User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: կիսվելու, արածները ի ցույց դնելու, գովքի, վալիդացիայի կարիքի մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու դիետայի պես էս քննարկումն էլ ծայրահեղացնում, միայն սև ու սպիտակ ես տեսնում, առանց միջանկյալ երանգների։
    Մի տեղ մի հոյակապ կանոն եմ կարդացել․ սուտը դատապարտելի չէ, եթե տրվել է ի պատասխան հարցի, որը չպիտի տրվեր։
    Ասենք, ես 82 տարեկան հարևանուհի ունեմ, հաճախ եմ պադյեզդում հանդիպում։ Շատ առույգ տատի է (գուցե կառնիվոր է անում, չգիտեմ), ու ինչպես բոլոր մենակ ապրող տատիները, շփման կարիք ունի։ Ինձ որ տեսնում է, միշտ ուզում է բարևից բացի գոնե մի երկու բառ խոսել։ Մի անգամ շատ ոգևորվեց, սկսեց հարցնել, թե ինչու ամուսնացած չեմ։ Հիմա ի՞նչ անեմ, դնեմ պատմե՞մ։ Թե՞ չորեմ, որ իր գործը չէ։ Ես նախընտրեցի հնարավորինս մեղմ կերպով փոխել թեման։ Եթե պատմեի, ապա կարելի կլիներ ասել, որ սեփական ցանկությամբ եմ կիսվում։ "Պատմում եմ, որովհետև հարցնում են"-ը կռուտիտ է։ Որ չուզես, չես պատմի։ Իսկ գուցե հենց դրա համա՞ր ես կառնիվորի անցել, որովհետև գիտես, որ հարցնելու են։

    Եթե շատ ես ուզում մաթեմատիկական ճշգրտությամբ պնդում ձևակերպեմ, ապա սենց․
    Եթե մարդուն արգելես իր դիետայի մասին ուրիշներին պատմել (անկախ նրանից, հարցնում են, թե ոչ), ապա նա իր դիետային նույն խստությամբ չի հետևի։
    Դու իրոք չես զգո՞ւմ, որ զուտ անձնական ենթադրությունդ փորձում ես ներկայացնել որպես փաստ: Իմ սննդակարգն էլ ա բավական խիստ ու շատերի համար տարօրինակ, բայց եթե նույնիսկ ոչ մի հոգու պատմելու հնարավորություն չունենայի, դա իմ սննդակարգի մեջ ոչինչ չէր փոխի: Իրականում նենց չի, որ շատերին եմ պատմում (լինում են դեպքեր, երբ նույնիսկ փորձում եմ նենց անել, որ չնկատեն, թե ինչեր չեմ ուտում, որովհետև գիտեմ, որ զահլա տանող անիմաստ խոսակցություն ա զարգանալու), բայց եթե առիթ լինում ա, ու հույս ա լինում, որ տհաճ խոսակցություն չի առաջանա, ասում եմ, չեմ թաքցնում: Երբեմն ասում եմ, որովհետև ստիպված եմ լինում, երբեմն` որովհետև ուզում եմ, որ իմանան, իրենք էլ գուցե կիրառեն ու օգուտ քաղեն: Իսկ ընդհանրապես քեզ համար կարևոր որևէ բանով կիսվելը լրիվ բնական երևույթ ա մարդ արարածի համար, ինչը բնավ չի նշանակում, որ եթե կիսվելու հնարավորություն չլիներ, չէր անի:

    Ասենք, եթե ասեիր` կան մարդիկ, որոնք ուրիշներին պատմելու համար են դա անում, էլի կհասկանայի, բայց համոզված պնդել, որ միմիայն հանուն ուրիշներին պատմելու ա հնարավոր դա անել, կներես, բոլորովին չհիմնավորված ինքնավստահություն ա: Կամ էլ գուցե ուղղակի քեզնով ես չափում. գուցե դու մենակ նման դեպքում էդ տիպի հետևողականություն կդրսևորեիր, դրա համար չես պատկերացնում, որ ուրիշները կարող են այլ` ավելի կարևոր դրդապատճառներ էլ ունենալ դրա համար:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.09.2023), Աթեիստ (24.09.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •