Երեկ տղաս էս թեման բացեց ընթրիքի ժամանակ, ու էդ հարցը տվեց՝ երկու հետաքրքիր կամ էական բան, որ փոխվել են։ Ասեմ, որ ինքը շատ ա կարդում, ուսումնասիրում, դրա համար իր աղբյուրները չվիճարկեցի, այլ ընդամենը թեման եմ տեղափոխում էստեղ

Իսկ երկու էական կամ․․․ հետաքրքիր փոփոխությունը՝ հետույքն ա մեծացել (երկու հարյուր մեկ հազար տարեկան մարդը չէր նստում, ծառից ծառ էր թռչկոտում, դրա համար տուտուզը փոքր էր), մեկ էլ ՝ երկու հարյուր հազար տարեկան մարդը ուրիշ կենդանու կաթ չէր կարողանում խմել, օրգանիզմը չէր ընդունում, ու դեռ հիմա էլ որոշ մարդկանց մոտ կաթնային անհանդուրժողականության ախտանիշը առկա ա։
Հա, իսկ, թե ինչը չի փոխվել՝ գանգի կառուցվածքը, հետևաբար խելքի առումով առանձնապես փոփոխոություններ չկան․ ընդունակությունները նույնն են։ Գիտական աղբյուրները այդպես են ասում

Բայց մենք պայմանավորվենք, որ ոչ թե գիտական աղբյուրներ ենք էստեղ ցիտելու ու իրար դեմ կռվացնելու, այլ տրամաբանական, նույնիսկ ոչ օրթոդոկս քննարկումներ ծավալենք, եթե դեմ չեք ու հավես ունենք։
Էջանիշներ