆռիչքային կոնտրոլլերը (այսուհետ FC):
    Հեռավար կառավարման համար ընտրեցի Hot RC վահանակը, իր 10 կանալանի ընդունիչով (պիտի ավելի թանկը ընտրեի)։
    Դրոնի վիճակի վերաբերյալ դատա ստանալու համար գտա LR24F-MINI տելեմետրիա կոչվող սարքը։
    Մարտկոցը Ալիէքսպրեսից պատվիրելը խնդիր դարձավ, որովհետև շատ մեծ գումարներ էին ուզում բեռնափոխադրման համար. դա WB֊ից գտա՝ LIPO 3S 8000mAh:
    GPS ու Compass սխալ մոդուլներ պատվիրեցի, հետագայում դուրս եկավ, որ առանց դրանց էլ հնարավոր էր փորձել օդ բարձրանալ։
    Մի խոսքով այ էսքանն ունենալով, ինձ թվում էր պիտի որ կարողանամ մի բան օդ բարձրացնել։
    Հա մոռացա ամենասկզբում նշել, որ նպատակս X տիպի կմախքով դրոն պատրաստելն էր (խաչաձև տեղադրված 4 շարժիչ, որոնցից երկուսը համարվում է դրոնի դիմացը, մյուս երկուսը հետևի մասը)
    Շարունակելի...
    Կարճ
    Կոնկրետ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.03.2026), Արէա (06.03.2026)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •