User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 33 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Ծնող լինելու իրավունք` սերտիֆիկացիայի պայմանով

  1. #31
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,233
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրառումդ բուլիինգ ա, ջանըմ. Հա, բանը, բարի վերադարձ. Բուլի գրառումներդ չէի կարոտել
    Ես էլ քեզ եմ սիրում։
    Բուլիինգ չի ջան, պատահական ծաղր է, քո իրականության մեջ բառերի իմաստներն էլ են լղոզվել։
    Ու անմեղ ծաղր է, եթե համեմատենք օբյեկտիվ իրականության ընկալման ու տրամաբանության հետ խնդիր ունեցողների կողմից ամենատարբեր տիպի զանգվածային հսկողության առաջարկների տված վնասը, որոնք աստիճանաբար իրականություն են դառնում, որովհետև մարդկանց մեծամասնությունը մոլորության ու թմբիրի մեջ է։
    Օրինակ պայծառ ապագայում կարելի է ենթադրել, որ կենդանական ծագման բնամթերք չի լինելու, շատ դեղեր ու վակցիններ ժողովուրդներին պարտադրվելու են, ալտերնատիվ ինֆորմացիայի աղբյուրները փակվելու են ու մնալու է միայն պաշտոնական ու գիտական «ճիշտը», երեխաների պլանավորումն էլ լինելու է ըստ սահմանափակ արժեքների ու հայացքների, սույն թեման վկա։
    Ես հույս ունեմ, որ արագ կմեռնեմ մարդկային տխմարությունների պատճառով դանդաղ քայքայվելու փոխարեն, սերտիֆիկատն էլ ձեզ պահեք։
    Si vis pacem, para bellum

  2. #32
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,478
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայի տակ պարբերաբար էդ միտքը բարձրաձայնվում ա, որ ինչ֊որ բանի լիցենզիան պարտադիր սահմանափակող գործոն ա, բայց, օրինակ, չենք համարում, թե բժիշկի լիցենզիայի (կրթության) նպատակը էն ա, որ մարդիկ բժիշկ չդառնան․ համարելու դեպքում էլ էդ ընդունում ենք որպես անհրաժեշտություն։ Երևի տենց մարդ չկա, որ կհամաձայնվի, որ իրան վիրահատողը վիրաբույժ֊էնտուզիաստ լինի, որ ուղղակի մանկուց երազում էր վիրահատություններ անել։
    Փաստորեն բարդ արարածի բնական և կենսաբանական ունակությունները բերել համեմատում ես բժշկի կամ իրավաբանի լիցենզիավորման հե՞տ։ Շատ հզոր տարամաբանություն է, բան չունեմ ասելու։

    Ինչ վերաբերում ա մարդու իրավունքներին, ապա մարդու իրավունքներն ու ազատությունները միշտ սահմանափակվում են մյուս մարդկանց իրավունքներով ու ազատություններով (կամ չգիտեմ, իրավաբանները ոնց են սա ձևակերպում)։ Օրինակ՝ մի մարդու ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակվում ա այլ մարդկանց/սուբյեկտների սեփականության իրավունքով (ընդ որում իրավունքների ցանկը շատ երկար ա, չի սահմանափակվում էդ երեքով)։ Էս պարագայում համարում ենք, որ ծնվելիք երեխայի արժանապատիվ կյանքի, կրթության, ստրկությունից ու ֆիզիկական բռնությունից զերծ կյանքի ու այլ իրավունքները չեն կարո՞ղ սահմանափակել ծնողի բազմանալու իրավունքը։ Ինձ համար էս իրողությունը աբսուրդ ա։
    Որ մի քիչ ուշադիր կարդայիր, միգուցե աբսուրդ նախադասություններ չգրեիր։ Ես խոսում եմ բնական իրավունքների մասին, որոնք չեն սահմանվում որևէ հասարակության, պետության կամ այլ մարդկանց կողմից։ Բնական իրավունքները էդ երեքն են, մնացածը արդեն մարդու "մտքի թռիչքի" ծնունդ են։ Ցանկացած գործողություն, որը սահմանափակում է մարդու բնական իրավունքները պետք է շատ լուրջ ուսումնասիրված և հիմնավորված լինի անհատի և հասարակության վրա հետագա ազդեցության տեսանկյունից։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  3. #33
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,486
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն բարդ արարածի բնական և կենսաբանական ունակությունները բերել համեմատում ես բժշկի կամ իրավաբանի լիցենզիավորման հե՞տ։ Շատ հզոր տարամաբանություն է, բան չունեմ ասելու։

    Որ մի քիչ ուշադիր կարդայիր, միգուցե աբսուրդ նախադասություններ չգրեիր։ Ես խոսում եմ բնական իրավունքների մասին, որոնք չեն սահմանվում որևէ հասարակության, պետության կամ այլ մարդկանց կողմից։ Բնական իրավունքները էդ երեքն են, մնացածը արդեն մարդու "մտքի թռիչքի" ծնունդ են։ Ցանկացած գործողություն, որը սահմանափակում է մարդու բնական իրավունքները պետք է շատ լուրջ ուսումնասիրված և հիմնավորված լինի անհատի և հասարակության վրա հետագա ազդեցության տեսանկյունից։
    Աբսուրդի հետ կապված։ Այսօրվա քաղաքակիրթ աշխարհը մարդուն չի զրկում երեխա ունենալու իրավունքից, բայց զրկում ա իր սեփական երեխային պահելու իրավունքից, երբ ծնողի վարքը իր սեփական երեխայի հանդեպ ներկայիս չափանիշներով ընդունելի չի համարում։ Ընդ որում, էդ չափանիշներն էլ համամարդկային չեն։ Շատ երկրներում երեխայի վրա ձեռք բարձրացնելը (ասենք, չափալախը, երբ երեխայի վարքը ծնողի դուրը չի գալիս) հանցանք չի համարվում, իսկ ավելի նրբաքաղաքակիրթ երկրներում էդ չափալախի համար կարող են զրկել ծնողական իրավունքից։ Չափալախի համար ծնողական իրավունքից զրկելը աբսու՞րդ ա, թե՞ նորմա-անհրաժեշտություն։ Մևի միտքը ավելի առաջ էր գնացել․ իսկ գուցե նման ծնողներին նախապե՞ս զրկել ծնողական իրավունքից, մինչև ծնող դառնալը, հետագա վտանգների կանխարգելման համար, կամ որ նույնն է թե՝ ծնողական իրավունք շնորհեն, եթե ինչ-որ թեսթերով ցույց տաս, որ նման վտանգ չես ներկայացնելու։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: Երեկ, 11:40:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (Երեկ)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •