Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Այվի ջան, իսկ քո ասածները հուզական ենթադրություններ չե՞ն։ Ուրեմն օտար ցեղերին ստրկացնելու ու ունեցվածքին տիրանալու համար արշավող բաշիբոզուկից մինչև ցեղասպանությունից մազապուրծ հոգևորականի ընտանիք լայն տիրույթ կա ամենատարբեր հուզական և/կամ տրամաբանական մանիպուլյացիաների։ Որպեսզի շատ չխճճվենք, կարելի է ընդունել, որ դեմոկրատական երկրներն ունեն ապաստանի իրավունք կոչվածը, որով էլ ստորաբաժանվում են ապօրինի ներգաղթն ու օրինական ներգաղթը, սովորաբարն ու ոչ սովորաբարը, արժանապատիվն ու անարժանապատիվը։ Իսկ երբեմն, ճգնաժամի պատճառով պետությունը կարող է «անմարդկային» միջոցներ կիրառել սեփական քաղաքացիների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար, ինչն էլ պետության պարտականությունն է ըստ սահմանադրության։ Փոխաբերական իմաստով, պատկերացնենք ուղևորներով գերծանրաբեռնված նավ է, որն այլևս նոր ուղևոր չի կարող ընդունել, որովհետև խորտակվելու է։ Ու նավաստիների պարտականությունն է նոր ուղևոր չընդունել, բայց այդ նոր ուղևորը կարող է ասենք Հիսուս Քրիստոսը լինել իր աշակերտներով։ Բայց, եթե շատ ուզենք, ապա կարող ենք նավը խորտակելու մեջ էլ խնդիր չտեսնել, ես՝ վերջերս ոչ այդքան շատ մարդասերս դեմ չեմ
Վիշապ ջան, երբ նավի փոխաբերությամբ փաստարկում ես ներգաղթյալներին մերժելու մասին, մի մոռացիր, որ դու էլ նույն «նավի» վրա ես։ Մի քիչ անարդար չի՞ մյուսներին զրկել նույն հնարավորությունից, որից ժամանակին ինքդ օգտվել ես։
Մենակ չանցնենք «լավ» ու «վատ» միգրանտների քննարկման դաշտ․ թուղթ-մուղթ, ֆլան-ֆստան։ Որպես միգրանտ՝ էթիկապես շատ խնդրահարույց եմ համարում, երբ մարդիկ, ովքեր իրենք էլ տեղափոխություն են ապրել, սկսում են ուրիշների ներսուդուրս անելու իրավունքի մասին կտրուկ արտահայտվել։

Բացի դրանից, երբ պնդում ես, որ «անմարդկային միջոցները» պիտի ընդունելի լինեն, արժի մտածել նրա մասին, որ հումանիզմից հրաժարվելը միշտ էլ սկսվում է «ուրիշների» նկատմամբ կիրառմամբ, բայց շատ արագ տարածվում է բոլորի վրա։