Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Էս wordle-ի կարգի բաները չեմ սիրում, որ մի տառ ա, ու լիքը տարբերակ կա։
Մտածում ես որ հենց էդ պահին մտքիդ էկածն ա լինելու, ու էլ չես մտածում բոլոր հնարավոր տառերը հանելու մասին։
Վերջին բառդլի առաջին երկու տողերում իմ ու քո արդյունքները մեկին մեկ բռնում են (մեծ հավանականությամբ երկրորդը նույնիսկ նույն բառն ենք փորձել)։ Բայց հետո ես միանգամից գուշակել եմ, մտածելով, որ հաստատ էդ բառն է լինելու։ Իսկ դու ոնց որ ուրիշ ճանապարհով ես գնացել։