User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Որսորդություն

  1. #16
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, Վիշապ ջան, բայց քո տրամաբանությունն ա կեղծ, ավելի ճիշտ` տրամաբանություն չկա տեղ։
    Հիմա որ մեկը սիրում ա Աֆրիկայի տափաստաններում Առույծի կամ ռնգեղջյուրի որս անել, ոտը դնել վրան ու նկարվել, էդ առույծից ու ռնգեղջույրից ուտում ա՞ կամ սնվելու ակնկալիքով ա՞ որսում։ Դու նորից չես ուզում մտածել պրոցեսի և արդյունքից օգտվելու տարբերության մասին։ էսօրվա որսորդության հաճույքը պրոցեսն ա, արդյունքը թողնում են անտառում ու գնում, իմ կյանքի հաճույքները կամ անհրաժեշտությունները, որոնք կենդանու սպանություն են պահանջում, հետևանք են էդ սպանության, բայց ոչ թե սպանությունից հաճույք ստանալու համար։ Մի հատ փորձիր պրոցեսն ու արդյունքը տարբերել։
    Ինչ-որ խառն ես։ Առյուծին սպանողն էլ է հաճույք ստացել պրոցեսից, արդյունքն էլ նկարվելն է, ու հիշողությունները, ասենք թե։ Դու փորձում ես ասել, թե սպանությունից չի կարելի հաճույք ստանալ, բայց օրինակ ես բերում հակառակի վերաբերյալ։ Ոնց որ ասես՝ ճաշ եփել չես սիրում, բայց ուտել սիրում ես, ու չես հասկանում, թե ինչ դրական բան կա ճաշ եփելու մեջ։ Քեզ հաճելի է սպանված կենդանուց ստացած արդյունքներից օգտվելը, բայց չես հասկանում, թե ոնց կարելի է կենդանուն սպանելուց հաճույք ստանալ։ Հակասականություն չես տեսնու՞մ։
    Մի հատ պատկերացրու, ունեցածդ պայուսյակը ոչ թե կենդանու կաշվից է, այլ մարդու։ Կկրե՞ս էլի հաճույքով այդ պայուսյակդ։ Իսկ ինչու՞ ոչ։
    Si vis pacem, para bellum

  2. #17
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի ճիշտ` մի ավելի հետաքրքիր բան էինք քննարկում։ Վիշապը կարծես որոշել ա, որ կենդանու հանդեպ խղճահարությունը սխալ ուղղությամբ էվոլյուցիայի արդյունք ա և ուզում ա ձերբազատվի էդ զգացմունքից։ Եթե ճիշտ եմ հասկացել։

  3. #18
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ խառն ես։ Առյուծին սպանողն էլ է հաճույք ստացել պրոցեսից, արդյունքն էլ նկարվելն է, ու հիշողությունները, ասենք թե։ Դու փորձում ես ասել, թե սպանությունից չի կարելի հաճույք ստանալ, բայց օրինակ ես բերում հակառակի վերաբերյալ։ Ոնց որ ասես՝ ճաշ եփել չես սիրում, բայց ուտել սիրում ես, ու չես հասկանում, թե ինչ դրական բան կա ճաշ եփելու մեջ։ Քեզ հաճելի է սպանված կենդանուց ստացած արդյունքներից օգտվելը, բայց չես հասկանում, թե ոնց կարելի է կենդանուն սպանելուց հաճույք ստանալ։ Հակասականություն չես տեսնու՞մ։
    Մի հատ պատկերացրու, ունեցածդ պայուսյակը ոչ թե կենդանու կաշվից է, այլ մարդու։ Կկրե՞ս էլի հաճույքով այդ պայուսյակդ։ Իսկ ինչու՞ ոչ։
    Ես չեմ ասում կամ զարմանում` ոնց կարելի ա հաճույք ստանալ կենդանուն սպանելուց։ Իհարկե կա տենց բան, որ ստանում են։ Ավելին ասեմ` մարդու սպանելուց հաճույք ստացողներ էլ կան։ Ես զարմանում եմ, որ ադեկվատ եք համարում զուտ սպանության պրոցեսից հաճույք ստանալը, ու չգիտեմ ինչ ենք քննարկում։ Բայց կարծեմ ուրիշ բան էինք քննարկում։ Վերևում գրեցի։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.12.2024, 12:07:

