User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Անձի խանգարումը դատավճիռ?

  1. #1
    Լիարժեք անդամ Hakob9110-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    104
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անձի խանգարումը դատավճիռ?

    Բարև ձեզ, ես դիագնոզ ունեմ, շիզոիդ անձի խանգարում, 34 տարեկան եմ։ Ինձ հետաքրքրում է ինչքանով է այս խնդիրը խանգարում ինձ։ Ես բնավորությամբ ինտրովերտ եմ, ամբողջ կյանքումս հաշված ամիսներ եմ աշխատել, որ անկեղծ լինեմ ոչ սիրում եմ աշխատել ոչ էլ առանձնապես աշխատունակ եմ ինձ զգում, անձնական կյանք ընդհանրապես չեմ ունեցել։ Ինքնուրույնությունս 60% կգնահատեի։ Այցելում եմ հոգեբույժ/հոգեթերապևտի։ Չեմ ցանկանում դիմել հոգեբանի, որովհետև բացարձակ օգուտ չեմ ստացել, համ էլ գումար չունեմ։ Ինձ ուղղակի է պետք է իմանալ ես ապագա ունեմ, թե դատապարտված եմ? Նաև թե ստերեոտիպ կա, թե ես մտերմության կարիք չեմ զգում, դա այդպես չէ, ես կասեի շփման բացակայությունից տանջվում եմ։
    Վերջին խմբագրող՝ Hakob9110: 22.01.2026, 17:59:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (23.01.2026)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, անձի խանգարումը դատավճիռ չի։ Իրականում, շատ բան կախված է նրանից, թե դու ինքդ քեզ ոնց ես ընկալում ու ինչ ճանապարհ ես արդեն անցել։
    Շիզոիդ անձնավորության խանգարումը չի նշանակում, որ մարդ կապի կարիք չունի կամ պակաս զգացմունքներ ունի․ պարզապես դրանք ուրիշ ձևով են արտահայտվում, քան սովորաբար ընդունված է տեսնել։ Դու կարող ես լինել լռակյաց, ներքին աշխարհով՝ հարուստ, բայց միևնույն ժամանակ տանջվել կապի ու մտերմության պակասից։
    Ու էս ամենը լրիվ օքեյ է, որովհետև սա դու ես, ու օքեյ է «դու» լինել, ու օքեյ է «ուրիշ» լինել, նույնիսկ եթե շատ մարդիկ դա չեն հասկանում։

    Քո դժվարությունները (որ քիչ ես աշխատել, որ ինքնուրույնությունդ սահմանափակ է), չեն նշանակում, որ ապագա չունես։ Դրանք ավելի շուտ ցույց են տալիս, թե ինչքան բարդ է եղել քեզ համար՝ տեղավորվել «սովորական» համակարգերում ու սոցիալական ակնկալիքներում։ Բայց դա չի նշանակում, որ կյանքում հնարավորություններ չունես։ Ուղղակի քո կյանքը կարող է ընթանալ այլ ձևով՝ փոքր, բայց իսկապես իմաստալից կապերով ու զբաղմունքներով, որոնք հենց քեզ են հարմար։

    Ամենակարևորն էն է, որ սկսես ճանաչել, հասկանալ ու ընդունել, թե դու ով ես։ Երբ սկսես տեսնել ոչ միայն քո սահմանափակումները (իսկ դրանք մեզնից ամեն մեկն էլ ունի), այլ նաև քո ռեսուրսներն ու ուժեղ կողմերը, էդպես աստիճանաբար կգտնես, թե ինչն է լավ աշխատում քեզ համար։ Բացի դրանից, կարելի է սովորել զարգացնել որոշ սոցիալական հմտություններ, որոնք կարող են օգնել քեզ առօրյայում։
    Սա արագ ու հեշտ ճանապարհ չի, իհարկե, բայց լրիվ հավանական է։

    Էնպես որ, ապագա կա։ Հաջողություն քեզ
    Վերջին խմբագրող՝ ivy: 23.01.2026, 18:45:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hakob9110 (24.01.2026), Ուլուանա (30.01.2026)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ
    Ես այսօր այստեղ եմ ձեր կողքին կանգնած եւ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ ձեր կողքին․․․ Էհ․ ուրիշ բան էի ուզում ասել․․․

    Մեջբերում Hakob9110-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ, ես դիագնոզ ունեմ, շիզոիդ անձի խանգարում, 34 տարեկան եմ։ Ինձ հետաքրքրում է ինչքանով է այս խնդիրը խանգարում ինձ։ Ես բնավորությամբ ինտրովերտ եմ, ամբողջ կյանքումս հաշված ամիսներ եմ աշխատել, որ անկեղծ լինեմ ոչ սիրում եմ աշխատել ոչ էլ առանձնապես աշխատունակ եմ ինձ զգում, անձնական կյանք ընդհանրապես չեմ ունեցել։ Ինքնուրույնությունս 60% կգնահատեի։ Այցելում եմ հոգեբույժ/հոգեթերապևտի։ Չեմ ցանկանում դիմել հոգեբանի, որովհետև բացարձակ օգուտ չեմ ստացել, համ էլ գումար չունեմ։ Ինձ ուղղակի է պետք է իմանալ ես ապագա ունեմ, թե դատապարտված եմ? Նաև թե ստերեոտիպ կա, թե ես մտերմության կարիք չեմ զգում, դա այդպես չէ, ես կասեի շփման բացակայությունից տանջվում եմ։

    Հակոբ ջան, նայի․ 2022-ին գրել ես, որ տագնապային խանգարումներ ու հաճույքի կորուստ ունես, դեղեր ես խմում, հետո ավելացրել ես, որ խաղամոլության խնդիր ունես, հիմա էլ ասում ես, որ շիզոտիպիկ անձնային խանգարում ունես։
    Դրանից բխում է հետևյալը․
    1․ Քո 2022 թվին տված հարցերի պատասխանները քեզ շատ չեն օգնել (վատ է)
    2․ Ընդունածդ դեղերը քեզ շատ չեն օգնել (վատ է)
    3․ Բայց այս մի գրածիցդ դատելով, դու դեռ որոշակի քննադատական ու վերլուծողական ունակություններ ունես (լավ է)

    Ես քո շանսերը որակյալ կյանք ունենալու գնահատում եմ այնքան, ինչքան որ քո ինքնուրույնությունն ես գնահատում՝ 60%:
    Սա փոքր թիվ է, որովհետև էդ 60%-ի մեջ պիտի հաշվի առնես, թե քանի տոկոսն են ռացիոնալ, կամ օգտակար որոշումներ ու քայլեր, և քանի տոկոսն են անիմաստ, կամ վնասակար որոշումներ ու քայլեր։

    Եթե քննադատական ու վերլուծողական ունակություններդ կարողանաս օգտագործել այնպես, որ ինքնուրույնությունդ բարձրացնես 95% (5% թողնես բախտիդ), ու ձգտես փոփոխությունների, ապա կյանքիդ որակը կբարելավես, կամ քո բառերով՝ ապագա կունենաս։
    Իսկ եթե ամեն ինչ թողնես նույնը, ապա դատապարտված ես։

    Հ․Գ․ Ժողովուրդ, իմիջայլոց, Նահանգների պաշտոնական նոր սննդակարգի բուրգը տեսա՞ք, համարյա կետո է
    Սա էլ պաշտոնական կայքը։
    Si vis pacem, para bellum

  6. #4
    Լիարժեք անդամ Hakob9110-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    104
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Վիշապ Ես երկար ժամանակ նորմալ հոգեբույժ չէի կարողանում գտնել, բայց անցյալ տարի վերջապես մեկին գտա, հիմա տագնապներ չունեմ, անհեդոնիան չկա, խաղալու տևողությունը իջել է ադեկվատ չափի, ինքնուրույնությունը նկատի ունեի թե ինչքանով եմ կարողանում դրսում ինչ-որ հարցեր լուծել միայնակ։
    Վերջին խմբագրող՝ Hakob9110: 24.01.2026, 08:41:

  7. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hakob9110-ի խոսքերից Նայել գրառումը
    @Վիշապ Ես երկար ժամանակ նորմալ հոգեբույժ չէի կարողանում գտնել, բայց անցյալ տարի վերջապես մեկին գտա, հիմա տագնապներ չունեմ, անհեդոնիան չկա, խաղալու տևողությունը իջել է ադեկվատ չափի, ինքնուրույնությունը նկատի ունեի թե ինչքանով եմ կարողանում դրսում ինչ-որ հարցեր լուծել միայնակ։
    Շիզոտիպիկ անձնային խանգարման հիմնական ընդունված բուժումը հոգեթերապիան է, ասենք կոգնիտիվ-վարքային թերապիան, որով դու ինքնուրույն փորձելու ես բարելավել սոցիալական, մտավոր ու ֆիզիկական կարողություններդ, ուղղորդվելով հոգեբանի, կամ հոգեթերապևտի ցուցումներով, կամ էլի ինքնուրույն։
    Եթե հակատագնապային դեղեր ես ընդունում, ապա դրանք հոգեթերապիայի էֆեկտը նվազեցնելու են, ասենք դու կիսաանտարբեր, ձանձրալի ու անպտուղ սեանսներ ես ունենալու հոգեթերապևտիդ հետ, որովհետև սոցիալական ակտիվության ու մոտիվացիայի համար առողջ զգացմունքներ են պետք, որոնք դու բթացնում ես դեղերով։ Դա տուպիկային վիճակ է, որից դուրս գալն ահագին բարդ է, դրա համար քեզ պետք է կյանքի ռեստարտ, կարող է նոր ծնողներով, նոր դաստիարակությամբ ու միջավայրով։
    Լավ հոգեթերապևտը անկասկած կօգնի, եթե կարողանաս ոչ գրքային մեկին ճարել, բայց շատ դժվար կլինի միաժամանակ խմել մոտիվացիան սպանող դեղեր ու փորձել մոտիվացվել։
    Պիտի փորձես մանր բայց խելացի ու կայուն քայլերով դուրս գալ վիճակից օրվա ու շաբաթվա ռեժիմ մշակելով, փոքրիկ ու իրագործելի քայլերի հաջորդականություն դնելով ու դրանց հետևելով (առողջ ապրելակերպի անցնելու, փիլիսոփայական ու քննադատական մտածելակերպ զարգացնելու ու նոր հետաքրքրություններ ձեռք բերելու ուղղություններով)։
    Եթե մտածես ու զգաս, որ հնարավորություն ես տեսնում նման մի բան անելու, ապա ճիշտ հոգեթերապևտի օգնությամբ, կամ նույնիսկ ինքնուրույն ահագին խնդիր կլուծես, բայց եթե չես տեսնում, ուրեմն մնում ես տուպիկի մեջ։
    Առաջին հերթին դու պետք է դառնաս չհամակերպված, որ ցանկանաս փոխել իրավիճակը։
    Խնդիրն այն է, որ համակերպվածին չհամակերպված դարձնելը շատ ավելի բարդ է, քան չհամակերպվածին դարձնել համակերպված։
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (30.01.2026)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •