User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Աշխարհաքաղաքական նյութեր, աղբյուրներ

  1. #1
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխարհաքաղաքական նյութեր, աղբյուրներ

    Էս օրերին ես ու վստահաբար լիքը այլ մարդիկ ահագին ժամանակ են ծախսում հասկանալու համար, թե ինչ ա կատարվում Հայաստանի շուրջ, թե ինչ կատարվեց Արցախում, ինչի կատարվեց, ու ինչ պրոցեսներ են գնում աշխարհում։ Էս թեման բացում եմ, որ խնդրեմ, որ եթե պատահում եք նյութերի, որ քիչ թե շատ օբյեկտիվ ու անկողմնակալ են թվում, որ ձեզ օգնում են ավելի լավ պատկերացում կազմել տարբեր խաղացողների, շահերի բախումների, տարածաշրջանային հետաքրքրությունների ու այլ աշխարհաքաղաքական հարցերի շուրջ, ապա կիսվենք էստեղ։

    Սրանք հարցերի օրինակներ են, որոնցով ես հետաքրքրված եմ․

    ո՞նց են կապված Ուկրիանան, մերձավոր արևելքը, Ղարաբաղը (ավելի խորքային մակարդակում, քան "հա դե օբշի հիբրիդային պատերազմի ֆրոնտներ են")
    ո՞ր երկրների երկարաժամկետ շահերն են համա/հակադրվում Հայաստանի/Թուրքիայի/Ադրբեջանի/Ռուսաստանի շահերի հետ, ինչո՞վ են պայմանանվորված ասենք՝ Իրանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ֊ի, Չինաստանի, Իսրայելի․․․․ հետաքրքրությունները մեր կողմերում
    ո՞ր պայմաններն են ապահովում էդ շահերի համա/հակադրումը․ օրինակ՝ Ռուսատանի հետ մեր շահերը համընկան առաջին պատերազմի դեպքում, հետո փեղկվածք առաջացավ, ինչի՞

    Էս ու այլ գլոբալ հարցերի շուրջ եթե ձեզ պատահել են վերլուծություններ, թեզեր, որոնք վստահելի են թվացել, կխնդրեմ՝ կիսեք։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.10.2023)

  3. #2
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    https://www.youtube.com/watch?v=aPx9kdanWNk

    Peter Zeihan, ով ավելի շուտ շոումեն ա, քան պրոֆեսիոնալ վերլուծաբան, լիքը փաստային սխալներով, բայց ընդհանուր Ամերիկյան պատկերացումներ ամփոփեց սեպ 22֊ի դրությամբ․

    1. Հայաստանը վերցրել էր Ադրբեջանի տարածքի ահագին մասը (մինչև 2020ը)։
    2. Հայաստանի պարտությունը միշտ էլ կանխատեսելի էր, որտև ադրբեջանը ունի 3 անգամ ավել բնակչություն, 4 անգամ ավելի մեծ տնտեսություն, Ադրբեջանի ազդեցությունը մեծանում ա որպես Եվրոպայում նավթի մատակարար + Ադրբեջանը ունի ավելի լավ դաշնակիցներ՝ հանձինս Թուրքիայի
    3. Բա ինչի՞ միայն հիմա Ադրբեջանը էդ տարածքների վերահսկողությունը վերցրեց․ պատասխանում ա՝ որտև Ռուսաստանը Հայաստանի գարանտն էր․ մոտավորապես ասում ա, որ Ռուսաստանը մինչև էս Ադրբեջանին սանձում էր, իսկ հիմա չի կարողանում սանձել․
    4. Հայաստանը տարօրինակ դիրքում էր, որտև կարծես թե գիտես, որ բած'կան քո զարգացմամբ հետաքրքրված չի, ու քեզ օգտագործում ա որպես մանրադրամ, ու դու էլ տնտեսական, ռազմավարական, դիվանագիտական առումով ինքդ քեզ օգնելու լծակներ չունես, բայց լրիվ հույսդ դնում ես իրա վրա․ տենց Հայաստանը դառավ ավելի աղքատ, ավելի պակաս կրթված ու կոռումպացված․ կրթված ու ամբիցիայով մարդիկ գնացել են երկրից, բայց, իրա ասելով, իբր զարգացրել են հայկական լոբբին
    5. Վերջին հաշվով Ադրբեջանը կվերցնի Ղարաբաղի ամբողջ տարածքը ու կանի հայերի հետ էն, ինչ հայերն են արել ադրբեջանցիների հետ, այսինքն՝ մարդկանց կհանի էդ տարածքներից (արդեն)
    6. Ադրբեջանը դեռ ուզելու ա կապել Ադրբեջանը Նախիջևանին
    7. Ռուսները ունակ չեն հայերին պաշտպանելու Ուկրաինայի պատճառով
    8. Հայաստանը գիտի, որ էս պայմաններում ստիպված կլինի ընդունել Ադրբեջանի պայմանները, ստիպված կլինի հանձնել Ղարաբաղը (արդեն), ու պրոակտիվ Ադրբեջանին առաջարկել ինչ֊որ հասանելիություն դեպի Նախիջևան, ինչը կարա ենթադրի նաև թուրքական ռազմական շարժ իր տարածքով․ էս մեծ վտանգ ա Հայաստանի՝ որպես պետություն ֆիզիկական գոյությանը
    9. Հիմա Հայաստանը ափալ-թափալ փորձում ա ինչ֊որ բաներ անել, նախքան Ադրբեջանը պատրաստ կլինի հաջորդ կոնֆլիկտին. Հայաստանը փորձում ա խոսել Թուրքիայի հետ, փորձում ա միանալ միջազգային քրեական դատարանին (Հռոմի ստատուտի վավերացման թեման) էն հույսով, որ միջազգային օրենքներով կփորձի պաշտպանել իր պետականությունը․ էդ վավերացումը, իհարկե, ռուսներին դեմ ա, բայց ռուսները էս պահին լրիվ անօգուտ են ու Հայաստանը էդքան էլ ընտրության տարբերակներ չունի․
    10. Ռուսական զորքի տեղաշարժը սահմանափակ ա (եթե հանկարծ Ռուսաստանը ուզեր Հայաստանին պաշտպանել), որտև Ռուսաստանը կարող ա զորք տեղաշարժել Թուրքիայի, Ադրբեջանի կամ Վրաստանի տարածքով, որոնց էդ էդքան էլ ձեռք չի տալիս

    Վերջում էլ ասում ա ֊ this is what it looks like when history starts moving again

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.10.2023), Աթեիստ (02.10.2023)

  5. #3
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    https://www.youtube.com/watch?v=xpMcAj8JPJI

    մի քիչ ավելի տեղեկացված իրադարձությունների ամփոփում լեհ վերլուծաբանի (Filip Dąb-Mirowski) կողմից, իմ գնահատմամբ ահագին խելքին մոտ․ Էստեղ ըստ էության ուղղակի թարգմանել եմ տեքստը, քիչ փոփոխություններով ու էն բացթողումներով, որոնց հիմա բոլոր հայերը լավ ծանոթ են․

    2023 սեպտեմբերի սկզբից Ադրբեջանական զորքերի շարժ կար Հայաստանի սահմանների ուղղությամբ։ Հիմա կարող ենք փաստել, որ էդ Ղարաբաղյան 3֊րդ պատերազմի նախերգանքն էր։

    Էս կռիվը սկսվել է 20֊րդ դարի սկզբերից ու թեժանում է ամեն անգամ, երբ կայսրությունները թուլանում են ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական բալանսը խախտվում է։

    Երկրորդ պատերազմի ելքի քննարկում․․․

    Սահմանների փոփոխություններից զատ նշվում է, որ Հայաստանում ցույցեր էին, Փաշինյանը հրաժարական տվեց ու արդյունքում միևնույնն է կարողացավ իշխանությունը պահել ի հեճուկս ոչ միայն ցուցարարների, այլ նաև այսպես կոչված Ղարաբաղյան կլանի։

    Այդուհանդերձ, հրադադարը խախտվեց արդեն դեկտեմբերին (2020), երբ հայկական ուժերը մտան երկու քաղաք, որոնք պիտի հանձնվեին Ադրբեջանին (չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, սրա մասին խոսում է 04:00֊ի շուրջ)։ Բայց էս բացառություն էր ու սրան հաջորդեցին փոխհրաձգության միջադեպեր ու հայկական սահմանների բազմակի խախտումներ ադրբեջանական զորքերի կողմից։ 2023-ի կեսերին Ադրբեջանը օկուպացրել էր ՀՀ տարածքից 50-ից 215 քառ․ կմ, հիմնականում դիրքերի բարելավման նպատակով որպես նախապատրաստություն հնարավոր հետագա էսկալացիային (+ ոսկու հանք վերցնելու փորձ)։ Ամենաթեժ էսկալացիան 2022֊ին էր, որը ի հակադրություն սպասումներին, տեղի ունեցավ ոչ թե Ղարաբաղում, այլ Սյունիքում (շեշտում է Սյունիքում միջանցք կտրելու դեպքում Հայաստանի վրա կենսական վտանգները)։ Հատկանշական է, որ էդ ընթացքում Ադրբեջանը նաև հարվածել էր խաղաղապահներին, որը փաստորեն ռուսական արձագանքի չարժանացավ։
    Էդ էսկալացիաները հանդարտեցվեցին միջազգային խաղացողների միջնորդությամբ ֊ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Թուրքիա, ԵՄ, ԵԱՀԿ: Բաքուն փորձեր արեց ուժի սպառնալիքով ստանալ զիջումներ։
    Հայկական կողմի համար ամենաբարդ հարցերն էին սահմանազատումները, զանգեզուրի միջանցքը ու ԼՂ֊ի հետագա ստատուսը։

    Ալիևը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը կբացվի ուժի կիրառմամբ եթե անհրաժեշտություն առաջանա։ Ցամաքային կապը Ադրբեջանի ու Թուրքիայի մեջ ոչ միայն Ալիևի, այլ նաև Թուրքիայի նախագահի թաց երազներից է, քանի որ էդ միջանցքը անհրաժեշտ էլեմենտ է ԵՄ֊ի ոգով Եվրասիայի թուրքական պետությունների միության ստեղծման համար, որը կղեկավարվի Թուրքիայի կողմից։ Հայաստանը համաձայնվել էր տրամադրել տրանսպորտային կապի ուղիներ, բայց հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարվել դրանց վերահսկողությունից։ Դրան հաջորդելով 2022-ի դեկտեմբերին ադրբեջանական բնապահպանները փակեցին Լաչինի միջանցքը։ 2023֊ի հունիսից միջանցքի շրջափակումը անցավ Ադրբեջանական զինված ուժերին։ Դրան հետևեց Հայաստանի վրա ճնշման շարունակական աճ։

    Բանակցությունները գնում էին 3 մակարդակով ֊ 2021-ի վերջից Եվրոպական Խորհուրդը ներգրավվեց Շառլ Միշելի միջնորդությամբ, բայց նաև բանակցություններ էին ընթանում Ռուսաստանի ու ԱՄՆ֊ի մասնակցությամբ։

    Թվում է՝ բանակցությունները արդյունք էին ունենում ու 2023֊ի սեպտեմբերի կեսերից Լաչինի միջանցքը բացվեց մարդասիրական բեռների համար, բայց կարծես թե Ալիևը հոգնում էր սպասելով (փաստորեն Ղարաբաղի ներքաղաքական լուրերը չեն հասել եվրոպաներ)։

    Սեպ 19֊ին ղարաբաղում հրետակոծություններ սկսվեցին Հայաստանին ահաբեկչական գործողությունների մեղադրանքների ներքո։ Ակնհայտ է, որ էդ գործողությունների նպատակը ԼՂ֊ի անկախության վերջնական վերացումն էր։

    Բայց ինչի՞ Ռուսաստանը, որը պատասխանատու էր եռակողմ համաձայնության, այդ թվում Լաչինի միջանցքում երթևեկության համար, չարձագանքեց։ Կարծես թե ռուսաստանը շատ թույլ էր կոնֆրոնտացիայի գնալու համար։ 2020֊ի նոյեմբերին Ռուսաստանը, որ տարբեր ուղղություններով ներգրավված էր պրոցեսում, կարծես թե ուներ բավարար պոտենցիալ իրավիճակը կայունացնելու համար։ Հարկ է նշել, որ 2020֊ի պատկերազմի ժամանակ Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանին նշանակում էր, որ ռուսական ազդեցությունը սկսում էր նվազել, այդպիսով Ռուսաստանը վստահաբար իրեն դիրքավորեց որպես հիմնական միջնորդ։ 2022֊ի փետրվարից ամեն ինչ փոխվեց, երբ Ռուսաստանը լայնածավալ հարձակում սկսեց Ուկրաինայի դեմ ու ամառվա վերջում ռուսական զորքերի ակնհայտ ձախողումը բացահայտեց ռուսական ռազմական պոտեցիալի թուլացումը։ ․․․․

    Ռուսաստանի՝ իր ազդեցությունը դեպի ծայրամասեր պրոյեկտելու անկարողությունը հրահրեց տեղական խաղացողներին բարելավելու իրենց աշխարհաքաղաքական դիրքերը, մասնավորապես՝ Թուրքիայի ու Ադրբեջանի առաջնորդությամբ։ Այս փոփոխությունը հնարավորություն տվեց նաև ԱՄՆ֊ի և ԵՄ֊ի մուտք դեպի կովկասյան տարածաշրջան։

    2022-ի սեպտեմբերի կռիվը Սյունիքում (սկսվեց սեպտեմբերի 12-ին) հետևեց 2022-ին Ուկրաինական զորքերի կողմից ռուսական ուժերի ջախջախմանը Իզիումի օպերացիայի ժամանակ (ուկրաինացիները Իզիումը վերցրին սեպտեմբերի 10֊ին)։ Ադրբեջանը եզրակացրեց, որ ռուսական առաջնագծի համալրումը տեղի էր ունենալու նաև Կովկասում տեղակայված ռուսական ուժերի հաշվին ու որոշեց փորձարկել ռուսական արձագանքները շփման գծի երկայնքով տարբեր տիպի ուժային պրովոկացիաների միջոցով, այդ թվում ՝ ռուսական խաղաղապահ ուժերի հրետակոծմամբ։
    Սրանով վերադառնում ենք Լաչինի միջանցքի բլոկադային, որի համար պատրվակ էր հանդիսացել էն մեղադրանքը, որ իբր Հայաստանը ռազմամթերք է փոխանցում Ղարաբաղի ուժերին։ Ադրբեջանը մնաց պրակտիկորեն անպատիժ ու Ռուսաստանը շարունակեց պասիվ մնալ։ Զարմանալի չէ, որ սա խրախուսեց Ադրբեջանին փորձել ստանալ ավելին։ Հարուստ ադրբեջանի ու աղքատ Հայաստանի միջև ռազմական պոտենցիալի տարբերությունը շարունակում է մեծանալ։

    Մինչև վերջերս Հայաստանը իր անվտանգային հույսերը կապում էր ՀԱՊԿ֊ի հետ, բայց վերջինս պարզվեց անօգուտ, չնայած որ Հայաստանը նախագահում էր 2021-2022-ին։

    Կառույցի ակնհայտ թուլությունը Հայաստանի տարածքի վրա վերահաս վտանգի պահին պատճառ հանդիսացավ հայերի հիասթափության ու ստիպեց ՀՀ վարչապետին ընդունել, որ անվտանգային հարցերը միայն Ռուսաստանի հետ կապելը ռազմավարական սխալ էր։

    Հայաստանը հրաժարվեց Բելառուսում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցել սեպտեմբերի սկզբին ու հետ կանչեց կազմակերպությունում իր ներկայացուցչին՝ Վիկտոր Բիյագովին։ Հավանական է, որ Հայաստանի հաջորդ քայլը կլինի ՀԱՊԿ դաշինքը լքելը։

    Փաշինյանը պարզ է դարձնում, որ ինքը հետաքրքրված է Արևմուտքի հետ համագործակցությունը սերտացնելով, որպես ավելի վստահելի գործընկեր․ քայլ, որին սպասում են իր ընտրողները։

    Հռոմի ստատուտին անդրադարձ․․․

    Միաժամանակ Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինային․․․

    Ամերիկայի հետ զորավարժությունը ևս անակնկալ էր Ռուսաստանի համար։

    Այսպիսով գալիս ենք Ղարաբաղի երրորդ պատերազմին (պատերազմի դետալները ու մարդկանց տեղահանության մասերը բաց եմ թողնում)։


    Հայաստանում ցույցեր․․․

    Ղարաբաղի կապիտուլյացիա

    Սեպ 19֊ին Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերը չեն ներգրավվի պատերազմում։ Ռուսները ևս չունեին ոչ ռերսուրս ու ոչ էլ ցանկություն արձագանքելու։ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ուժերը, որոնք պատասխանատու էին Կովկասում ռազմական օպերացիաների համար ջախջախվել էին Զապորոժիեում։ Այսպիսով Ռուսաստանը միջոցներ չուներ Ադրբեջանին կանգնեցնելու, նախընտրելով չբորբոքել իրավիճակը ու ընդունել փաստերը։

    Նրանք (ռուսները) հույս ունեն շարունակել իրենց ազդեցությունը բանեցնել Ղարաբաղյան էլիտայի շրջանում, ովքեր կշարունակեն մասնակցել Հայաստանի քաղաքական պրոցեսներին նույնիսկ Արցախը լքելուց հետո։ Ռուսական ռազմաբազաները Հայաստանի տարածքում կշարունակեն մնալ կպչուն կետեր Երևանի հետ հետագա հարաբերություններում։

    Ադրբեջանը ըստ էության այսպես լուծեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բայց սա չի ամփոփում այն բոլոր փոփոխությունները (բառացի՝ մաքրությունը), որին Ադրբեջանը ուզում է հասնել իր շուրջ։

    Նախիջևանի հետ միջանցք, և այլն․․․․

    Բայց ամբողջ երկիրը միացնելու Ադրբեջանի հույսերը Իրանի կողմից նյարդային արձագանքների են արժանացել։

    Թեհրանի վերաբերմունքը ու աջակցությունը Հայաստանին կարող են վճռական դառնալ տարածաշրջանում ուժի նոր հավասարակշռության ձևավորման պրոցեսում։ Շատերի գնահատմամբ Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ կլինի Իրանի համար ու Ադրբեջանի հարձակումը կարող է հանդիպել Իրանի միջամտությանը, չնայած որ Թեհրանը պասիվ էր Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցում։ Իրանը բազմակի հայտարարել է, որ Հայաստանի սահմանների փոփոխության չի համաձայնվի, այդպիսով չի ընդունի ազերի միջանցքը (վերջին օրերին Ադրբեջանն ու Իրանը ըստ երևույթին պայմանավորվել են Իրանի տարածով երկաթգիծ կառուցելու շուրջ)։ Թուրքիան վստահաբար կներգրավվի երկու երկրների միջև ցանկացած կոնֆլիկտում, ինչը սպասելի է նաև Իսրայելից, որը Ադրբեջանին վաղուց զենքեր է մատակարարում ու ամենայն հավանականությամբ օգտագործում է Ադրբեջանական տարածքը Իրանի դեմ օպերացիաներ իրականացնելու համար։

    Կան բազմաթիվ հիմքեր կարծելու, որ Ղարաբաղի կոնֆլիկտով հայ֊ադրբեջանական խնդիրները չեն ավարտվում։ Բաքուն ուզում է միացնել իր կտրված տարածքը ու դրա համար ունի ֆինանսական և ռազմական ռեսուրսներ, որոնք գերազանցում են Երևանի կարողությունները։ Բայց և այնպես, Զանգեզուրի միջանցքի գրոհը էականորեն կմեծացնի հակամարտության մասշտաբները ու կարող է գործարկել տարածաշրջանի ու նույնիսկ գլոբալ խաղացողների միջամտությունը, Կովկասը դարձնելով անվերջանալի լարվածությունների աղբյուր։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (08.10.2023)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,419
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներկայի և... ապագայի մասին


    Արցախի ներկան ու ապագան՝ Արաբա-Իսրայելական վերջին սրացման ֆոնին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #5
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրանս-թուրքական հարաբերությունների մասին․ Ինձ ամենահետաքրքիրը վերջին՝ Արևմտյան Աֆրիկայի մասն էր, որից ընդհանրապես տեղյակ չէի

    https://www.youtube.com/watch?v=kYLqGD0Tht8

    Ֆրանս-թուրքական հարաբերություններն սկսեցին էապես վատթարանալ 2010-ականների վերջին երեք պատճառով՝ Սիրիան, Լիբիան և ծովային վեճեր Արևելյան Միջերկրականում (ձեռքի հետ էլ Ղարաբաղ)։ Սիրիայի շուրջ տարաձայնությունները սկսվեցին 2014 թվականին, երբ Ֆրանսիան միացավ Միջազգային հանրությանը Հյուսիսային Սիրիայում ԻՊ-ի զինյալների դեմ պայքարելու համար։


    Սիրիա

    Թուրքիային դուր չեկավ, որ այս կոալիցիան համագործակցում էր քրդական Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումների (սրա հայերենը ո՞նց ա) կամ YPG-ի հետ հիմնականում այն պատճառով, որ դա Քրդստանի աշխատավորական կուսակցության կամ PKK-ի ճյուղ է ( PKK-ն քրդական անջատական խմբավորում է, որը ապստամբական պայքար է տանում թուրքական պետության դեմ 1978 թվականից): Թուրքիային վրդովվեց և՛ այն պատճառով, որ PKK-ն ֆրանսիական իշխանությունների կողմից համարվում է ահաբեկչական խմբավորում, և՛ որ ֆրանսիացիներն ավելի շատ ներգրավվեցին Սիրիայում, քան կոալիցիայի մնացած անդամները։

    Լարվածությունը սրվեց 2019-ին, երբ Թրամփը Սիրիայից դուրս բերեց ԱՄՆ֊ի՝ Սիրիայի հյուսիսարևելքում քրդական ուժերին աջակցող զորքերը,ու բառացիորեն մի քանի օր անց Էրդողանը որոշեց միջամտել (հարձակվեց քրդերի վրա)։ Սա ՆԱՏՕ-ի համար լավ չնայվեց, նախ որովհետև Թուրքիայի հարձակումը համաձայնեցված չէր ՆԱՏՕ-ի այլ անդամների հետ, բայց նաև այն պատճառով, որ Թուրքիան հիմնականում կռվում էր ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակցի դեմ։ Ֆրանսիան գրեթե անմիջապես հայտարարեց, որ ցանկանում է, որ Եվրամիությունը սպառազինությունների էմբարգո սահմանի Թուրքիայի դեմ․․․ փոխադարձ վիրավորանքներ․․․․ բլա, բլա ․․․․ Էրդողանը սպառնաց վետո դնել ՆԱՏՕ-ի՝ նոր Բալթյան պաշտպանական պլանի վրա (որ նախատեսում էր ավելի շատ ուժեր տեղակայել ՆԱՏՕ-ի արևելյան թեւում) քանի դեռ բլոկի մնացած մասը չի դադարել համագործակցել YPG-ի հետ։

    Լիբիա

    Լիբիայում, Թուրքիան և Ֆրանսիան կրկին տարբեր կողմերում էին, բայց այս անգամ Թուրքիան ու ՆԱՏՕ-ի մյուս անդամները նույն կողմում էին՝ աջակցելով Տրիպոլիում գտնվող ու ՄԱԿ֊ի կողմից ճանաչված կառավարությունը (GNA), մինչդեռ Ֆրանսիան նույն կողմում էր, ինչ Ռուսաստանը՝ աջակցելով գեներալ Հաֆթարին և նրա Լիբիայի ազգային բանակին։ Ֆրանսիան սկսեց գաղտնի աջակցել Հաֆթարին 2015 թվականի սկզբին, բայց հրապարակայնորեն ընդունեց դա միայն մեկ տարի անց, երբ երեք ֆրանսիական հատուկ ջոկատայիններ սպանվեցին Բենգազիի մոտ ուղղաթիռի կործանման ժամանակ։ Ֆրանսիայի աջակցությունը Հաֆթարին մասամբ պայմանավորված էր նրանով, որ Ֆրանսիան անհանգսություն ուներ, որ իսլամիստական ահաբեկչական խմբավորումները կարող էին տիրել երկիրը, դրանից բխող անկայունությամբ, որը սպառնում էր տարածվել նաև ֆրանկոֆոն Արևմտյան Աֆրիկայում։ Ֆրանսիացիները, ըստ երևույթին, եզրակացրել էին, որ դա կանխելու լավագույն միջոցը Հաֆթարի պես ուժեղ տղային աջակցելն է: Հետհայաց գցելով՝ այդ ցինիկ ու ի վերջո անարդյունավետ միջամտության հետևանքները կանխատեսելի էին։ Արևմտյան Աֆրիկայի վերջին շրջանում քաոսի մեջ ընկնելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ զենքն ու զինյալները Լիբիայից հարավ հեղեղցին Սահարական Աֆրիկան՝ ապակայունացնելով տարածաշրջանը։

    Ի վերջո, Ֆրանս֊թուրքական հարաբերությունները լարվածության գագաթնակետին հասան 2020 թվականին, թե Հաֆթարը մոտ էր Տրիպոլին գրավելուն ու այդպիսով Լիբիայում ամբողջական վերահսկողություն հաստատելուն, երբ Թուրքիան վճռականորեն միջամտեց GNA- ի օգտին, և Հաֆթարը ստիպված էր նահանջել։


    Ծովային վեճեր Արևելյան Միջերկրականում

    Այնուհետև ֆրանսիական և թուրքական նավատորմերի միջև վեճեր տեղի ունեցան 2020 թվականի հունիսին, երբ թուրքական նավերը, ըստ երևույթին, փորձել էին ստուգել ֆրանսիական նավերի երրորդ նավի բեռները, երբ վերջինս կասկածվում էր թուրքական զենք մաքսանենգության մեջ դեպի Տրիպոլի։ Արևելյան միջերկրական ծովում Թուրքիան Հունաստանի և մի շարք այլ երկրների հետ գտնվում էր բարդ և երկարատև վեճերի մեջ այդ երկրների ծովային տարածքների շուրջ, ինչը սրվեց տարածաշրջանում գազի պաշարների հայտնաբերմամբ և մի շարք վիճահարույց գործարքներով, որոնք կնքվում էին այլ երկրների միջև, որոնք ըստ էության փորձում էին բացառել Թուրքիային այդ գործարքներից։ Սա սրվեց 2020 թվականին, երբ Ֆրանսիան ըստ էության անցավ Հունաստանի կողմը և հայտարարեց, որ պատրաստվում է ամրապնդել իր ռազմածովային ներկայությունը տարածաշրջանում, որին հաջորդեց Հունաստանի հետ պաշտոնական պաշտպանական համաձայնագրի ստորագրումը մեկ տարի անց։


    Չնչին անդրադարձ Ղարաբաղին
    Գրեթե միաժամանակ, Մակրոնը ևս մեկ անգամ հանդիպմանեց Էրդողանին իր պատերազական հռետորաբանության համար, որը խրախուսում էր Թուրքիայի դաշնակից Ադրբեջանին վերսկսել հակամարտությունը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Այսպիսով հասկանում ենք, որ մինչև 2020 թվականը ֆրանս֊թուրքական հարաբերությունները աղբանոցում էին։


    Իսլամիստական թեմաներ, Սամուել Փեթիի գլխատում
    Ամեն ինչ էլ ավելի վատացավ 2020 թվականի վերջին այն բանից հետո, երբ ֆրանսիացի ուսուցիչ Սամուել Փեթին գլխատվեց իր աշակերտներին Մուհամեդի ծաղրանկարները ցուցադրելու համար։ Սրան հաջորդեց Մակրոնի զգուշացրումը իսլամական անջատողականության էլ ավելի մեծ վտանգների մասին և Փաթիի ազատ խոսքի իրավունքը պաշտպանությունը։ Էրդողանը առաջարկեց, որ Մակրոնը հոգեկան բուժման կարիք ունի, այնուհետև Ֆրանսիան հետ կանչեց Թուրքիայում իր դեսպանին։ Միաժամանակ Էրդողանը կոչ արեց բոյկոտել ֆրանսիական ապրանքները և սպառնաց դատի տալ ֆրանսիական Charlie Hebdo ամսագրին մի քանի տարի առաջ իր ծաղրանկարը հրապարակելու համար։ Թվում էր, թե ֆրանսիական թուրքական հարաբերությունները կարող են բարելավվել, երբ Մակրոնն ու Էրդողանը ջերմ փոխանակություն ունեցան 2021 թվականի հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, նախքան Բաղդադում կայանալիք մյուս գագաթնաժողովին, որից հետո Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց այսպես կոչված “վերականգնման շրջան”։ Ինչպես նաև Ուկրաինայի դեմ պատերազմը ևս գոնե ժամանակավորապես միավորեց ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ: Այդուհանդերձ վերջին մեկ տարում հարաբերությունները վերադարձան անկման հետագծին։ Դա մասամբ պայմանավորված էր նրանով, որ Ֆրանսիան հանկարծ սկսեց կոչ անել, որպեսզի ԵՄ-ն ընդունի Ուկրաինան և Արևմտյան Բալկանների երկրները իր բլոկում այն պարագայում, երբ Թուրքիայի դիմումը առկախված է տասնամյակներ շարունակ։


    Արևմտյան Աֆրիկա

    Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև հարաբերությունների սրումը հիմնականում պայմանավորված է Արևմտյան Աֆրիկայում իրադրությամբ։ Ըստ էության, վերջին տարիներին Թուրքիան իր ազդեցությունն է տարածում Հյուսիսային և Արևմտյան Աֆրիկայում։ Արաբական գարունից սկսած Էրդողանը փորձում է իրեն դրսևորել որպես իսլամական աշխարհի առաջնորդ, խորացնում է անվտանգային և առևտրային կապերը մուսուլմանական մեծամասնություն ունեցող աֆրիկյան շատ երկրներում և անուղղակիորեն իրեն ներկայացնում է որպես Ֆրանսիայի հակագաղութային այլընտրանք։ Մալի այցելության ընթացքում Էրդողանը հարցրել է, թե ինչ գործ ունի Ֆրանսիան երկրում՝ նշելով, որ Մալիի բնակչության 95 տոկոսը մահմեդական է։ Գաբոնում Էրդողանը ամբոխին ասաց, որ Աֆրիկան պատկանում է աֆրիկացիներին, և որ "մենք այստեղ չենք ձեր ոսկու համար"։ Անցյալ տարի Թուրքիան գործարկեց իր պետական հեռարձակողի ֆրանսերեն տարբերակը (TRT), որն ակնհայտորեն նպատակ ունի մեծացնել իր ազդեցությունը ֆրանկոֆոն Աֆրիկայում: Թուրքիան նաև զենք և անօդաչու թռչող սարքեր է վաճառել Մալիին, Բուրկինա Ֆասոյին, ու Նիգերին։ Թուրքական հանքարդյունաբերական ընկերությունները խոշոր պայմանագրեր են կնքել Մալիում, Բուրկինա Ֆասոյում և Գվինեայում։ Նկատենք, որ բոլոր այս երկրները վերջերս ենթարկվել են հեղաշրջումների, և հայտնված ռազմական խունտաներից շատերը բացահայտորեն հակաֆրանսիական են։ Զարմանալի չէ, որ ֆրանսիացիներին սա դուր չի գալիս․ Թուրքիան մրցում է Ֆրանսիայի հետ որպես անվտանգային գործընկեր և այդպիսով շահում է շահութաբեր հանքային պայմանագրեր, որոնք նախկինում գնում էին ֆրանսիական ընկերություններին, ինչպես նաև ֆրանսիացի շատ դիվանագետներ կարծում են, որ Թուրքիայի՝ որպես Ֆրանսիային ոչ գաղութային այլընտրանք ներկայացնելը նպաստել է տարածաշրջանում տիրող անկայունության և հակաֆրանսիական տրամադրություններին։ Այսպիսով հասկանում եք, որ Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերություններ այսպես թե այնպես լավ վիճակում չէին, բայց ֆրանս֊թուրքական մրցակցությունը Աֆրիկայում էլ ավելի վատթարացրեց իրավիճակը, և այս պահին Թուրքիան կարծես թե հաղթում է:


    Հ․Գ․ էս անգամ տրանսկրիպտները տվել եմ գուգլը թարգմանի, միայն քիչ ու միչ դզմզել եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.11.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •