User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Սարկազմի մասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սարկազմի մասին

    Տարբեր ընկալումներ կան սարկազմի վերաբերյալ, ոմանք այն համարում են քողարկված պասիվ-ագրեսիվ զայրույթի դրսևորում, կամ դիմացինին վիրավորելու, կամ նսեմացնելու պահելաոճ։
    Ուրիշների մոտ սարկազմը առօրյայի մաս է և օգտագործվում է հաճույքով։
    Ինչպե՞ս եք ընկալում սարկազմը։
    Ինչու՞ են մարդիկ սարկազմ օգտագործում։
    Ո՞ր մարդիկ են սարկազմ օգտագործում։
    Ինչու՞ են շատ մարդիկ սարկազմից վիրավորվում, կամ վատ զգում։
    Առաջարկում եմ խոսել սարկազմի մասին։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (24.01.2025)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սարկազմի հանդեպ ընդհանուր առմամբ երեք վերաբերմունք եմ նկատել․

    - Հարցին հումորի տեսանկյունից մոտեցող մարդիկ սարկազմը կարող են ընդունել որպես հաղորդակցության մեջ գործածվող սրամիտ ու հետաքրքիր միջոց, ու իրենք իրենց սրամտությունից էլ լավ տրամադրության մեջ ընկնեն։
    Հետաքրքիր է, որ «սրամտություն» բառը երկշերտանի է՝ համ հումոր է ներառում, համ ինտելեկտ, ու էս կոնտեքստում սարկազմը կարող է դիտվել հենց էդ երկու հատկանիշները հնարամիտ ձևով կոմբինացնելու ունակություն։

    - Կան նաև մարդիկ, ում համար սարկազմը բառային ագրեսիայի ձև է, և այն օգտագործվում է հենց որպես զենք՝ գիտակցված լինի, թե ոչ գիտակցված։ Ու իմ կարծիքով, սարկազմով իսկապես կարելի է լավ խոցել մարդուն։
    Սա նաև պաշտպանվելու կամ հակահարված հասցնելու միջոց է։ Մի խոսքով՝ «զենք ու զրահ» կատեգորիայի տակ է։

    - Եվ վերջապես կան մարդիկ, ովքեր սարկազմ չեն ընդունում՝ ոչ մի կոնտեքստում։ Փորձում են ոչ իրենք օգտագործել, ոչ ընդունում են ուրիշների կողմից։ Սա սովորաբար ավելի զգայուն մարդիկ են, ովքեր ավելի շատ տեսնում են սարկազմի «զենքուզրահային» կողմը, քան «հումորայինը»։

    Ու դե երևի չորրորդ վերաբերմունքն էլ կա՝ նեյտրալ, առանց շատ խորանալու, բան էր ասեցինք-լսեցինք, եղավ-անցավ, սարկազմ էր թե սարկազմ չէր, ոչ էլ երկար մտածելու կարիք կա։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.01.2025), Վիշապ (24.01.2025)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սարկազմը հին հունարենից բառացիորեն միսը քրքրել է նշանակում, հայերս ասում ենք՝ «միսը ուտել»։
    Ներկայիս «պոլիտ-կոռեկտ» մշակույթներում համարվում է բացասական ու թշնամական դրսևորում, բայց ես լրիվ ուրիշ կարծիքի եմ։
    Սարկազմն առողջ քննադատական մտածողության մաս է, որով մարդն իր քննադատական վերաբերմունքը համեմում է կծու հումորով։
    Ինձ թվում է, սարկազմը չհասկացող, կամ հիվանդագին ընդունող մարդիկ անառողջ են կամ հոգեպես, կամ ֆիզիկապես, կամ երկուստեք, և նույնը վերաբերում է քննադատությունը թշնամաբար ընդունող մարդկանց։
    Մյուս կողմից էլ, սարկազմը կարող է օգտագործվել որպես գործիք՝ շրջապատի թշնամիներին, կամ կեղծ ընկերներին հայտնաբերելու միջոց։
    Ես խորհուրդ եմ տալիս հեռու մնալ այն մարդկանցից, որոնք ձեր սարկազմից չարանում են։
    Բայց հանուն արդարության, մարդկանց մեծամասնությունը վայթե չար են, անհոգի և զուրկ են հումորի զգացումից ուստի և ծանր են տանում քննադատությունն ու սարկազմը։
    Սույն ակումբի անդամները այդ թվին իհարկե չեն պատկանում, բայց ես բոտերի մասին վստահ չեմ․․․
    Si vis pacem, para bellum

  6. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սարկազմը հաճախ արհամարհական վերաբերմունքի ու հեգնանքի դրսևորումն է: Դրանով նաև արտահայտում են սեփական անձի կամ տեսակետի ավելի բարձր դիրքավորումը ուրիշի հանդեպ /ավելի բարձր՝ ըստ սարկազմողի/: Սարկազմի կարիք առաջանում է, երբ էդ ուրիշը ագրեսիվ-ինքնավստահ է, որը ներվայնացնում է և մղում չեզոքացնելու կամ տեղը դնելու:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •