«Կրոնավորի մոլեռանդությամբ»-ը համեմատություն է, փոխաբերություն չի վայթե... Բայց դու աչքիս ուզում ես հակաճառել
Չէ Սովորաբար հակաճառելու խասյաթ ունեմ, բայց սա էդ դեպքը չէր։ Ուղղակի ներքին անհարմարավետության մղում ա մոտս առաջանում, երբ լեզվական սխալ են թույլ տալիս։ Նմանապես հազիվ եմ ինձ զսպում (երբեմն չեմ էլ զսպում) ուղղելու, երբ հայերեն սխալ են խոսում, ասենք՝ ես ուզում եմ երգեմ, մոտովորապես, ու տենց․․․ ՝

Եթե ասեի "ինչպես մոլեռանդ կրոնավոր" կլիներ համեմատություն։ Ամեն դեպքում, "կրոնական մոտեցում"-ը (religious approach) անգամ անգլերենում փոխաբերություն չի։ Քո կիրառած արտահայտությունը մի ձևով են միայն ասում՝ religiously.

Փորձիր բացատրել անցյալ գնալու իմաստը, եթե դու կարող ես ներկայում ինքդ քեզ ընտրություն տալ ու արդյունքներն էլ համեմատել:
Առաջարկում եմ թարթել մի աչքդ, հետո մյուսը: Հերթականության ընտրությունը թողնում եմ քեզ: Քիչ անց կրկնիր հակառակ հերթականությամբ:
Հարց. Գումարային քանի՞ ընտրություն ունես:
Գումարային ունեի մեկ ընտրություն․ "թարթեցի մի աչքս, հետո մյուսը"։ Ընդ որում, այն հերթականությամբ, որը որ արեցի, այսինքն հերթականությունը ենրառված էր իմ այդ մեկ՝ ամբողջական ընտրության մեջ։

Այսինքն թագավորները ունեն ընտրություն, փաստորեն: Իսկ այ գեներալը ընտրություն չունի՝ պիտի ճայ դառնա:
Թագավորը, որն արդեն կատարեց իր "ընտրությունը"՝ հրամայեց գեներալին ճայ դառնալ, ուրիշ ընտրություն չէր էլ կարող անել, քանի որ հիմար էր։ Ինչպես և գեներալը ուրիշ ընտրություն չի կարող անել, քան չդառնալ ճայ ու պատժվեր դրա համար, որովհետև պարզապես չի կարող ճայ դառնալ։ Եթե գեներալինը կանխագուշակելի "ընտրություն" էր (կամ ինչպես ընդունեցիր՝ չընտրություն էր), ապա թագավորի "ընտրությունը" (կամ իմ տեսակետից՝ "չընտրությունը") հարյուր տոկոսով կանխատեսելի չէր, քանի որ մենք կարող ենք չիմանալ, թե որքան անդառնալի հիմար է թագավորը, կամ իմանալ, բայց հույս ունենալ, թե խելք կհավաքի ու "ճիշտ ընտրություն կկատարի"։

Ու
ելբեքը ինձ ճիշտն ասած հետաքրքիր չի, ես քաղքենի ֆրանսիացիներին չեմ սիրում:
Չճանաչելով Ուելբեքին ու երբևէ կարդացած չլինելով, դու պնդում ես, որ նա քաղքենի ֆրանսիացի է։ Այսինքն, քաղքենի կլինի, քանի որ ֆրանսիացի է։ Է դու քեզ լրիվ զրկել ես ընտրության ազատությունից, ու գնում ես տվյալ դեպքում քե՛զ հատուկ կանխագուշակելի ճանապարհով․ այն է՝ ով էլ լիներ, եթե ֆրանսիացի է, քեզ հետաքրքիր չէր լինի կարդալ, որովհետև հաստատ քաղքենի է։

Ամեն ինչի կանխորոշված լինելը ավտոմատ իմաստազրկում է ամեն ինչ, օրինակ դու խաղ կխաղա՞ս, եթե արդյունքը միշտ նույնը լինի ու հայտնի լինի։
Իհարկե ոչ, չեմ խաղա։ Ուլուանան էլ չէր խաղա, որովհետև վերջերս գրել էր, որ ապագան իմանալ չէր ուզենա, կյանքը հետաքրքիր չէր լինի, ինչին դու, կարծեմ, համամիտ չէիր։