User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ֆրիլանս, հարկեր

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆրիլանս, հարկեր

    Եթե դուք ֆրիլանսեր եք, չունեք հաշվապահական գիտելիքներ, հարկայինի հետ շփում չեք ունեցել, ֆրիլանս հարթակներից պատվերներ եք վերցնում, կատարում, ստանում փոխհատուցում և ցանկանում եք հարկեր վճարել՝ ձեզ դժվարին օրեր են սպասվում։
    Պետությունն ամեն կերպ փորձելու է խոչընդոտել ձեզ, բայց եթե բավականաչափ համառ եք ի վերջո կստացվի, ի հեճուկս պետական համակարգի, կազմակերպել ձեր աշխատանքային գործընթացն այնպես, որ կարողանաք բոլոր հարկերը վճարել։

    Նախ, ոչ մի տեղ ամբողջական ինֆորմացիա չկա քայլերի հաջորդականության մասին, որ պետք է անի ֆրիլանսերը հարկեր վճարելու համար։
    ՊԵԿ զանգելու համար պետք է 30 րոպե սիմֆոնիկ երաժշտություն լսել, մինչև ինչ-որ մեկը կբարեհաճի հայ ավանդական մուննաթով ձեզ գրողի ծոցն ուղարկել։ Օնլայն նամակների չեն պատասխանում՝ ուղղորդում են կամ ձեռագիր, ստորագրված դիմումով ներկայացնել հարցը, կամ e-request.am համակարգի միջոցով, որոնց կպատասխանեն (կամ ոչ) մեկ ամսվա ընթացքում (իմ, փետրվարի 13-ին ուղարկված նամակին դեռ չեն պատասխանել)։

    Մնում են ֆեյսբուքյան խմբերը, և հարկային օրենսգիրքը։ Ուզում ես հարկ վճարել՝ բարի եղիր հարկային օրենսգիրք ուսումնասիրել։
    Մի խոսքով, տարբեր տեղերից կցկտուր հավաքել եմ ամբողջական ինֆորմացիան, որ պետք է ֆրիլանսերին օրինական հարկեր վճարելու համար։
    Հաջորդ գրառմամբ կներկայացնեմ դրանք։ Հուսով եմ ինչ-որ մեկին կօգնի։
    Վերջին խմբագրող՝ Արէա: 20.03.2025, 18:12:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ուլուանա (21.03.2025), Վիշապ (20.03.2025)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ, պետական օնլայն հարթակներում նույնականացվելու համար ձեզ պետք կգա բջջային նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն։ Իսկ դա ստանալու համար պետք է ունենալ նույնականացման (ID) քարտ։ Եթե չունեք՝ նախ անձնագրային վարչությունից պետք է ստանաք այն, ապա նույնականացման քարտով մոտենաք ձեր բջջային օպերատորի գրասենյակ, որտեղ հեռախոսի բջջային քարտը կփոխարինեն բջջային նույնականացման քարտով և կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը։ Էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելիս մուտքագրում եք գաղտնաբառ։ Լավ հիշեք այդ գաղտնաբառը, որովհետև հետագայում ամեն անգամ ստորագրելիս այդ գաղտնաբառն եք օգտագործելու։

    Էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելուց հետո, գրանցվում եք որպես անհատ ձեռնարկատեր։ Դա անելու 3 տարբերակ կա․

    1․ Օնլայն՝ https://e-services.moj.am/ հարթակի միջոցով
    1․1․ Օնլայն՝ https://www.e-register.am/ հարթակի միջոցով(այս տարբերակի համար պետք է համապատասխան ID քարտ (որը հիմա էլ չեն տրամադրում) և դա կարդացող սարք ունենալ)
    2․ Հայփոստի բաժանմունքներում
    3․ Պետական ռեգիստրի գործակալությունում

    Օնլայն տարբերակով բազմաթիվ անհաջող փորձերից հետո (այս գրառումը կարդալուց հետո այդ քայլը բաց թողնելով) գնում ենք պետռեգիստր։
    Նախապես ցանկից ընտրում ենք գործունեության տեսակը, որով զբաղվելու ենք․ https://armstat.am/am/?nid=632
    Պետք է ի նկատի ունենալ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում շրջանառության հարկի համակարգով աշխատելիս ունեք արտոնություն՝ շրջանառության հարկը կազմելու է 1%: Այդ արտոնությունից օգտվող գործունեության տեսակների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ․ https://www.e-gov.am/u_files/file/de...78A5/142.1.pdf
    ԱՁ գրանցում են անմիջապես դիմելու պահին, վճարում եք 3000 դրամ, գրանցելիս տրամադրում են հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։

    Դրանից հետո պետք է լիազոր գրանցել հաշվարկների ներկայացման էլեկտրոնային համակարգում (ՀՆԷՀ)։
    Կա 2 տարբերակ․

    1․ Օնլայն՝ https://file-online.taxservice.am/ հարթակի միջոցով
    2․ Հարկ վճարողների սպասարկման վարչության կենտրոններից մեկում

    Օնլայն տարբերակը եկար տանջելուց, և պարզելուց հետո, որ բջջային նույնականացման քարտով նոր լիազոր գրանցել հնարավոր չէ (կամ, ինչպես հետո պարզվեց, ամեն դեպքում հնարավոր էր, բայց կողմնակի ծրագրեր օգտագործելու միջոցով) գնում ենք հարկային։
    Դիմում ենք ներկայացնում հաշվետվությունների ներկայացման համակարգում լիազոր գրանցելու համար։ Ստանում ենք լիազորի մուտքանունն ու գաղտնաբառը։

    Այդ տվյալներով մուտք ենք գործում ՀՆԷՀ․ https://file-online.taxservice.am/
    Գրանցում եք նոր օգտատեր ձեր տվյալներով, ապա նոր օգտատիրոջը տալիս եք հետևյալ լիազորությունները․

    1․ «Հաշվետվություններ» ներդիրում ակտիվացնում ենք 201, 240, 244, 286 հաշվետվությունների դիտել, խմբագրել, ստորագրել հնարավորությունները։
    2․ «Էջեր» ներդիրում կարող եք ակտիվացնել բոլոր էջերը։
    3․ «Հ․Հ․» ներդիրում ոչ մի կետ մեզ պետք չէ։
    4․ «Հ․Փ․» ներդիրում ակտիվացնում եք «Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր» տողի բոլոր հնարավորությունները։

    Դուրս ենք գալիս լիազորի էջից (որպես լիազոր էլ չենք մտնելու), և նույն էջ մուտք ենք գործում քիչ առաջ գրանցած օգտատիրոջ տվյալներով։

    ԱՁ գրանցելուց հետո 20 օրվա ընթացքում, և հետագայում ամեն տարի մինչև փետրվարի 20-ը, հանձնում ենք «201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն» հաշվետվությունը։ Դրա համար ՀՆԷՀ-ում ընտրում ենք «Հաշվետվություններ» բաժինը, և լրացնում համապատասխան հաշվետվությունը։ Լրացնելուց հետո ստորագրում ենք բջջային էլեկտրոնային ստորագրությամբ և հանձնում ենք ՊԵԿ։ Եթե ամեն ինչ ճիշտ է լրացված՝ հանձնման պահից համարվում եք շրջանառության հարկ վճարող։ Հակառակ դեպքում, եթե այդ հաշվետվությունը ժամանակին չհանձնեք, ավտոմատ համարվելու եք ԱԱՀ վճարող, և հարկվելու եք եկամուտի 20%-ով։
    Շրջանառության հարկի դրույքաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://www.irtek.am/views/act.aspx?aid=150068#p8754

    Դրանից հետո, փոխանցումները ստանալու համար պետք է ունենալ ԱՁ-ի համար բացված բանկային հաշիվ։
    Բանկերը, չգիտես ինչու, ԱՁ-ին համարում են իրավաբանական անձ, և տրամադրում են միայն իրավաբանական անձանց համար նախատեսված բիզնես հաշիվներ, ավելի բարձր սպասարկման վճարով և ավելի սեղմ հնարավորություններով, քան սովորական ֆիզիկական անձանց։ Ինչևէ։ Ձեզ հարմար բանկում, որտեղ փոխանցումների հետ խնդիր չեք ունենա (օրինակ, եթե փոխանցումները ստանում եք Ռուսաստանից, միակ տարբերակը ՎՏԲ բանկն է) բացում եք բիզնես հաշիվ, և հաշվին կցում եք բիզնես քարտ։ Հետագայում, հարկվող գործունեությունից ստացվող բոլոր փոխանցումները պետք է ստանաք այդ հաշվի վրա։

    Յուրաքանչյուր պատվերը կատարելուց և փոխանցումը ստանալուց https://e-invoicing.taxservice.am/ համակարգով լրացնում եք «Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր» (անգամ եթե պատվիրատուն չի պահանջում դա), ստորագրում եք էլեկտրոնային ստորագրությամբ և հանձնում եք ՊԵԿ։ Այդ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա ներկայացնելու եք եռամսյակային հաշվետվությունները։


    Ի՞նչ հարկեր պետք է վճարել, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել։

    Հաշվետվությունները ներկայացվում են ՀՆԷՀ-ի միջոցով, «Հաշվետվություններ» բաժնից։

    1․ Եռամսյակը մեկ, մինչև եռամսյակի հաջորդ ամսվա 20-ը (ապրիլի 20, հուլիսի 20, հոկտեմբերի 20, հունվարի 20) ներկայացնում եք «286. Շրջանառության հարկի հաշվարկ (01.01.25 թ. –ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)» հաշվետվությունը, որտեղ լրացնում եք հաշվետու ժամանակաշրջանը, եթե ընտրել եք պետական աջակցության ԲՏ ոլորտի գործունեություն՝ 19 կետը և ամենաներքևում գործունեության տեսակը։ Այս մասով վճարում եք շրջանառության 1%-ի չափով շրջանառության հարկ։

    2․ Ամեն տարի, մինչև ապրիլի 20-ը, ներկայացնում եք նախորդ տարվա համար «240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի» հաշվետվությունը, որտեղ լրացնում եք միայն 107 կետը։ Վճարում եք գործունեության ամեն ամսվա համար 5000 դրամ շահութահարկ։

    3․ Ամեն տարի, մինչև ապրիլի 20-ը, ներկայացնում եք նախորդ տարվա համար «244. Հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի» հաշվետվությունը, որտեղ լրացնում եք միայն 8-րդ կետը։ Վճարում եք գործունեության ամեն ամսվա համար 5000 դրամ սոցիալական վճար։

    4․ Վճարում եք նաև դրոշմանիշային վճար՝ կախված տարեկան շրջանառության չափից։ Փոփոխված դրույքաչափերը կարող եք տեսնել այստեղ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175713 (հոդված 6, մաս 3, կետ 1)։ Այս մասով հաշվետվություն չեք ներկայացնում։

    Վճարումները կարող եք կատարել ՀՆԷՀ միջոցով, «Էլեկտրոնային վճարումներ» բաժնից։ Կամ բանկային փոխանցման միջոցով։
    Բոլոր հարկատեսակները վճարվում են պետական գանձապետարանի միասնական հաշվեհամարին՝ 900008000490։
    Դրոշմանիշային վճարը վճարվում է 900005001186 հաշվեհամարին։

    Որպեսզի տարեկան շահութահարկը, սոց․ վճարը և դրոշմանիշային վճարը միանգամից չվճարեք (միասին դրանք բավական զգալի գումար են կազմում), կարող եք ամսեամիս փոխանցել դրանք նշված հաշվեհամարներով, որտեղ կկուտակվեն ձեր ՀՎՀՀ-ի վրա, և տարվա վերջում հաշվետվությունները ներկայացնելիս կգանձվեն ՊԵԿ-ի կողմից։
    Միասնական հաշվի և դրոշմանիշային հաշվի մնացորդը կարող եք տեսնել ՀՆԷՀ «Հարկային պարտավորություններ» - «ԱՀՔ (01.01.2025-ից հետո)» - «ԱՀՔ քաղվածք» բաժնում։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.03.2025), Ուլուանա (21.03.2025), Վիշապ (20.03.2025)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ հատուկ նշել, որ այս ամենը իմ կողմից տարբեր աղբյուրներից հավաքած ինֆորմացիա է, և հնարավոր է անճշտություններ ունենա։
    Այդպիսիք հայտնաբերելու, կամ նոր տեղեկություն իմանալու դեպքում այս թեմայում կավելացնեմ դրանք։

    Լրացուցիչ տեղեկություն ունեցողներին, կամ հարկային դաշտում աշխատող ֆրիլանսերներին նույնպես կխնդրեմ կիսվել իրենց փորձով և տեղեկություններով։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (22.03.2025), Վիշապ (20.03.2025)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. թեման «Ծրագրավորում» բաժնից տեղափոխվել է «Հումանիտար և հասարակական գիտություններ» բաժնի «Տնտեսագիտություն, տնտեսություն» ենթաբաժին:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (21.03.2025)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •