Վիշապ ջան, ծրագիրս կախվեց արդեն՝ փորձելով հասկանալ գրածդ:
Հատկապես "ու մնացած հատկանիշներին մեկ է" եզրափակումը լրիվ գցում ա էս վիճակի մեջ՝

Թե՛ հայերենդ, թե՛ միտքդ չեմ հասկանում - ում ա մեկ, ինչն ա մեկ։
Մտքիդ տրամաբանությունը չեմ հասկանում, բայց ընթացքը հասկանում եմ - դրա համար ամեն դեպքում պատասխանեմ։
Տրամաբանորեն չեմ հասկանում, թե ո՛ր դեպքերում կարող են փառասիրությունն ու հետաքրքրասիրությունը հակադիր ցանկություններ առաջացնել․ կակռազ էդ երկու մղումները լավ էլ ձեռք-ձեռքի բռնած քայլում են փառասեր ու հետաքրքրասեր մարդկանց մոտ։ Փառասեր մարդկանց հետաքրքրությունները սովորաբար հատվում են իրենց փառասիրության առարկայի կամ ձգտումների հետ։ Նենց որ հակասություն, սովորաբար, չի լինում։ Բայց նույնիսկ եթե լինում ա ու մարդու մեջ կատաղի գզվռտում են հետաքրքրասիրությունն ու փառասիրությունը, ապա էդ երկու գայլերից կհաղթի նա, ում կերակրում ես։ Ու դու էստեղ իհարկե կասես, թե բա դու՞ չես ընտրում, թե ում կերակրել, ես էլ իմ դիրքերից կպատասխանեմ, որ դու, իրականում, ոչ մի բան էլ չես ընտրում, այլ կերակրվելու է "ընտրվում" այն գայլը, որի համար կերակրվելու ավելի բարենպաստ պայմաններ են լինում տվյալ ժամանակ ու տվյալ հանգամանքներում /նպաստող գործոնները!/, և որոնք /էդ գործոնները/ քո ընտրությունից ու քո [ազատ] կամքից դուրս են։
Հ․Գ․ Վերջում ոնց որ հասկացա ինչն էր "մեկ" - մնացած հատկանիշների համար մեկ ա՝ ով ում հետ ա գզվռտում, ու իրանք չեն խառնվում, հա՞։
Էջանիշներ