Ասում են՝ երբ Դիոգենեսը վերադարձել է օլիմպիական խաղերից, նրան հարցրել են. «Շատ մարդ կա՞ր»։ Նա պատասխանել է. «Ժողովուրդ՝ շատ, մարդ՝ քիչ»։
Իմիջայլոց, Դիոգենեսի ծննդավայրը ժամանակակից Թուրքիայի հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքն է, որը այդ ժամանակներում (մ․թ․ա․ 4-րդ դար) բնակեցված էր հույներով, սելջուկները գոյություն չունեին, իսկ վերջիններիս Սիրդարյա գետի ավազանում բնակվող նախնի քընըք ցեղի անդամների մտքով բնավ չէր անցնում, որ իրենց սերունդները տասնյակ դարեր հետո գրավելու են քաղաքակրթության օջախ հանդիսացող եվրոպայի ու փոքր ասիայի մեծ մասն՝ այն ժամանակ, երբ տարածում արդեն մի քանի քաղաքակրթություն՝ հունական, հռոմեական, բյուզանդական (դե հայերս համեստորեն մի կողմ քաշվենք) հացրել էին իրար ուտել ու անկում ապրել։ Շեղվեցի ոնց որ։
Երբևէ մտքներովդ անցե՞լ է, թե ինչ հետաքրքիր բառ է հետաքրքիր բառը։ Հետքը քրքրելու, այսինքն որոնողական, վերլուծողական ելևէջներ պարունակող հասկացություն է։ Իմ կարծիքով, մեր լեզուն՝ հայերենը ահագին հետաքրքիր հետքեր ունի, ակնարկող՝ որ մենք ժամանակին ինտելեկտուալ ժողովուրդ ենք եղել, այսինքն՝ մեծամասամբ իմացական հետաքրքրասիրություն ունեցող։
Լավ, էդ էլ հեչ։ Իսկ երբևէ մտքներովդ անցե՞լ է, որ ժամանակի ընթացքում, մի ինչ-որ պահից ձեր մոտ սպառվում է հետաքրքրասիրությունը, ու սկսում եք բավարարվել գոյություն ունեցող պատասխաններով ու դադարում եք հարցեր տալուց։ Իսկ նկատել ե՞ք, որ հատաքրքրասիրության սպառվելը տարբեր մարդկանց մոտ տարբեր է, որոշների մոտ հետաքրքրասիրությունը դեռևս շարունակվում է երկար, իսկ շատերի մոտ շատ շուտ դադարում է, այսինքն դուք կարող եք ձեր շրջապատում տեսնել վաղ հասակի բազմաթիվ մարդկանց, որոնք կարծես թե բավարարված են իրենց կարծրատիպերի շտեմարանով, ու բավականին դժվար է այդ մարդկանց կարծիքի վրա ազդելը նույնիսկ փաստեր ցույց տալով և տրամաբանություն կիրառելով։
Առաջարկում եմ քննարկել, թե որոնք են մարդուս հետաքրքասիրության շարժառիթներն, ու որն է պատճառը, որ շատ մարդիկ ինչ-որ պահից դադարում են զարգանալ, այսինքն՝ կորչում է հետաքրքրասիրությունը։ Կա՞ն լուծումներ հետաքրքրասիրությունը վերականգնելու, թե դա անբուժելի է։
Էջանիշներ