2. Ես մտովի հիմա գնում եմ հետ ու փորձում մտաբերել, թե ինչ եղավ, որ հենց այդպես պատասխանեցի և ոչ այլ կերպ, կամ քո ասած՝ այդպես պատասխանելու
ընտրություն կատարեցի։ Ուրեմն, իմ այդ "ընտրությանը" նպաստեցին ահռելի մեծ թվով գործոններ՝ սկսած ամենաակնհայտից՝ քո գրառման բովանդակությունից և արտահայտած մտքերից, վերջացրած դրսում եղանակով (որն այս պահին 42 աստիճան է, ի դեպ), բարձի հարմարությամբ կամ անհարմարությամբ, որին հենված գրում էի, շտապողականությամբս (պիտի դուրս գայի, և առաջարկածդ մի երկու վայրկյան ավելի ժամանակ չունեի մտածելու) և բազում, անհաշվելի այլ երեևույթ և աներևույթ գործոններով։ Եթե փոխվեր այդ անհաշվելի գործոոններից թեկուզ մեկը, գուցեև իմ պատասխանը ուրիշ լիներ, բայց այդ պահի դրութհամբ գործոնների բազմությունն (set) այն էր, ինչ կար, և դրա համար ես ուրիշ ընտրություն չէի կարող ունենալ, կամ այլ կերպ ասած՝ պարզապես
ընտրություն չունեի․ այն, ինչ պատասխանեցի, միակ տարբերակն էր, իրականում, որ պիտի պատասխանվեր, չնայած թվացյալ անթիվ-անհամար իրական թվացող, բայց, միևնույն է, տեսակա՛ն տարբերակների (հնարավոր պատասխանների իմ կողմից)։ Ու դու չես կարող երբևէ ապացուցել հակառակը, քանի որ չունես
փաստեր, որ ուրիշ բան
կարող էի ընտրել, ու չես էլ ունենա, քանի որ հետ գնալ չես կարող ժամանակի մեջ այլ
փաստ առաջացնելու նպատակով։
Էջանիշներ