Ինձ երբեմն թվում է, թե ազատ կամքի գաղափարը սոփեստություն է կամ պարադոքս։ Եվ դա հետևանք է կամ բխում է ժամանակի միակողմանիությունից։
Բացատրեմ.
ի՞նչ ենք հասկանում ազատ կամք ասելով՝ որպես ֆունկցիա - այն, որ կան ընտրանքներ (options) և մենք կարող ենք դրսևորել կամք ընտրելու դրանցից որևէ մեկը ժամանակի տվյալ պահին։ Մենք կատարում ենք մեր ընտրությունը։ Իսկ կարո՞ղ էինք, իրականում, ընտրել ոչ թե այն, ինչ ընտրեցինք, այլ մի ուրիշը: Դա մենք երբեք չենք իմանա և չենք կարող փաստել, քանի որ չենք կարող վերադառնալ հետ՝ ժամանակի մեջ և փորձարկել մեկ ուրիշ ընտրություն (ընտրել option-ներից մի ուրիշը)։ Նշանակում է՝ մենք երբեք չենք կարող պնդել, որ ունեցել ենք ազատ կամք՝ ընտրելու, քանի որ այդ այսպես կոչված ազատ կամքի այլ դրսևորում տեղի չի ունեցել, այլ միայն մեկ դրսևորում՝ այն, ինչը ընտրեցինք։ Այլ կերպ ասած՝ ուրիշ ընտրություն չէինք էլ կարող անել, քան այն ինչ ընտրվեց, հետևաբար, ոչ մի ազատ կամք էլ չունեցանք - ընտրվեց այն, ինչ պիտի ընտրվեր։
Առաջարկում եմ այս տողերը կարդալիս աչքերդ արագ-արագ թարթես։ Հարց՝ թարթես, թե չթարթես, որտեղի՞ց է գալու որոշումը։
Էջանիշներ