Այ ոնց որ վերևում գրել ա Եղած Մարդը, լրիվ նույնից։ Ու էն վերջին պարագրաֆը էլ տոչնի նույնից։ Էն որ ավելի շատ աշխատում եմ խուսափեմ, քան թաթախվեմ, ժամանակ կորցնեմ, տուժեմ և այլն։ Իսկ Թաթախվում եմ, երբ հավանականությունը մեծ ա, որ ես դրանից ոչ մի կերպ չեմ տուժի (էգոիստ երևի հա՞):
Մի անգամ գործից տուն գալուց վերնանցումի վրա մի տղա, իրա տարիքի աղջկա ճանապարհը փակել էր, ձեռքով ոտքով իրար հետ խոսում էին։ Մեջիս սուպերմենը ասեց խառնվի, էդ տղուն պատժի, աղջկան ազատի դրա ճիրաններից, իսկ հետո մտածեցի կարողա իրա ընկերուհին ա, ու իրանց հերթական վեճերից ա, ինչ գործ ունեմ խառնվեմ, մի հատ էլ վատամարդ դուրս գամ։ Տենց անտարբեր իրանց կողքով անցա, բայց դրան հաջորդող մի քանի րոպեն ինձ ամենավատ մարդն էի զգում (հիմա էլ, գրելու ընթացքում):
Բայց միշտ չի տենց, երբեմն լինում ա, որ մտածում եմ ֆսյո, էս անգամ իմ հերթն ա, պիտի խառնվեմ։ Ու տենց դեպքերում ինձ հերոս եմ զգում։
Էջանիշներ