  4. #19
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասելիքս հետևյալն է՝ մոլորակի վրա բոլոր կենդանիներն ու բույսերը իրար են ուտում (կամ ծամում, կամ դանդաղորեն օգտագործում ամենատարբեր նյութափոխանակային եղանակներով) ու սա մեր պուպուշ մոլորակի օրգանական աշխարհի գոյատևման ու զարգացման հիմնարար սկզբունքն է։ Մարդը հանդիսանում է այս մետաբոլիկ շղթայի օղակներից մեկը, ու առհասարակ կապ չունի, բուսակեր ենք, մսակեր, թե խառը, մենք այս կամ այն եղանակով մեկ է սպառելու ենք թե բուսական ու թե կենդանական աշխարհի օրգանիզմներ էներգիայի ու կյանքի համար, որից քիչ, որից շատ, էս պահին չքննարկենք, սա ծավալուն է, ու ես բուսակերության հակվածներին ու կենդանիներին իբր թե խնայողներին մեկ է սխալ եմ հանելու
    Խնդիրն այն է, որ ոմանք, ներառյալ՝ ես, կարող են էմոցիոնալ զգացումներ ունենալ սպանության հետ կապված, որը մեր դաժան մոլորակի վրա հաճախ հանդիպող բնական գործողություններից է։
    Ու ես կոնկրետ նկատի ունեմ սպանությունը ուտելու համար, ոչ պարզապես խաղի, կամ զվարճանալու, բայց նշենք, որ կենդանիների մոտ էլ է հանդիպում ոչ ուտելու նպատակով սպանությունը, օրինակ գիշատիչների զարգացող անհատները սպանում են փորձ հավաքելու ու սովորելու համար, կամ երբեմն գիշատիչները չափից ավելի են սպանում, քան կարող են ուտել։
    Ու եթե սպանություն ուտելու համար կարող է լինել որպես բնական երևույթ, ապա նույն երևույթը կարող է լինել զվարճանքի համար ևս, ասենք դուք կարող եք տորթ թխել ոչ թե ուտելու համար, այլ ինչ-որ մեկի դեմքին ցխելու ու տիկտոկով նկարելու։ Դե հազարից մեկ, ոնց ասենք հազարից մեկ Սավաննայում առյուծի որսն է։
    Ու եթե կարծում եք, թե միայն մարդիկ են կենդանիներին սպանում, իսկ կենդանիները մարդկանց չեն սպանում, ապա կխդրեմ թարմացնել ձեր ինֆորմացիան, օրինակ, տարեկան՝ մարդը 600 առյուծ է սպանում, առյուծները 250 մարդ են սպանում, կոկորդիլոսները 1000 մարդ են սպանում, փղերը 500 մարդ են սպանում, մոծակները մեկ միլիոն մարդ են սպանում, մարդիկ միջինը կես միլիոն մարդ են սպանում, տարեկան։ Սպանությունը մոլորակի վրա նույնքան բնական երևույթ է, որքան անձրևներն ու քամիները։

    Հարց․ որտե՞ղ է շան գլուխը թաղված։
    Si vis pacem, para bellum

  5. #20

    Ասեմ՝ որտեղ է շան գլուխը թաղված։

    Էն, որ իմ կարծիքով էլ էս աշխարհում բնական գոյատևման հիմքը սննդային շղթան է, այսինքն՝ մի կենդանի օրգանիզմը նաև նախատեսված է որպես սնունդ մի ուրիշ կենդանի օրգանիզմի համար, ու ես դրա հետ ոչ մի հակասություն չունեմ, ու չգիտեմ արդեն որերորդ անգամ եմ էդ մասին գրում, ու, չնայած դրան, դու նորից էդ արգումենտացիան ես բերում, չեմ հասկանում, թե իմ որ ասածին կամ կարծիքին ես հակադրում։
    Ես քննարկում էի գրառմանդ մեջ թավացրածս մասը, ու միմիայն դա, շեշտելով, որ այսօր որսորդությունը, համենայնդեպս այն որսորդությունը, որի մասին քո առաջին գրառումն էր, ու որն էլ դու անվանեցիր recreational, հենց զվարճանալու համար է, ոչ թե կոնկրետ սնունդ հայթայթելու, ու ես էլ քննարկում ծավալեցի այն մասին, որ կենդանուն սպանելը մարդու համար դարձել է կամ դարձրել են զվարճություն։ Դա ես չբարձրացրի էն առումով, որ դա ինչ-որ արտառոց մի բան է, նորություն, քավ լիցի, մարդիկ կան մարդ սպանելն էլ է զվարճություն, ու դաժանություն հետապնդող կամ դաժանության կիրքը հագեցնող էլի լիքը խաղեր ու զվարճություններ է մարդը հնարել ու դեռ եսիմ-որ դարերից, դա չէր քննարկվում, ու քո բերած "արդարացումն" էլ էս համատեքստում անտեղի է, թե կենդանիներն էլ են խաղի համար կենդանի սպանում և այլն (սրա մասին կարող էինք խոսել, օրինակ, "մարդ vs կենդանի․ արդյո՞ք գութը մարդուն կենդանուց տարբերող հատկանիշներից մեկն է" թեմայում), այլ էն, որ դու այնպես, իմիջիայլոց, նշեցիր, որ recreational որսորդությանդ ժամանակ կենդանիներին սպանելիս մոտդ շարժվող գութը սպանել է պետք (այդպես ես կարծում կամ որոշել), ու դու աշխատում ես դրա վրա։
    Ահա, թե որտեղ է թաղված շան գլուխը։ /Հուսով եմ՝ դու չես թաղել /
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 09.12.2024, 04:04:

  6. #21
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասելիքս հետևյալն է՝ մոլորակի վրա բոլոր կենդանիներն ու բույսերը իրար են ուտում (կամ ծամում, կամ դանդաղորեն օգտագործում ամենատարբեր նյութափոխանակային եղանակներով) ու սա մեր պուպուշ մոլորակի օրգանական աշխարհի գոյատևման ու զարգացման հիմնարար սկզբունքն է։ Մարդը հանդիսանում է այս մետաբոլիկ շղթայի օղակներից մեկը, ու առհասարակ կապ չունի, բուսակեր ենք, մսակեր, թե խառը, մենք այս կամ այն եղանակով մեկ է սպառելու ենք թե բուսական ու թե կենդանական աշխարհի օրգանիզմներ էներգիայի ու կյանքի համար, որից քիչ, որից շատ, էս պահին չքննարկենք, սա ծավալուն է, ու ես բուսակերության հակվածներին ու կենդանիներին իբր թե խնայողներին մեկ է սխալ եմ հանելու
    Խնդիրն այն է, որ ոմանք, ներառյալ՝ ես, կարող են էմոցիոնալ զգացումներ ունենալ սպանության հետ կապված, որը մեր դաժան մոլորակի վրա հաճախ հանդիպող բնական գործողություններից է։
    Ու ես կոնկրետ նկատի ունեմ սպանությունը ուտելու համար, ոչ պարզապես խաղի, կամ զվարճանալու, բայց նշենք, որ կենդանիների մոտ էլ է հանդիպում ոչ ուտելու նպատակով սպանությունը, օրինակ գիշատիչների զարգացող անհատները սպանում են փորձ հավաքելու ու սովորելու համար, կամ երբեմն գիշատիչները չափից ավելի են սպանում, քան կարող են ուտել։
    Ու եթե սպանություն ուտելու համար կարող է լինել որպես բնական երևույթ, ապա նույն երևույթը կարող է լինել զվարճանքի համար ևս, ասենք դուք կարող եք տորթ թխել ոչ թե ուտելու համար, այլ ինչ-որ մեկի դեմքին ցխելու ու տիկտոկով նկարելու։ Դե հազարից մեկ, ոնց ասենք հազարից մեկ Սավաննայում առյուծի որսն է։
    Ու եթե կարծում եք, թե միայն մարդիկ են կենդանիներին սպանում, իսկ կենդանիները մարդկանց չեն սպանում, ապա կխդրեմ թարմացնել ձեր ինֆորմացիան, օրինակ, տարեկան՝ մարդը 600 առյուծ է սպանում, առյուծները 250 մարդ են սպանում, կոկորդիլոսները 1000 մարդ են սպանում, փղերը 500 մարդ են սպանում, մոծակները մեկ միլիոն մարդ են սպանում, մարդիկ միջինը կես միլիոն մարդ են սպանում, տարեկան։ Սպանությունը մոլորակի վրա նույնքան բնական երևույթ է, որքան անձրևներն ու քամիները։

    Հարց․ որտե՞ղ է շան գլուխը թաղված։
    Վերևի գրառմանս մեջ պիտի ուրիշ տող թավացնեի քո գրառման մեջ։ Հիմա ճիշտ տողն ա թավացրած

  7. #22
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Ես քննարկում էի գրառմանդ մեջ թավացրածս մասը, ու միմիայն դա, շեշտելով, որ այսօր որսորդությունը, համենայնդեպս այն որսորդությունը, որի մասին քո առաջին գրառումն էր, ու որն էլ դու անվանեցիր recreational, հենց զվարճանալու համար է, ոչ թե կոնկրետ սնունդ հայթայթելու, ...
    Բարեկամ ջան ասում էի՝
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կենդանի սպանել չեմ ասել, կրակում ենք անկենդան թիրախների վրա, կոչվում է ժամանցային հրաձգություն (recreational shooting)։ ․․․
    Որսորդություն չէ՝ հրաձգություն։ Ասենք պողպատե կախովի թիրախներ ենք քարշ տալիս տեղադրում մինչև մի կիլոմետր հեռավորության վրա, ու հեռահար կրակոցներ արձակում, թիրախը գնդակահարվելիս զրնգում է, ու բացի վիզուալ դիտարկումից նաև ականջներով լսում ես նշանակետին կպնելը, ու տենց կիսաերեխայական բերկրանքներ են առաջանում։
    Նույնը ատրճանակների համար, բայց շատ ավելի մոտ։

    Հոյակապ անցավ, հետաքրքիր ու դժվար արտաճանապարհային երթ ունեցանք, գիշերային քայլարշավներ, վիսկի ու ծխախոտ/սիգար կրակի շուրջ, պլանավորածին համաձայն։
    Ոչ մի կենդանի, թերևս գուցե մի երկու մոծակի, այս ընթացքում չտուժեց (տեսնես ի՞նչ կարծիքի ես տան միջի մոծակներին կպչուն ժապավենի վրա երկարատև տանջելով սպանելու մասին)։

    Պուպուշիկ եղնիկներ կային, բայց էս սեզոնին եղնիկի որսն արգելված է, թե չէ մի սիրունի կուղարկեինք այն աշխարհ, իսկ մարմնի որոշ մասեր՝ մեր ստամոքսները։
    Որսագողությամբ չենք զբաղվում։
    Si vis pacem, para bellum

  8. #23
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    (տեսնես ի՞նչ կարծիքի ես տան միջի մոծակներին կպչուն ժապավենի վրա երկարատև տանջելով սպանելու մասին)։
    Մոծակներից պաշտպանվելու համար, եթե ուրիշ ելք չկա, պիտի ոչնչացնեմ, ինչ արած, ցանկալի է՝ առանց ակամա տանջելու։ Կպչուն ժապավենի մասին առաջին անգամ եմ լսում։
    Եթե սիրուն եղնիկն էլ կյանքիս կամ առողջությանս վտանգ սպառնա այնպես, որ առանց ոչնչացնելու հնարավոր չի պաշտպանվել - նույնը։

  9. #24
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,627
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էս քանի օրը մտածում էի՝ բնական տոնածառ տանը դնեմ թե արհեստական։ Զգում էի, որ բնականի հետ մի բան էն չի, բայց սկզբում չէի հասկանում թե ինչը։ Ստեղ եղևնիներն էնքան շատ են, որ նույնիսկ օրինական ամեն ընտանիք իրավունք ունի անտառից մի հատ կտրել, տանել։ Իսկ արհեստականի մեջ եսիմ ինչ մատերիալներ են օգտագործած, եսիմ ոնց են դրանք ստացել, եսիմ քանի ծառ են դրա համար կտրել․․․ Մի խոսքով, բնությանը վնաս չտալու արգումենտը չէր աշխատում։ Հետո հասկացա։ Տոնածառը դնում եմ, որ ինձ հաճույք պատճառի։ Եղևնին, որ ըստ էության աչքիս առաջ մահանալու է, ինձ հաճույք չի պատճառի։ Բա էլ ինչի՞ համար դնեմ։ Մի խոսքով, սենտիմենտներ, և ոչ մի բան ավել։ Իսկ ասենք մոծակ սպանելու խնդիր ես չունեմ ու նույնիսկ հաճույք եմ ստանում դրանից։ Ինքնապաշտպանության մասին չէ խոսքը, այլ ասենք հասարակական զուգարանում երբ պատին խելոք նստած է։ Որովհետև ես իրենց ատում եմ։

    Կարճ ասած՝ ով որսորդությունից հաճույք է ստանում, լավ է անում, ու հեչ կարևոր չի, ինքը էդ միսը հետո ուտում է, թե չէ։

  10. #25
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ որսորդները խղճով որսորդներն են՝ էթիկայի գրված ու չգրված կանոններով, գիտակցությունով շարժվող մարդիկ, որ ամբողջությամբ գիտակցում են սպանությունը։
    Ես սպանված կենդանիների հետ նկարվող որսորդներին չեմ սիրում։ Դրանք մոտավորապես՝ ոնց որ կտրած գլխով գերիների հետ նկարվող իսլամիստներ, շատ մեծ չի տարբերությունը։
    Մյուս կողմից էլ չափից շատ էմոցիաներ թափելն էլ է անմտություն։
    Առհասարակ, մեր օրգանական աշխարհի սկզբունքները հասկանալ փորձող մարդիկ բալանսը կարողանում են գտնել:
    Օրինակ շատ հիմար ամերիկացիներ ստերիլիզացնում են իրենց շներին, կամ կատուներին, որ ավելորդ հոգսերից ազատվեն։ Ես կգերադասեի այդ խեղճ շներին ուտել, կռտելու փոխարեն։
    Si vis pacem, para bellum

  11. #26
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս ընկերներով գնացինք որսատեղի, իբր վարազի որսի։ Լենուբոլ սարեր-ձորեր, կաղնուտներ, գեղեցիկ բնություն, քեմփինգ, զենքուզրահ, հագուստ-կապուստ, ժամանակակից տեխնիկա-գաջեթներ․․․
    Ու քարշ եկանք ահագին։ Կենդանական աշխարհի ոչ մի նշույլ։ Նույնիսկ թռչուններն էին սակավաթիվ։ Ընկերներս չարացած էին, ես՝ կիսաանհոգ, կիսադեպրեսիվ, ոչ թե նրա համար, որ որս չկար, այլ՝ որ կենդանական աշխարհ չկար։
    Ճամփին ահագին մտածեցի ու զգացի, որ մեր ժամանակներում որսի գնալը հիմար զբաղմունք է։
    Եթե նույնիսկ կենդանի հանդիպի, ապա այդ եզակի նշույլին սպանելը արդեն իսկապես մեղք է, նույնիսկ թույլատրված որսի ու քանակի պարագայում։
    Ամերիկացիք իրենց դրոններով, հեռակառավարվող տեսախցիկներով, գիշերային սարքերով ու մնացած զահրումար գերժամանակակից տեխնոլոգիայով հայտնաբերել ու ոչնչացրել են այն՝ ինչ կարելի է ոչնչացնել, ու բնությունից մնացել են միայն սարերն ու խղճուկ ծառերը։ Վերջիններս էլ են աստիճանաբար ոչնչանում հրդեհներից ու երաշտից, մնում ենք մարդիկս, մեր հայվեյներն ու մեքենաները, բետոններն ու տեխնիկան։
    Ըստ վերլուծությունների, վերջին 50 տարում կենդանական աշխարհը կրճատվել է 70%-ով։
    Որոշեցի թարկել։ Fuck it!
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.01.2025), Արէա (23.01.2025), Յոհաննես (05.02.2025)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •