Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
...

Իսկ մի քանի հազար տարին մարդու նման բարդ օրգանիզմի ու ուղեղի նման բարդ օրգանի համար ժամանակ չի, էս առումով ավելի շատ բարեկամի հետ եմ համաձայն, ու կարծում եմ, որ մի քանի տասնյակ հազար (եթե ոչ հարյուր հազար) տարի առաջ ապրած մարդկանց եթե ծնվելուց հետո տեղափոխեինք հիմա, ոչ մենք տարբերություն կզգայինք, ոչ իրենք։
Եթե էդքան հեշտ լիներ ուղեղի զարգացումը, հիմա էլ շատ մեծ հստակ տարբերություններ կտեսնեինք տարբեր ռասաների ու տարբեր տարածքներում ապրող մարդկանց միջև, բայց ոնց որ թե տարբերություններն էնքան մեծ չեն հազարամյակներով ցիվիլիզացիա ունեցած ու գրեթե վերջերս նորմալ գիր ունեցած մարդկանց սերունդների մեջ, որ անզեն աչքով նկատենք։

...
Ի՞նչ չափանիշով ես որոշում տարբերությունները։ Ֆիզիկական-կառուցվածքային տեսակետից կարող է մեծ տարբերություն չտեսնենք:
Բայց ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրությունով (fMRI, իմիջայլոց MRI-ը հայ է հայտնագործել՝ Ռեյմոնդ Դամադյան, դու կիմանաս) զգալի տարբերություններ կարող են նկատվել նույնիսկ նույն ռասսայի, ցեղի, կամ ավելին՝ նույն ընտանիքի անդամների մեջ։
Տարբեր մարդիկ նույն խնդիրը ահագին տարբեր կերպ են լուծում, կամ չլուծում:
Ու տարբերությունները ավելի շատ ոչ թե գեներով, կամ կենսաբանական հատկանիշներով են պայմանավորված, այլ միջավայրով ու արտաքին ազդեցություններով, որը կրել է մարդը բեղմնավորումից ու սաղմից սկսած:

Ասենք կոնկրետ ես իմ սեփական ուղեղի ֆունկցիոնալության վրա ահռելի ազդեցություն եմ տեսնում կենսակերպիցս։ Մի քիչ տորթ ու շաքարեղեն, ու ինտելեկտս իջնում է ավստրալոպիտեկի մակարդակի։ Մի երկու կում վիսկի, ու կեցցեն նեանթերդալցիները։
Աղիների միկրոֆլորան լուրջ ազդեցություն ունի նեյրոտրանսմիտերների, ու դրանցով պայմանավորված՝ ուղեղի ֆունկցիոնալության, արտադրողականության, մտածելակերպի, էմոցիաների, ռեակցիաների վրա։
Ներկայիս մոլորակի վրա վայթե կարելի է հանգիստ գտնել երկու անհատ, որոնց ուղեղների ֆունկցիոնալությունների տարբերությունը մի քանի միլիոն էվոլյուցիոն տարի է:

Բայց եթե միջինացնենք, ապա նման է, որ մարդուն «ցանելուց» հետո Աստված թողել է ինքնուրույն զարգանա, մեր ներկայիս պրոբլեմն այն է, որ չգիտենք ճիշտ ենք զարգացել, թե խիյարը թարս է աճել…
Ասենք հնարավոր է, մեր ուղեղները արդեն հեռակա հաղորդակցվելու ֆունկցիոնալություն ունեին, բայց մենք չենք ջոկել՝ սարքել ենք տրանզիստորներ ու ինտերնետ…