User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Որսորդություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Որսորդություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կենդանի սպանել չեմ ասել, կրակում ենք անկենդան թիրախների վրա, կոչվում է ժամանցային հրաձգություն (recreational shooting)։
    Բայց քանի թեմային կպել ես, ասեմ․
    Երկու տիպի կենդանիների օրինական սպանություն կա Նահանգներում,
    մեկը որսորդությունն է իր օրենքներով ու սահմանափակումներով, իսկ մյուսի հայերենը կարծես չունենք, կոչվում է culling, վայթե ձեր Ավստրալիաներում էլ կա:
    Վերջինս «վնասատու» կենդանիների գլխաքանակի վերահսկողության համար է, օրինակ Տեխասում վարազները «չափից շատ» են բազմանում, ու օրենքով թույլատրված է ուղղաթիռից հրանոթով սպանել անհատներին:
    Չակերտների մեջ եմ վերցնում, որովհետև վարազների տեսանկյունից գուցե մարդիկս ենք չափից շատ բազմանում, հանգիստ կարելի է ֆաշիզմ համարել կենդանիների նկատմամբ, եթե ուզենանք։

    Ես դեռ աշխատում եմ որսորդական իրավունքս ձեռք բերելու վրա, դասերի մեջ եմ:
    Որ անկեղծ ասեմ՝ կենդանի սպանելու միտքը ինձ էլ շատ դուր չի գալիս, բանակային ժաման մի աղվեսի էի թրխկացրել, ու դրա հետ հաշտվելու խնդիրներ ունեի,
    բայց հիմա էդ հոգեբանական պահը ուզում եմ հաղթահարել, ու որսի գնալ։
    Որսորդական էթիկայի կանոններ կան, որ սահմանափակում են անգութ կոտորածը, իմ փիլիսոփայության մեջ էլ մտնում է ոչ թե հետապնդելը,
    կամ դարան մտնելը, այլ քարշ գալիս հարմար պատահածին սպանելը։ Մենակ հաճույքի չէ, նաև ուտելու համար։ Մենք միս ենք ուտում, չես հիշու՞մ՝ կարնիվոր, էն որ նաչինկայով կարկանդակի հետ չէր բռնում։

    Բայց քանի որ միսը (ներառյալ որսի) խանութներից էլ կարելի է գնել, ապա որսորդությունը մեր պարագայում այո, ավելի շուտ ժամանց է, իր հաճույքներով, նոր՝ սնունդ հայթայթելու միջոց։
    Այսինքն ստացվում է, որ ճիշտ ես ասում հաճույքի մոմենտով․․․
    Այ հենց էդ հոգեբանական պահը ուզում եմ հաղթահարել, այսինքն կենդանուն սպանելիս նաև սպանել իմ մեղքի զգացումը որպես փորձառություն։
    Մեղքի զգացումը հետաքրքիր երևույթ է, պետք է հասկանալ, թե ինչ կապ ունի էվոլյուցիայի հետ։ Էդ բարոյականության ու էթիկայի մասերը ես փիլիսոփայությունից լավ չեմ սերտել։
    Հայկօն խելացի մարդ է, վերջերս էստեղ երևում էր, կարելի է հարցնել։
    Էնքան թեմա կա, իսկ դուք ասում եք, ամեն ինչի մասին խոսել ենք։ Օրինակ որսորդության մասին թեմա չկա ակումբում։
    Այսինքն, դու համարում ես, որ կենդանուն կյանքից զրկելուց հաճույք ստանալը, կամ, թույլ տուր ասել՝ սպանելուց հաճույք ստանալը, լավ բաներ են, ու դրան խանգարող մեղքի զգացումը հետամնաց մի բան ա, որից ազատվե՞լ ա պետք։

  2. #2
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միտքս ավելի հստակեցնելու համար նշեմ, որ ես ոչ բնապահպան եմ, ոչ էլ հատուկ կենդանասեր, ոչ էլ առավելևս բուսակեր։ Որսորդությունը որպես հաճույք երբեք չեմ հասկացել, թեև ընդունում եմ, որ կա այդպիսի հաճույք, բայց չեմ հասկանում հաճույքի էությունը։ Կենդանիներին կյանքից զրկելը հասկանում եմ որպես սնունդ հայթայթելու միջոց, քանի որ գտնում եմ, որ մսային սնունդը մարդու համար է, ինչպես և ուրիշ կենդանի օրգանիզմների։ Բայց կենդանի էակին սպանելու պրոցեսից հաճույք ստանալը՝ ինձ համար հանելուկ ա։ Ավելի ճիշտ, կարող եմ վերագրել միայն մարդկային մի հատկության բավարարմանը՝ դաժանությանը։ Բայց ձգտել դաժանության, եթե այդպիսին չես, էդ ո՞նց ա բացատրվում…
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 04.12.2024, 08:18:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ կառաջարկեի թեմայի անունը դնել հարցադրմանը համապատասխան, ասենք՝ «հաճույքը, խիղճն ու մեղքի զգացումը որսորդների մոտ»,
    թե չէ նման ընդհանուր վերնագրի տակ ես կսկսեմ գրել զենքերից, փամփուշտներից, կենդանիներին գտնելու ու սպանելու ձևերից, միսը պահելուց ու պատրաստելուց, կամ կարճ ասած՝ որսորդությունից

    ․․․Կենդանիներին կյանքից զրկելը հասկանում եմ որպես սնունդ հայթայթելու միջոց․․․
    ․․․կենդանի էակին սպանելու պրոցեսից հաճույք ստանալը՝ ինձ համար հանելուկ ա․․․
    Բարեկամ ջան, սնունդ հայթայթելիս ու ձեռք բերելիս կարելի՞ է հաճույք, կամ բավականություն ստանալ։ Ասենք գնում ես մոշ հավաքելու, ու մի դույլ հավաքում ես ուրախ-ուրախ գալիս ես տուն։
    Հիմա նույնը պատկերացու մսի վերաբերյալ, ու ինձ ասա տարբերությունները։
    Ահ, այսինքն ես գիտեմ, վերջինիս դեպքում կենդանու ես զրկում կյանքից։ Բա ո՞նց անենք, եթե քո սնունդը այդ կենդանին է։
    Մարդը բոլոր օրգանիզմների պես սննդային շղթայի մաս է, բնության մեջ բոլոր օրգանիզմներն իրար են ուտում, ուղղակի, կամ անուղղակի՝ ասենք նեխման ու մարսման ամենատարբեր պրոցեսներով։
    Մարդս էլ է երբեմն սնունդ օրինակ շնաձկների, կամ բևեռային արջերի համար մենք հիանալի սնունդ ենք։ Օրինակ կարծում ես բևեռային արջը, որ ինձ ուտի, կարող է՞ առանց հաճույքի է ուտելու, չնայած ես անհամի մեկն եմ, ինչ իմանաս․․․
    Մարդիկս ունենք էմոցիաներ, որոնցից են խղճի ու մեղքի զգացումները, որոշ դեպքերում դրանք օգնում են գոյատևելու, իսկ որոշ դեպքերում էլ խանգարում են։

    Օրինակ քեզ հարց․ պատկերացրու կղզու վրա դու ես, քո լիցքավորված հրացանը, ու մի գեղեցիկ եղնիկ, էն խոշոր աչքերով սպիտակաբաշ հրեշտակներից։
    Ու մանրից սովածանում ես, ու համը դուրս է գալիս։ Որն ես ընտրելու՝ եղնիկով խորովա՞ծ, թե՞ սովամահություն։
    Եթե ընտրեցիր եղնիկով խորովածը, ապա հաճույքով ե՞ս ուտելու, թե՞ հոնգուր-հոնգուր լաց լինելով։ Ինչո՞ւ։

    Ասեմ, որ նույն հարցին ես եմ ուզում պատասխանել, փորձառությունով։
    Si vis pacem, para bellum

  4. #4

    Վիշապ ջան, բայց նենց չի, որ դու հիմա որսորդության ես գնում սնունդ հայթայթելու նպատակով, ու ձեռքի հետ` հաճույք ստանում էդ գործը հաջողությամբ գլուխ բերելու համար, որն է` քո ընտանիքի սննդի հարցը լուծեցիր։ Դու հիմա որսի ես գնում հենց սպանելուց հաճույք ստանալուչ համար։ Էդ եմ փորձում հասկանամ. դրա ինչն ա հաճույք։

    Հ.Գ. Թեմայի վերնագիրը թող մնա որսորդություն, որ քննարկվեն որսորդության հետ կապված ամեն֊ամեն ինչ։ Նենց չի որ թեման անսպառ ա կամ շատ ընդհանրական, գրառումներն էլ` հեղեղ ա սպասվում։

  5. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, բայց նենց չի, որ դու հիմա որսորդության ես գնում սնունդ հայթայթելու նպատակով, ու ձեռքի հետ` հաճույք ստանում էդ գործը հաջողությամբ գլուխ բերելու համար, որն է` քո ընտանիքի սննդի հարցը լուծեցիր։ Դու հիմա որսի ես գնում հենց սպանելուց հաճույք ստանալուչ համար։ Էդ եմ փորձում հասկանամ. դրա ինչն ա հաճույք։
    Բարեկամ ջան, որսորդությունը ներկայումս հիմնականում հոբբի է իր համալիր հետաքրքրություններով ու հատկանիշներով, որոնցից են բնության մեջ գտնվելը, նոր վայրեր այցելելը, քայլարշավը, վայրիության մեջ կողմնորոշվելը, տարբեր զինատեսակների հմտություններին տիրապետելը, կենդանիների վարքն ու բարքը ուսումնասիրելը, անբարենպաստ եղանակներին ու պայմաններին գոյատևելու հմտությունները, հագուստ-կապուստն, հանդերձանքն ու գործիքները և այլն։
    Այսինքն որսորդության հիմնական գրավչությունը որպես հոբբի հաստատ կենդանուն սպանելը չի, համենայն դեպս ոչ պրիմիտիվ որսորդների համար։ Բայց, այո, կենդանու սպանությունը որսորդության հիմնական նպատակակետն է, որին հետևում է այդ կենդանուն ուտելը։ Ու այդ սպանության մեջ հմտություն ցուցաբերելն էլ է մտնում հետաքրքրությունների մեջ, մասնավորապես կա այսպես կոչված էթիկական սպանություն հասկացությունը, որի մեխը կենդանուն արագ ու անսպասելի սպանելն է, դե առանց շատ տանջանքների։

    Հիմա կարող ենք քննարկել, թե ոնց կարող է սպանությունը հոբբի համարվել։
    Այ էստեղ պիտի հետ գնանք մի երկու միլիոն տարի, ու սկսենք մարդու զարգացումից, ապրելակերպից, սննդից ու մի քիչ էլ խորանանք մոլորակի վրա կենդանի արարածների կենսաբանությունից, նյութափոխանակությունից ու փորձենք առանց էմոցիաների։
    Հենց էդ ամենը իրար հետ հասկացանք ու ընդունեցինք, ապա մնում է հասկանալ էմոցիաների մասը, այ էդ մասի վրա ես դեռ աշխատում եմ։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 04.12.2024, 20:13:
    Si vis pacem, para bellum

  6. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան, որսորդությունը ներկայումս հիմնականում հոբբի է իր համալիր հետաքրքրություններով ու հատկանիշներով, որոնցից են բնության մեջ գտնվելը, նոր վայրեր այցելելը, քայլարշավը, վայրիության մեջ կողմնորոշվելը, տարբեր զինատեսակների հմտություններին տիրապետելը, կենդանիների վարքն ու բարքը ուսումնասիրելը, անբարենպաստ եղանակներին ու պայմաններին գոյատևելու հմտությունները, հագուստ-կապուստն, հանդերձանքն ու գործիքները և այլն։
    Այսինքն որսորդության հիմնական գրավչությունը որպես հոբբի հաստատ կենդանուն սպանելը չի, համենայն դեպս ոչ պրիմիտիվ որսորդների համար։ Բայց, այո, կենդանու սպանությունը որսորդության հիմնական նպատակակետն է, որին հետևում է այդ կենդանուն ուտելը։ Ու այդ սպանության մեջ հմտություն ցուցաբերելն էլ է մտնում հետաքրքրությունների մեջ, մասնավորապես կա այսպես կոչված էթիկական սպանություն հասկացությունը, որի մեխը կենդանուն արագ ու անսպասելի սպանելն է, դե առանց շատ տանջանքների։

    Հիմա կարող ենք քննարկել, թե ոնց կարող է սպանությունը հոբբի համարվել։
    Այ էստեղ պիտի հետ գնանք մի երկու միլիոն տարի, ու սկսենք մարդու զարգացումից, ապրելակերպից, սննդից ու մի քիչ էլ խորանանք մոլորակի վրա կենդանի արարածների կենսաբանությունից, նյութափոխանակությունից ու փորձենք առանց էմոցիաների։
    Հենց էդ ամենը իրար հետ հասկացանք ու ընդունեցինք, ապա մնում է հասկանալ էմոցիաների մասը, այ էդ մասի վրա ես դեռ աշխատում եմ։
    Վիշապ ջան, չհամոզեց։ Թավացրածս շատ խոստումնալից ա հնչում հոբբիի ու հաճույքի/հավեսի տակ փաթեթավորվելու համար, բայց նպատակակետը խանգարում ա։ Ու շատ ա խանգարում։ Հիշու՞մ ես, մեր մանկության տարիներին մի հատ մուլտ կար՝ ձյաձյա Ֆյոդորի մասին։ Էն որ պոչտալյոն Պեչկինը, որ ձանձրույթից մարդկանց ներվերը ուտում էր, վատություններ էր անում, վերջում պարզվեց հոբբի չուներ, որ զբաղվեր, վերջը որոշեց զբաղվել որսորդությամբ, բայց հրացանը ոչ թե կրակում էր, այլ կենդանիներին լուսանկարում․ ի՞նչ պակաս նպատակակետ ա որ՝ քայլարշավի, բնության մեջ գտնվելու, դարան մտնելու, հետապնդելու․ թիրախավորելու և թիրախին ճիշտ "կրակելու" հմտությունների զարգացման ու դրսևորման համար։ Թե՞ անպայման պիտի արյուն թափվի ու կենդանու լեշ հավաքվի, որ հաճույքը տեղը լինի։
    Ի դեպ, ժամանակակից որսորդությունը, որպես հոբբի, շատ անգամ սպանված կենդանիներին անգամ չեն էլ հավաքում, ինչ սնունդի մասին ա խոսքը․ հաճույքը մենակ ջնջխելն ա։

  7. #7
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Օրինակ քեզ հարց․ պատկերացրու կղզու վրա դու ես, քո լիցքավորված հրացանը, ու մի գեղեցիկ եղնիկ, էն խոշոր աչքերով սպիտակաբաշ հրեշտակներից։
    Ու մանրից սովածանում ես, ու համը դուրս է գալիս։ Որն ես ընտրելու՝ եղնիկով խորովա՞ծ, թե՞ սովամահություն։
    Եթե ընտրեցիր եղնիկով խորովածը, ապա հաճույքով ե՞ս ուտելու, թե՞ հոնգուր-հոնգուր լաց լինելով։ Ինչո՞ւ։
    Պարզ չի՞ որ եղնիկով խորովածը կընտրեմ։ Ու չեմ կարծում՝ գեղեցկությունը հիշելով լաց կլինեմ։ Կղզու վրա, սովամահության վտանգի տակ - լացելու ավելի առաջնահերթ թեմաներ կլինեն էդ ժամանակ։ Սովամահության սպառնալիքի տակ քաղաքակիրթ մարդիկ մարդկանց միս էլ են կերել, սպիտակաբաշ եղնիկի համար երջանկությունից լաց կլինեին։ Բայց դուք՝ որսորդությամբ որպես հոբբի զբաղվողներդ ոչ կղզու վրա եք, ոչ էլ սովամահ եք լինում։ Չեմ հասկանում, թե բուն թեմայից սենց կոշտ շեղումներով ինքդ քեզ ինչից ես ուզում շեղած լինել․ ուզում ես քեզ համոզել, որ կենդանիները "մարդահաշիվ" չե՞ն, շատ էլ որ շնչավոր են, այսինքն՝ կանսերվի բանկայի պես նրանց հանգիստ կարելի ա գնդակահարել, ու դրան խանգարող զբացմունքները անբնական ու ավելորդ ներշնչանքնե՞ր են։ Որովհետև, ասում ես, նախամարդը տենց փափուկ սիրտ մեկը չի եղել, էվոլյուցիան ա մեզ սաքրել փափկասիրտ (եթե մտքերիդ ընթացքը ճիշտ եմ հասկացել)։ Ու էլի անտեսում ես էն փաստը, որ նախամարդը, ըստ էության, "կղզու վրա էր ու սովամահության վտանգի տակ"։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.12.2024, 08:11:

  8. #8
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բնականաբար որսորդությունը սնունդ հայթայթելու համար չի, ներկա ժամանակներում։ Հաճույքի համար ա։ Բայց հաճույք ասելով, ֆիքսվում եք, մենակ 'սպանելու' վրա։ Բայց կարծում եմ շատ ավելի լայն սպեկտռիկ հաճույք ա։ Չգիտեմ արդյոք հենց փաստացի կենդանի սպանելը հաճելի ա թե չէ, բայց կարամ ենթադրեմ, որ անտառներով hiking անելը, որսին ման գալը, հետքեր գտնելը, արագ կողմնորոշվելը, ընկեր որսորդի հետ կորդինացնելը և վերջապես լավ կրակոց անելը հաստատ հաճելի պրոցեսներ են։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (05.12.2024)

  10. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ չի՞ որ եղնիկով խորովածը կընտրեմ։ Ու չեմ կարծում՝ գեղեցկությունը հիշելով լաց կլինեմ։ Կղզու վրա, սովամահության վտանգի տակ - լացելու ավելի առաջնահերթ թեմաներ կլինեն էդ ժամանակ։ Սովամահության սպառնալիքի տակ քաղաքակիրթ մարդիկ մարդկանց միս էլ են կերել, սպիտակաբաշ եղնիկի համար երջանկությունից լաց կլինեին։ Բայց դուք՝ որսորդությամբ որպես հոբբի զբաղվողներդ ոչ կղզու վրա եք, ոչ էլ սովամահ եք լինում։ Չեմ հասկանում, թե բուն թեմայից սենց կոշտ շեղումներով ինքդ քեզ ինչից ես ուզում շեղած լինել․ ուզում ես քեզ համոզել, որ կենդանիները "մարդահաշիվ" չե՞ն, շատ էլ որ շնչավոր են, այսինքն՝ կանսերվի բանկայի պես նրանց հանգիստ կարելի ա գնդակահարել, ու դրան խանգարող զբացմունքները անբնական ու ավելորդ ներշնչանքնե՞ր են։ Որովհետև, ասում ես, նախամարդը տենց փափուկ սիրտ մեկը չի եղել, էվոլյուցիան ա մեզ սաքրել փափկասիրտ (եթե մտքերիդ ընթացքը ճիշտ եմ հասկացել)։ Ու էլի անտեսում ես էն փաստը, որ նախամարդը, ըստ էության, "կղզու վրա էր ու սովամահության վտանգի տակ"։
    Բարեկամ ջան, վայթե ուզում ես ընկնել «կենդանիների պաշտպանների» հայտնի մաշված ցիկլի մեջ: Կարճ ասած՝ եթե դու միս ես ուտում, քո բոլոր արգումենտները կեղծ են լինելու: Եթե դու դեմ ես կենդանիներին սպանելուն, ապա պիտի միս չուտես առհասարակ, հակառակը տրամաբանական չի: Միսը միս է՝ սպանված կենդանու միս, կամ դու ես սպանել, կամ մեկը քո փոխարեն սպանել է, դու այդ մեկին վճարել ես։ Եթե դու կարծում ես, որ դու ինքդ կենդանասպան չես, մի քիչ էլ մտածիր։ Ամեն անգամ խանութից միս գնելիս, կամ ռեստորանում միս ուտելիս դու փող ես տալիս տվյալ կենդանու սպանության համար։

    Հ․Գ․ Կարող եմ ահագին ծավալվել, հաշվի առնելով մարդուս սպառողական զամբյուղի մեջ մտնող կենդանական ծագում ունեցող բոլոր ապրանքները, ու մարդուս բազմացման, գործունեության ու ուրբանիզացիայի պատճառով կենդանական աշխարհի կրճատումը։ Նույնիսկ Սուրբ Մարիամ Աստվածածնի աչքերով վեգանները ձեռքիցս չեն պրծնի
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 05.12.2024, 09:33:
    Si vis pacem, para bellum

  11. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան, վայթե ուզում ես ընկնել «կենդանիների պաշտպանների» հայտնի մաշված ցիկլի մեջ: Կարճ ասած՝ եթե դու միս ես ուտում, քո բոլոր արգումենտները կեղծ են լինելու: Եթե դու դեմ ես կենդանիներին սպանելուն, ապա պիտի միս չուտես առհասարակ, հակառակը տրամաբանական չի: Միսը միս է՝ սպանված կենդանու միս, կամ դու ես սպանել, կամ մեկը քո փոխարեն սպանել է, դու այդ մեկին վճարել ես։ Եթե դու կարծում ես, որ դու ինքդ կենդանասպան չես, մի քիչ էլ մտածիր։ Ամեն անգամ խանութից միս գնելիս, կամ ռեստորանում միս ուտելիս դու փող ես տալիս տվյալ կենդանու սպանության համար։

    Հ․Գ․ Կարող եմ ահագին ծավալվել, հաշվի առնելով մարդուս սպառողական զամբյուղի մեջ մտնող կենդանական ծագում ունեցող բոլոր ապրանքները, ու մարդուս բազմացման, գործունեության ու ուրբանիզացիայի պատճառով կենդանական աշխարհի կրճատումը։ Նույնիսկ Սուրբ Մարիամ Աստվածածնի աչքերով վեգանները ձեռքիցս չեն պրծնի
    Չգիտեմ էլ ոնց գրեմ, որ պարզ լինի։
    Ես փող եմ տալիս կենդանու սպանության համար (կամ կենդանասպան եմ դառնում), որովհետև ինձ անհրաժեշտ ա իմ սննդակարգում միս ունենալ` առողջ գոյատևելու համար։ Բայց երբ կենդանուն սպանում են ոչ թե գոյատևման անհրաժեշտությունից, այլ սպանության պրոցեսից հաճույք ստանալուց ելնելով, ինչքան էլ որ դա համեմեք արշավ֊մարշավ աքսեսուարներով, հաճույքիդ առանցքը մնում ա սպանությունը կամ էլ դրա փաստի հանդեպ անտարբերությունը (մտածելով կանսերվայի բանկա ես խփում, ոչ թե կենդանի արարած), սա արդեն ուրիշ հոգեբանություն ա։ Ոնց չես հասկանում։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (05.12.2024)

  13. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ էլ ոնց գրեմ, որ պարզ լինի։
    Ես փող եմ տալիս կենդանու սպանության համար (կամ կենդանասպան եմ դառնում), որովհետև ինձ անհրաժեշտ ա իմ սննդակարգում միս ունենալ` առողջ գոյատևելու համար։ Բայց երբ կենդանուն սպանում են ոչ թե գոյատևման անհրաժեշտությունից, այլ սպանության պրոցեսից հաճույք ստանալուց ելնելով, ինչքան էլ որ դա համեմեք արշավ֊մարշավ աքսեսուարներով, հաճույքիդ առանցքը մնում ա սպանությունը կամ էլ դրա փաստի հանդեպ անտարբերությունը (մտածելով կանսերվայի բանկա ես խփում, ոչ թե կենդանի արարած), սա արդեն ուրիշ հոգեբանություն ա։ Ոնց չես հասկանում։
    Այսինքն ստիպված ես միս ուտում, ու միս ուտելը քեզ հաճույք չի պատճառու՞մ: Կարող եմ քո փոխարեն պատասխանել՝ սթեյքն ու խորովածը հաճելի ուտեստներ են։ Իսկ եթե հաճույքով ուտում ես սպանված կենդանու միս, ապա հաճույքով կարող ես նաև կենդանուն սպանել, այն է՝ քո հաճելի սնունդը ունենալ քո ձեռքերով։ Ուստի որսորդության սպանության պրոցեսի մեջ ցանկացած մսակեր ապրիորի կարող է հաճույք ստանալ։ Այն որ այդ փաստը չես ուզում ընդունել, դա հոգեբանական խնդիր է, որը գալիս է սպանության մասին վատաբանումներից, որ ստացել ես դաստիարակության ժամանակ ու ընդունված կեղծ քարոզչությունից։ Նաև կենդանու կաշվից պայուսակ հաճույքով կրող կինը տրամաբանորեն պիտի հաճույք ստանա նաև այդ կենդանուն սպանելիս, որն իրեն տալիս է հրաշալի մոդայիկ պայուսյակ։ Կամ՝ կոշիկներ։ Կամ՝ դեմքի կրեմի մեջ օգտագոծվող ժելատին ու կոլագեն։ Ոչ մի կերպ չես կարող հիմնավորել, թե ինչու կենդանու սպանությունը պետք է սարսափելի լինի, բայց այդ կենդանու մորթուց մուշտակ հագնելը ոչ մի սարսափելի բան չի պարունակում, և հաճելի է։ Մարդիկս մեծ քանակությամբ կեղծ ու հակասական կատեգորիաներ ունենք, որոնցից մեկը դու հիմա փորձում ես իբր ինձ «պարզաբանել», ու ես էլ չեմ հասկանում:
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •