Freeman-ի խոսքերից
Էդ էվոլյուցիայի հետ կապ չունի, ինքը հենց հասարակության զարգացումն ա, որը գնալով ավելի արագ ա լինում։ էդ անհամեմատ ավելի արագ պրոցես ա, քան տեսակի էվոլյուցիան, բայց դրա էվոլյուցիոն հիմքերը վաղուց են դրվել։
Երբ հոմոչգիտեմինչը քարե բան էր սարքում, ինքը շատ քիչ ուրիշ հոմոչգիտեմինչերի հետ կարար հաղորդակցվեր, ողջ մնալու խնդիր ուներ, ամեն երկար անձրևը լուրջ խնդիր էր իր համար, որը պետք էր լուծել։
Բայց գնալով հեշտացան հաջորդ քայլերը, էդ թվում հազարամյակ տևած անիվի կառուցման շնորհիվ, մարդիկ ստեղծեցին մեծ հասարակություններ, դաշտեր, սննդի ու անվտանգության վրա ծախսվող ժամանակն էնքան կրճատեցին, որ արդեն կարող էինք հատուկ մարդկանց տրամադրել, որ գնան հայտնագործություններ անեն ու աշխարհի մյուս ծայրում ստեղծված գործքներն էլ կարող ենք օգտագործել, իրենք ավելի լավ գործիքներ ստեղծեցին ու եկանք էսօրվան։
Բայց որպես տեսակ մենք համարյա չենք փոխվել, եթե հիմա մեր նորածիններին բռնենք տեղափոխենք ուրիշ մոլորակ, որտեղ կլինեն նույն պայմաններն, ինչ էստեղ էին հազարարավոր տարիներ առաջ, իրենք ավելի արագ գենետիկա չեն ստեղծի, այլ էլի բազմաթիվ սերունդների ընթացքում կստեծղեն անիվ, իսկ հետո գնալով ավելի արագ պրոգրես կունենան, մինչև իրար ատոմային ռումբով վերացնելը
Էջանիշներ