Աշխարհի վրա ամենամեծ հետևանքներով արարքներից մեկը, որ մարդ իր կյանքի ընթացքում կարող ա գործել, երեխա ունենալն ա, բայց մեր օրերում երեխա ունենալու համար բավարար ա միայն ֆիզիկապես գոյատևել մինչև սեռահասուն տարիք ու ունենալ աշխատող սեռական օրգաններ։ Նորմա՞լ եք համարում, որ երեխա ունենալու համար մարդ բացարձակ ոչ մի պայմանի չպիտի բավարարի, ոչ մի գիտելիքի, արժեքի կրող պարտավոր չի լինել։ Դուք ո՞նց կվերաբերվեիք, եթե ծնող դառնալու իրավունքը դառնար սերտիֆիկացիայով, ինչպես օրինակ՝ մեքենա վարելու իրավունքը։
Էջանիշներ