Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ո՞նց ես հաշվել, որ 25 գրամը շատ ա, մսի հետ քանի՞ գրամ ես ստանում ու ամեն ամիս հաշվում ե՞ս ամսվա ընթացքում 25 գրամ +- եղավ, թե չէ։
Եթե միանգամից 25 գրամն ա հարցը, կարաս մի շերտ խմձոր ուտես, որը 5 գրամ ա, ամեն միս ուտելուց հաշվում ե՞ս կոնկրետ էդ միսը իր քանակով/ածխաջրերի հարաբերությամբ կետոգենիկ վիճակի 5գ ավել (ցելյուլոզայի մեջ եղած ու դանդաղ ներծծվող, բայց էական չի) ածխաջրի տարբերություն տվեց երեկվա կերածդ մսի հետ, թե չէ։
Էս հարցերս հումորային չեն, լուրջ եմ հարցնում

...
Ֆրիման ջան, ես ոչինչ չեմ հաշվել, էդ դիետաների հեղինակը ես չեմ, ես մաքսիմում կարող եմ արյանս մեջ կետոնները չափելով հասկանալ, թե ասենք էրկվա կերած պուպուշիկ մրգերը, կամ մի բաժակ գինին ինձ կետոից հանել են, թե չէ։
Ըստ տարածված ինֆոի, ու իմ փորձերի էլ, օրեկան մոտավորապես 20 գրամից ավել ածխաջրերը ֆաքմեջ են անում կետոնների գեներացիան, իսկ շերտ-շերտ կտրտելու, մանր մանր գյոզերով ուտելու, կամ հետը թեփ խառնելու հավայի էքսպերիմենտների զահլա չունեմ։
Կարելի է ուղակի մրգերից հրաժարվել ինչքան հնարավոր է, ես առանց մրգերի ձեր նման ուշքից չեմ գնում, չեմ դժբախտանում, կյանքիս գույները չեն մոխրանում։
Մրգերի անփոխարինելիության ու կենսական անհրաժեշտության պոստուլատները վայթե տրամաբանորեն կաղում են։
Չնայած ամիսը մեկ կամ երկու օր խարդախություն մի երկու պատառով անում եմ, ասենք մի երկու օր առաջ աֆղանացի բարեկամներս աֆղանական սեխ էին բերել, գժական համով սեխ էր։
Բայց մաքուր, խիստ կառնիվոր արածս ժամանակ ես ինձ ամենալավն եմ զգում, էդքան բան։