User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: կիսվելու, արածները ի ցույց դնելու, գովքի, վալիդացիայի կարիքի մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժիշկ ջան, միջին խնձորը 25 գրամ ածխաջրածին է, որի մեծ մասը շաքար է, դրա համար խնձորը պրոբլեմ ա կետոգենիկ վիճակ պահելու մոմենտով էլի:
    Դե կառնիվորի կոնցեպտի մեջ էլ չի մտնում, ոչ թե ճուճուլի պահով (չնայած կառնիվորը ճուճուլին օգնում ա), այլ ուղղակի, որ բույս ա խնձորը, իսկ կառնիվորը բույսերը բացառող սննդակարգ է։ Թե խի, ոնց, ասվցվել է արդեն։

    Գիտենք, որ պաշտոնական բժշկությունը կառնիվորը հիմարություն է համարում, դե նույն կերպ, ոնց ասենք հաճախակի ձու, կամ հագեցած ճարպեր ուտելը, բարձր խոլեստերինի դեպքում ստատիններ, չաղանալու դեպքում՝ օզեմպիկ, կամ հիմա արդեն ուիգովի չխմելը՝ Բյուրի ականջը կանչի, ու էլի լիքը գիտական, ապացուցված ճշմարտություններ։

    Չնայած, որ լավ ման գաք, ֆրուկտոզի մետաբոլիզմի վրա ազդելու պաշտոնական-գիտական հետազոտություններ էլ կգտնեք, ոչ այդքան լավատեսական։

    Իսկ ո՞նց ես հաշվել, որ 25 գրամը շատ ա, մսի հետ քանի՞ գրամ ես ստանում ու ամեն ամիս հաշվում ե՞ս ամսվա ընթացքում 25 գրամ +- եղավ, թե չէ։
    Եթե միանգամից 25 գրամն ա հարցը, կարաս մի շերտ խմձոր ուտես, որը 5 գրամ ա, ամեն միս ուտելուց հաշվում ե՞ս կոնկրետ էդ միսը իր քանակով/ածխաջրերի հարաբերությամբ կետոգենիկ վիճակի 5գ ավել (ցելյուլոզայի մեջ եղած ու դանդաղ ներծծվող, բայց էական չի) ածխաջրի տարբերություն տվեց երեկվա կերածդ մսի հետ, թե չէ։
    Էս հարցերս հումորային չեն, լուրջ եմ հարցնում


    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա, կարելի՞ է, որ ես հիմարս առանց խնձորի մի կերպ յոլա գնամ, դե գոնե մինչև հաջորդ աշուն, հը, դե եթե ձգեմ․․․ Լավ, մի երկու հատ կկծեմ, ձեր խաթեր։
    Թարսի պես մեր հայաթի խնձորը էս տարի չտեսավարի բերք ա տվել, էնքան էլ քաղցր ա, հաստատ գմո կլինի։ Կողքինն էլ նուռ ա՝ մի ուրիշ կետո-թշնամի
    Նույնիսկ եթե ցիանիդային դիետա սկսես ու «քարոզես» ես ոչ մի սահմանափակում/տրոլլինգ/չուզողություն չեմ անի, մի անգամ ենք ապրում (երևի), ամեն մեկն իր գեյմփլեյն ա ընտրում։ Իմ մոտ էդ արտահայտվում ա նենց, որ կյանքի ընթացքը դուրդ գա, միշտ պահես բալանսն առողջություն/ապրելու ցանկություն հարաբերության մեջ։

    Երբ մեր կլինիկական ֆարմակոլոգիայի ընթացքում փորձում էի հաշվել, թե որ դեղի քանակն ինչքան պիտի փոխես, եթե ալկոհոլ ես խմում՝ սկզբում դասախոսը ծիծաղում էր, ասելով, որ պետք չի ալկոհոլ խմես որոշ դեղերի հետ, բայց ի վերջո հասցրի տեղ, որ շատ հաճախ ուղղակի կարաս կարգավորես, ոչ թե մարդուն սահմանափակես, որ մի քանի տարի ավել թուղթ ստորագրի ու սնունդ-քաք շղթային մասնակցի։
    Խոսքը վերաբերվում ա էն դեղերին, որոնց ազդեցությունն ուժեղանում ա ալկոհոլի պատճառով, ոչ թե վնասողներին, բայց նույնիսկ եթե հենց վնասող ազդեցություն ունեցող դեղերի վրա նստած լինեի ու ալկոհոլի պահանջ ունենայի՝ կփորձեի գտնել նենց հարաբերություն, որի դեպքում անիմաստ չի դառնում մարդկության սնունդ-քաք միսիային իմ մասնակցությունը։

    Կարնիվորից էլ տեղյակ եմ շատ քիչ, որ լուրջ բանավեճ սկսեմ էդ թեմայով, ուղղակի էն, ինչը գոնե առաջի հայացքից դեմ ա մինչև հիմա ունեցածս ինֆորմացիային՝ հետաքրքրվում եմ, ոնց որ խնձորի գրամների պահը։

    Հ․ Գ․ նոր նկատեցի, որ կարդանդակի մասին բան կա գրած ստորագրությանս մեջ ։Դ
    Վերջին խմբագրող՝ Freeman: 18.09.2023, 11:31:
    The cake is a lie.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (20.09.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •