Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Հեչ մտածե՞լ ես, որ դու վայթե ոչ մի ընտրություն էլ չես անում, այլ քո փոխարեն ընտրությունը կատարում են քո կյանքի հանգամանքները։
Նկատի ունեմ՝ ոչ թե դու ես էդ հանգամանքների ազդեցությամբ կատարում ընտրություն, այլ հենց հանգամանքներն են ընտրում քո փոխարեն, իսկ դու նրանց (հանգամանքների) ընտրությունն ընդամենը ի կատար ես ածում՝ հլու-հնազանդ, կամա-ակամա։
Ու դու նույնիսկ չգիտես թե երբ ինչ ընտրություն ես կատարելու, երբ կոնկրետ "ընտրության" պահը գա։ Պահը (հանգամանքը) իր որոշումը [ընտրությունը] կկայացնի ու դու դրա դերակատարը կլինես ընդամենը։
Հա, շատ եմ մտածել, ու էս թեման հենց դրա մասին է։
Իմ կարծիքով ինտելեկտը օբյեկտին (առարկա) վերածում է սուբյեկտի (ենթակա)։ Ու ինչքան բարձր է ինտելեկտի աստիճանը, այնքան շատանում են սուբյեկտի սեփական ընտրություններն ու անկախությունը արտաքին հանգամանքներից (այսինքն ենթակայության գործոնը, կամ գիտականորեն ասած՝ սուբյեկտայնությունը նվազում է)։ Այսինքն եթե փորձենք ինտերպոլացնել անվերջության վրա (վստահ չեմ, որ ինտելեկտը վերջավոր է, բայց վայթե հնարավոր է վերջավորը ձևակերպել), ապա հիպոթետիկորեն ամենաբարձր ինտելեկտ ունեցողը այն է, ինչին մենք կոչում ենք Աստված, որը, կամ՝ ով, ոչ թե կախում ունի հանգամանքներից, այլ իրենից են ծնվում հանգամանքները, կամ այլ կերպ ասած ամեն ինչի գոյությունը։

Սա նույնիսկ ժողովրդական ձևակերպումների մեջ է առկա, սեփական պատասխանատվությունը չգիտակցող, կամ պատճառները իրենից դուրս որոնող մարդկանց համարում ենք կամազուրկ, կամ՝ փալաս, այն է՝ առարկա։

Հիմա եթե պրակտիկ դիտարկում կատարենք, ապա շրջապատի մեջ կարելի է տեսնել սուբյեկտների, որոնք ինչ-ինչ հանգամանքներում զարգացել ու ավելացրել են արտաքին հանգամանքներից իրենց անկախության աստիճանը, կամ այլ կերպ ասած՝ ուժեղացրել են իրենց անհատականությունը (տես՝ ինչ հիանալի բառ ունենք), և այլոց, որոնք՝ հակառակը, թուլացել են որպես անհատականություն, ու ավելացրել են իրենց կախվածությունները հանգամանքներից ու շրջակա միջավայրից։ Բազում օրինակներ կարելի է բերել։

Որո՞նք են այն գործոնները, որ կարող են սուբյեկտին փոխել այս կողմ, կամ այն կողմ։ Ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուր մարդ օժտված է ինքնազարգացման ֆունկցիայով։
Այսինքն մարդուս տվյալ պահի ընտրությունների մեջ սեփական ինտելեկտն ու անհատականությունը փայ ունեն այնքանով, որ այդ ընտրություններից մեկը ինքնազարգացմանը ուղղված քայլերն ու միտումներն են։ Բայց մի հատ կարևոր նախապայման է անհրաժեշտ այդ ինտելեկտի մեջ ունենալ, այն է՝ քննադատական մտածողության առկայությունը։ Վերջինիս ամենապրիմիտիվ դրսևորումներից մեկը հարցեր տալու կարողությունն է, կասկածներ ունենալը։ Իսկ առավել արդյունավետություն վայթե կարելի է ունենալ ինքնաքննադատություն զարգացնելով։

Դրա համար մտավոր փորձ եմ առաջարկել, որ փորձենք միասին բացահայտել մեր սեփական ընտրություն կատարելու հնարավորությունը պատրանք է՞, թե՞ իրականություն։
Ես մի քիչ գլխիս զոռ տալուց եկել եմ մասնավոր եզրակացությունների, որ օրինակ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների մի զգալի մասը քննադատական մտածողությունից թույլ են, ու իրենց գեյ լինելը դրա արդյունքն է։

Մեկ այլ եզրակացություն էլ, որ սնունդի որակն իսկապես ազդում է մարդկանց քննադատական մտածողության վրա, մասնավորապես՝ արագ էներգիա ապահովող սնունդը բթացնում է մարդու մտքի պայծառությունն ու թուլացնում է անհատականությունն ու ուժեղացնում է արտաքին գործոններից կախվածխությունը։

Բայց տեսականորեն, մենք կարող ենք նույնիսկ պատրանք համարել զարգացումն ու անկախության դրևորումները ու մնացած ամեն ինչ, կարող են համարել, որ մենք բոլորս արդեն նկարահանված ֆիլմի սյուժեի մաս ենք, և դիրիժորը որոշել է բոլոր կադրերը։
Այ հենց այստեղ էլ քննադատական մտածողությունը գալիս է մեզ փրկելու դեբիլացման ու բթացման ճանապարհը ընտրելու ծուղակից։

Էս ամենը իրականում վաղուց հայտնի բաներ են, ու գրված են փիլիսոփայության դասագրքերում, ուղղակի ի սարսափ ինձ մարդիկս արագի մեջ բթանում ենք, ու ես չգիտեմ ինչ անեմ, այսինքն իմ քննադատական մտածողությունը սկսել է չօգնել