Փաստորեն բարդ արարածի բնական և կենսաբանական ունակությունները բերել համեմատում ես բժշկի կամ իրավաբանի լիցենզիավորման հե՞տ։ Շատ հզոր տարամաբանություն է, բան չունեմ ասելու։
Որ մի քիչ ուշադիր կարդայիր, միգուցե աբսուրդ նախադասություններ չգրեիր։ Ես խոսում եմ բնական իրավունքների մասին, որոնք չեն սահմանվում որևէ հասարակության, պետության կամ այլ մարդկանց կողմից։ Բնական իրավունքները էդ երեքն են, մնացածը արդեն մարդու "մտքի թռիչքի" ծնունդ են։ Ցանկացած գործողություն, որը սահմանափակում է մարդու բնական իրավունքները պետք է շատ լուրջ ուսումնասիրված և հիմնավորված լինի անհատի և հասարակության վրա հետագա ազդեցության տեսանկյունից։Ինչ վերաբերում ա մարդու իրավունքներին, ապա մարդու իրավունքներն ու ազատությունները միշտ սահմանափակվում են մյուս մարդկանց իրավունքներով ու ազատություններով (կամ չգիտեմ, իրավաբանները ոնց են սա ձևակերպում)։ Օրինակ՝ մի մարդու ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակվում ա այլ մարդկանց/սուբյեկտների սեփականության իրավունքով (ընդ որում իրավունքների ցանկը շատ երկար ա, չի սահմանափակվում էդ երեքով)։ Էս պարագայում համարում ենք, որ ծնվելիք երեխայի արժանապատիվ կյանքի, կրթության, ստրկությունից ու ֆիզիկական բռնությունից զերծ կյանքի ու այլ իրավունքները չեն կարո՞ղ սահմանափակել ծնողի բազմանալու իրավունքը։ Ինձ համար էս իրողությունը աբսուրդ ա։
Էջանիշներ